https://arm.sputniknews.ru/20260426/ajs-tari-el-tsitsernakaberdum-khvonarhvats-tsaghiknery-erkrvord-kjanq-kstanan-101428460.html
Այս տարի էլ Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկները երկրորդ կյանք կստանան
Այս տարի էլ Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկները երկրորդ կյանք կստանան
Sputnik Արմենիա
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի միջոցառումները եզրափակվել են ավանդական ծաղկահավաքով: 26.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-26T12:12+0400
2026-04-26T12:12+0400
2026-04-26T12:13+0400
ծիծեռնակաբերդ
տեսանյութեր
ծաղիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1a/101428294_0:0:720:406_1920x0_80_0_0_f1e5f553bd887d17b3092ee0fcebc67a.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կրկին ծաղկահավաք է, խոնարհված ծաղիկները երկրորդ կյանք են ստանում։ Տեղեկությունը հայտնում է «ԱՐԱԼԵԶ» բարեգործական ՀԿ-ն, որն ամեն տարի կազմակերպում է «Ծաղկահավաք» ծրագիրը։Նշենք, որ ծրագրի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում են «ԱՐԱԼԵԶԻ» սկաուտական խմբի անդամները:Ծրագրի ավարտին հավաքված ծաղկաթերթիկների մի մասը վերամշակվում է տեղում, մյուս մասը` տրամադրվում դպրոցներին, որտեղ էլ սկաուտները կազմակերպում են վերամշակման վարպետաց դասեր` աշակերտներին դարձնելով այդ խորհրդանշական աշխատանքի մասնիկը:Հավելենք` ամեն տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մարդիկ տասնյակ հազարավոր ծաղիկներ են խոնարհում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։Գարեգին Բ–ն Ծիծեռնակաբերդում աղոթք բարձրացրեց Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին
ծիծեռնակաբերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկները երկրորդ կյանք կստանան
Sputnik Արմենիա
Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկները երկրորդ կյանք կստանան
2026-04-26T12:12+0400
true
PT0M45S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1a/101428294_0:0:720:540_1920x0_80_0_0_b939a5533ea0407f6e6c64e17a0fe397.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծիծեռնակաբերդ, տեսանյութեր, ծաղիկ, видео
ծիծեռնակաբերդ, տեսանյութեր, ծաղիկ, видео
Այս տարի էլ Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկները երկրորդ կյանք կստանան
12:12 26.04.2026 (Թարմացված է: 12:13 26.04.2026) Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի միջոցառումները եզրափակվել են ավանդական ծաղկահավաքով:
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կրկին ծաղկահավաք է, խոնարհված ծաղիկները երկրորդ կյանք են ստանում։ Տեղեկությունը
հայտնում է «ԱՐԱԼԵԶ» բարեգործական ՀԿ-ն, որն ամեն տարի կազմակերպում է «Ծաղկահավաք» ծրագիրը։
«Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ և մոմ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ծրագրի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում են «ԱՐԱԼԵԶԻ» սկաուտական խմբի անդամները:
Ծրագրի ավարտին հավաքված ծաղկաթերթիկների մի մասը վերամշակվում է տեղում, մյուս մասը` տրամադրվում դպրոցներին, որտեղ էլ սկաուտները կազմակերպում են վերամշակման վարպետաց դասեր` աշակերտներին դարձնելով այդ խորհրդանշական աշխատանքի մասնիկը:
Հավելենք` ամեն տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մարդիկ տասնյակ հազարավոր ծաղիկներ են խոնարհում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։