https://arm.sputniknews.ru/20260426/30amja-tsanrvord-tatev-hakvobjany-avartum-e-marzakan-karieran-101431339.html
30–ամյա ծանրորդ Տաթև Հակոբյանը ավարտում է մարզական կարիերան
30–ամյա ծանրորդ Տաթև Հակոբյանը ավարտում է մարզական կարիերան
Sputnik Արմենիա
Հակոբյանը նշել է, որ նախորդ տարի ամուսնացել է և ցանկանում է ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին: 26.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-26T15:00+0400
2026-04-26T15:00+0400
2026-04-26T15:02+0400
տաթև հակոբյան
ծանրամարտ
ծանրամարտիկ
եվրոպայի ծանրամարտի առաջնություն
բաթում
կարիերա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1a/101431037_0:0:1500:844_1920x0_80_0_0_33d565bf68a80dd5d0d3e6bffa83c660.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր +86 կգ քաշային կարգում հանդես եկող ծանրորդ Տաթև Հակոբյանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը վերջին մոտեցման ժամանակ հանեց մարզակոշիկները՝ հայտարարելով կարիերան ավարտելու մասին:Մեկնաբանելով կարիերան ավարտելու որոշումը՝ Տաթև Հակոբյանը նշել է, որ շուրջ 15 տարի է՝ սպորտում է և ճիշտ ժամանակն է այս էջը թերթելու:Հավելենք, որ Տաթև Հակոբյանը 30 տարեկան է։ Բաթումի քաղաքում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պոկում վարժությունում Հակոբյանը հաջող կատարել է երկու մոտեցում՝ գլխավերևում պահելով նախ 102 կգ կշռող ծանրաձողը, ապա՝ 106 կգ-ն: Այս վարժությունում նա 9-րդն էր: Հրում վարժությունում Տաթևը միայն մեկ մոտեցում է կատարել՝ բարձրացնելով 125 կգ-ն: Երկամարտի 231 կգ արդյունքով հայ մարզուհին 12-րդն է։
բաթում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1a/101431037_103:0:1436:1000_1920x0_80_0_0_c2d544d92f05d4818cec1c01727df952.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տաթև հակոբյան, ծանրամարտ, ծանրամարտիկ, եվրոպայի ծանրամարտի առաջնություն, բաթում, կարիերա
տաթև հակոբյան, ծանրամարտ, ծանրամարտիկ, եվրոպայի ծանրամարտի առաջնություն, բաթում, կարիերա
30–ամյա ծանրորդ Տաթև Հակոբյանը ավարտում է մարզական կարիերան
15:00 26.04.2026 (Թարմացված է: 15:02 26.04.2026) Հակոբյանը նշել է, որ նախորդ տարի ամուսնացել է և ցանկանում է ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին:
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր +86 կգ քաշային կարգում հանդես եկող ծանրորդ Տաթև Հակոբյանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ
նախարարությունը։ Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը վերջին մոտեցման ժամանակ հանեց մարզակոշիկները՝ հայտարարելով կարիերան ավարտելու մասին:
Մեկնաբանելով կարիերան ավարտելու որոշումը՝ Տաթև Հակոբյանը նշել է, որ շուրջ 15 տարի է՝ սպորտում է և ճիշտ ժամանակն է այս էջը թերթելու:
«Նախորդ տարի ամուսնացել եմ ու ցանկանում եմ ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքիս: Այս տարիներն ինձ կոփեցին. կարելի է ասել՝ իմ բնավորությունը կերտվել է հենց ծանրամարտում: Ծանրամարտն ինձ տվել է հիշողություններ, զարգացրել իմ կամքի ուժը: Շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, որոնք այս տարիներին իմ կողքին են եղել: Ցավոք, չկարողացա ավարտել այնպես, ինչպես ցանկանում էի: Արդեն որոշել էի, որ ավարտելու եմ կարիերաս. կարծում եմ՝ այդ հուզմունքը փոքր-ինչ խանգարեց, քանի որ մարզումների ժամանակ ավելի շատ կիլոգրամներ էի բարձրացրել»,–նշել է Հակոբյանը։
Հավելենք, որ Տաթև Հակոբյանը 30 տարեկան է։ Բաթումի քաղաքում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պոկում վարժությունում Հակոբյանը հաջող կատարել է երկու մոտեցում՝ գլխավերևում պահելով նախ 102 կգ կշռող ծանրաձողը, ապա՝ 106 կգ-ն: Այս վարժությունում նա 9-րդն էր: Հրում վարժությունում Տաթևը միայն մեկ մոտեցում է կատարել՝ բարձրացնելով 125 կգ-ն: Երկամարտի 231 կգ արդյունքով հայ մարզուհին 12-րդն է։