https://arm.sputniknews.ru/20260426/1-mard-zvohvel-e-4-y-viravvorvel-sevastvopvoli-vra-ukrainaji-zu-hardzakman-hetevanqvov-101426652.html
1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել Սևաստոպոլի վրա Ուկրաինայի ԶՈւ հարձակման հետևանքով
1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել Սևաստոպոլի վրա Ուկրաինայի ԶՈւ հարձակման հետևանքով
Sputnik Արմենիա
Սևաստոպոլի նահանգապետը հայտնել է, որ վնասվել են տասնյակ բնակելի տներ։ 26.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-26T11:00+0400
2026-04-26T11:00+0400
2026-04-26T11:01+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
զոհ
վիրավոր
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/17/77504305_0:250:3196:2048_1920x0_80_0_0_e9aa0dba510dd6b091ef708fa97bb399.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել Սևաստոպոլի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով, հայտնել է քաղաքապետ Միխայիլ Ռազվոժաևը:«Այս գիշեր զոհվել է մեկ մարդ, չորսը վիրավորվել են», – գրել է նահանգապետը Telegram ալիքում:Նշվում է նաև, որ վնասվել է 17 առանձնատուն քաղաքի տարբեր շրջաններում: Եվս 5 մարդ հայտնել է ավտոմեքենաների վնասման մասին։Բացի այդ, կոտրվել են Գեներալ Օստրյակով պողոտայի և Գեներալ Խրյուկին փողոցի երկու խանութների պատուհանները, իսկ Զագորոդնայա Բալկայում տանիք է կոտրվել։«Ռոդնոյեի և Տերնովկայի միջև ընկած տարածքում խոտածածկույթ է այրվել խոցված ԱԹՍ-ի բեկորների պատճառով։ Կարա-Կոբայի տարածքում անտառային աղբ է այրվել», - հավելել է նահանգապետը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/17/77504305_0:0:2732:2048_1920x0_80_0_0_173f467fd61f2e699c92bffe3ccb1516.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, զոհ, վիրավոր
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, զոհ, վիրավոր
1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել Սևաստոպոլի վրա Ուկրաինայի ԶՈւ հարձակման հետևանքով
11:00 26.04.2026 (Թարմացված է: 11:01 26.04.2026) Սևաստոպոլի նահանգապետը հայտնել է, որ վնասվել են տասնյակ բնակելի տներ։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել Սևաստոպոլի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով, հայտնել է քաղաքապետ Միխայիլ Ռազվոժաևը:
«Այս գիշեր զոհվել է մեկ մարդ, չորսը վիրավորվել են», – գրել է նահանգապետը Telegram ալիքում:
Սևաստոպոլի փրկարարական ծառայության նախնական տեղեկատվության համաձայն՝ հարձակման հետևանքով վնասվել է 34 բազմաբնակարան շենք Գեներալ Օստրյակովի պողոտայի շրջանում, Սևերնայաում և Կորաբելնայաում, ինչպես նաև Բալակլավայում: Մի շարք բնակարաններում կոտրվել են պատուհանները, տեղ-տեղ վնասվել են պատշգամբները։
Նշվում է նաև, որ վնասվել է 17 առանձնատուն քաղաքի տարբեր շրջաններում: Եվս 5 մարդ հայտնել է ավտոմեքենաների վնասման մասին։
Բացի այդ, կոտրվել են Գեներալ Օստրյակով պողոտայի և Գեներալ Խրյուկին փողոցի երկու խանութների պատուհանները, իսկ Զագորոդնայա Բալկայում տանիք է կոտրվել։
«Ռոդնոյեի և Տերնովկայի միջև ընկած տարածքում խոտածածկույթ է այրվել խոցված ԱԹՍ-ի բեկորների պատճառով։ Կարա-Կոբայի տարածքում անտառային աղբ է այրվել», - հավելել է նահանգապետը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։