https://arm.sputniknews.ru/20260425/yntrapajqarum-kmna-7-himnakan-khaghacvogh-qaghtekhnvolvogy-asel-e-vor-uzhern-inch-shans-unen-101379889.html
Ընտրապայքարում կմնա 7 հիմնական խաղացող․ քաղտեխնոլոգը ասել է` որ ուժերն ինչ շանս ունեն
Ընտրապայքարում կմնա 7 հիմնական խաղացող․ քաղտեխնոլոգը ասել է` որ ուժերն ինչ շանս ունեն
Sputnik Արմենիա
Վիգեն Հակոբյանը չի բացառել, որ որոշ ուժեր կարող են դուրս գալ պայքարից։ 25.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-25T17:45+0400
2026-04-25T17:45+0400
2026-04-25T17:45+0400
ազգային ժողովի ընտրություններ
իշխանություն
ընդդիմություն
վիգեն հակոբյան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/14/27996081_0:160:3073:1888_1920x0_80_0_0_b68c3b4fb597c4fb86452787c07260f1.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հայաստանում հունիսի 7–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 19 քաղաքական ուժերից ոչ բոլորն են ձևավորելու իրական քաղաքական մրցակցությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` անդրադառնալով ընտրությունների մասնակցության հայտերին։ Նրա կարծիքով` հիմնական պայքարը կկենտրոնանա սահմանափակ թվով ուժերի միջև։Նշենք, որ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ` 2 դաշինք և 17 կուսակցություն։Այս համատեքստում Վիգեն Հակոբյանը նշեց, որ իշխող ուժը չի կարող լիարժեք վստահել իր ազդեցության տակ գտնվող որևէ այլ կուսակցության, քանի որ երաշխիքներ չկան, որ դրանք կկարողանան հաղթահարել անցողիկ շեմը։Անդրադառնալով ձայների հնարավոր փոշիացմանը՝ Վիգեն Հակոբյանը պարզաբանեց, որ դա ձեռնտու է բացարձակ թվով առաջին տեղը զբաղեցրած ուժին, քանի որ փոշիացված ձայները բաշխվելու են հենց այդ համամասնությամբ։«Կարծում եմ՝ հիմա արդեն փոշիացման մասին չպետք է խոսեն, այլ պետք է մտածեն առաջինը լինելու մասին, որ այդ փոշիացված ձայների մեծ մասը հենց դու վերցնես, այլ ոչ թե հետո հաշվես, թե ինչպես եղավ փոշիացումը»,- շեշտեց փորձագետը։Միևնույն ժամանակ, նրա կանխատեսմամբ, այս անգամ փոշիացված ձայների քանակը չի հասնի 2021 թվականի ցուցանիշին 21-22%, այլ կտատանվի 12-13%-ի սահմաններում, քանի որ մանր ուժերի ստացած ձայներն էական կշիռ չեն ունենալու։ Հակոբյանի համար 19 ուժերի առաջադրումը սպասելի էր, թեև նա չբացառեց, որ բուն ընտրությունների օրը այդ թիվը կարող է պակասել։«Որոշ ուժեր կարող են դուրս գալ պայքարից՝ իրական հնարավորությունները գնահատելուց կամ իրենց առաքելությունն ավարտելուց հետո։ Ամեն մեկը մի նպատակ ունի. ինչ-որ մեկը նպատակ ունի ինքնադրսևորվել և հայտ ներկայացնել ապագայի համար, ինչ-որ մեկն էլ շատ կոնկրետ գործառույթ ունի՝ ընդդեմ իշխանության կամ ընդդեմ ընդդիմության։ Ավարտելով այդ առաքելությունը՝ նրանք կարող են հայտարարել որևէ ուժի աջակցելու մասին և դուրս գալ պայքարից»,- նշեց քաղտեխնոլոգը՝ ենթադրելով, որ ի վերջո կմնա 15-16 մասնակից։Խոսելով ընտրությունների ֆավորիտների մասին՝ փորձագետը նշեց, որ առավելագույն ձայների համար կարող են պայքարել «Ուժեղ Հայաստանը» և իշխող ուժը։ Սակայն կասկածի տակ դրեց իշխանության միանձնյա հաղթանակը։Առաջիկա ընտրություններում, ըստ քաղտեխնոլոգի, հիմնական պայքարը կընթանա ոչ միայն ձայների քանակի, այլև հետընտրական հնարավոր համագործակցությունների շուրջ։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման վերջնաժամկետը մայիսի 3-ն է։Հայաստանյան ընտրություններ – 2026. քարեր նետելու ժամանա՞կն է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/14/27996081_170:0:2901:2048_1920x0_80_0_0_d8a6584876164443345199904580fed0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ազգային ժողովի ընտրություններ, իշխանություն, ընդդիմություն, վիգեն հակոբյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
ազգային ժողովի ընտրություններ, իշխանություն, ընդդիմություն, վիգեն հակոբյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
Ընտրապայքարում կմնա 7 հիմնական խաղացող․ քաղտեխնոլոգը ասել է` որ ուժերն ինչ շանս ունեն
Վիգեն Հակոբյանը չի բացառել, որ որոշ ուժեր կարող են դուրս գալ պայքարից։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հայաստանում հունիսի 7–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 19 քաղաքական ուժերից ոչ բոլորն են ձևավորելու իրական քաղաքական մրցակցությունը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` անդրադառնալով ընտրությունների մասնակցության հայտերին։ Նրա կարծիքով` հիմնական պայքարը կկենտրոնանա սահմանափակ թվով ուժերի միջև։
Նշենք, որ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու
հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ` 2 դաշինք և 17 կուսակցություն։
Այս համատեքստում Վիգեն Հակոբյանը նշեց, որ իշխող ուժը չի կարող լիարժեք վստահել իր ազդեցության տակ գտնվող որևէ այլ կուսակցության, քանի որ երաշխիքներ չկան, որ դրանք կկարողանան հաղթահարել անցողիկ շեմը։
«Իշխանական դաշտում բավականին լուրջ պրոբլեմ կա։ Թեպետ չեմ բացառում, որ գոնե մեկ ուժ, օրինակ՝ «Հանրապետություն» կուսակցությունը կամ մեկ այլ միավոր, կարող է հավակնել 4 տոկոսի շեմը հաղթահարելուն, բայց դա խնդրահարույց է։ Հիմնական մրցակցությունը ծավալվելու է առավելագույնը 7 սուբյեկտների միջև, որոնց թվում են չորս խոշոր ընդդիմադիր դաշինքները և իշխող ուժը։ Իշխանությունը հույս ունի տեսնել իր դաշտում խաղացող 1-2 ուժերի հաջողությունը, որպեսզի հետագայում նրանց հետ կոալիցիոն պայմանավորվածություններ ձեռք բերի»,– ասաց նա։
Անդրադառնալով ձայների հնարավոր փոշիացմանը՝ Վիգեն Հակոբյանը պարզաբանեց, որ դա ձեռնտու է բացարձակ թվով առաջին տեղը զբաղեցրած ուժին, քանի որ փոշիացված ձայները բաշխվելու են հենց այդ համամասնությամբ։
«Կարծում եմ՝ հիմա արդեն փոշիացման մասին չպետք է խոսեն, այլ պետք է մտածեն առաջինը լինելու մասին, որ այդ փոշիացված ձայների մեծ մասը հենց դու վերցնես, այլ ոչ թե հետո հաշվես, թե ինչպես եղավ փոշիացումը»,- շեշտեց փորձագետը։
Միևնույն ժամանակ, նրա կանխատեսմամբ, այս անգամ փոշիացված ձայների քանակը չի հասնի 2021 թվականի ցուցանիշին 21-22%, այլ կտատանվի 12-13%-ի սահմաններում, քանի որ մանր ուժերի ստացած ձայներն էական կշիռ չեն ունենալու։ Հակոբյանի համար 19 ուժերի առաջադրումը սպասելի էր, թեև նա չբացառեց, որ բուն ընտրությունների օրը այդ թիվը կարող է պակասել։
«Որոշ ուժեր կարող են դուրս գալ պայքարից՝ իրական հնարավորությունները գնահատելուց կամ իրենց առաքելությունն ավարտելուց հետո։ Ամեն մեկը մի նպատակ ունի. ինչ-որ մեկը նպատակ ունի ինքնադրսևորվել և հայտ ներկայացնել ապագայի համար, ինչ-որ մեկն էլ շատ կոնկրետ գործառույթ ունի՝ ընդդեմ իշխանության կամ ընդդեմ ընդդիմության։ Ավարտելով այդ առաքելությունը՝ նրանք կարող են հայտարարել որևէ ուժի աջակցելու մասին և դուրս գալ պայքարից»,- նշեց քաղտեխնոլոգը՝ ենթադրելով, որ ի վերջո կմնա 15-16 մասնակից։
Խոսելով ընտրությունների ֆավորիտների մասին՝ փորձագետը նշեց, որ առավելագույն ձայների համար կարող են պայքարել «Ուժեղ Հայաստանը» և իշխող ուժը։ Սակայն կասկածի տակ դրեց իշխանության միանձնյա հաղթանակը։
«Համարյա թե վստահ եմ, որ իշխանությունը լեգիտիմ եղանակով հնարավորություն չունի վերարտադրվելու, այսինքն՝ միանգամից «50 պլյուս 1» ստանալու։ Նույնիսկ եթե բավականին լուրջ տոկոս ստանա, այդ ձայները չեն հերիքելու, և իշխանությունը պետք է փորձի գտնել իրեն աջակցող ուժի՝ կոալիցիա ձևավորելու համար»,– շարունակեց նա։
Առաջիկա ընտրություններում, ըստ քաղտեխնոլոգի, հիմնական պայքարը կընթանա ոչ միայն ձայների քանակի, այլև հետընտրական հնարավոր համագործակցությունների շուրջ։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման վերջնաժամկետը մայիսի 3-ն է։