https://arm.sputniknews.ru/20260425/merdzavvor-arevelqum-amerikjan-razmabazaneri-verakangnman-hamar-miliardner-kpahanjven-nbc-101421742.html
Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների վերականգնման համար միլիարդներ կպահանջվեն. NBC
Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների վերականգնման համար միլիարդներ կպահանջվեն. NBC
Sputnik Արմենիա
Լրատվամիջոցը հղում է անում ամերիկացի պաշտոնյաների տվյալներին, որոնք ծանոթ են ավերածությունների մասշտաբներին։ 25.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-25T20:34+0400
2026-04-25T20:34+0400
2026-04-25T20:34+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
ռազմաբազա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1e/100389316_0:0:801:450_1920x0_80_0_0_cfb8ea3a54b3ef5cb6308db5e460d556.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Մերձավոր Արևելքի ամերիկյան ռազմաբազաներում Իրանի հարվածների հետևանքով վնասված սարքավորումների վերականգնման համար միլիարդավոր դոլարներ կպահանջվի։ Այս մասին գրում է NBC-ն։Ամերիկացի երեք պաշտոնյաների, կոնգրեսականների երկու օգնականների և վնասների ծավալներին ծանոթ ևս մեկ աղբյուրի գնահատականներով՝ Իրանի հարձակումների հետևանքով վնասվել են պահեստներ, հրամանատարական շտաբներ, ինքնաթիռների անգարներ, արբանյակային կապի ենթակառուցվածքներ, թռիչքուղիներ, բարձր ճշգրտության ռադիոլոկացիոն համակարգեր և տասնյակ ինքնաթիռներ։Պենտագոնը հրապարակային տեղեկություններ չի հայտնել ամերիկյան ռազմաբազաներին հասցված վնասների ծավալների մասին։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ԱՄՆ հատուկ բանագնացների և Իրանի ԱԳՆ ղեկավարի հանդիպումը կարող է կայանալ ապրիլի 27-ին
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1e/100389316_73:0:673:450_1920x0_80_0_0_6a2de1c55a7ea747e0a7c5a95e429c09.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, ռազմաբազա
իրանի իսլամական հանրապետություն, ամն, ռազմաբազա
Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների վերականգնման համար միլիարդներ կպահանջվեն. NBC
Լրատվամիջոցը հղում է անում ամերիկացի պաշտոնյաների տվյալներին, որոնք ծանոթ են ավերածությունների մասշտաբներին։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Մերձավոր Արևելքի ամերիկյան ռազմաբազաներում Իրանի հարվածների հետևանքով վնասված սարքավորումների վերականգնման համար միլիարդավոր դոլարներ կպահանջվի։ Այս մասին գրում է
NBC-ն։
Ամերիկացի երեք պաշտոնյաների, կոնգրեսականների երկու օգնականների և վնասների ծավալներին ծանոթ ևս մեկ աղբյուրի գնահատականներով՝ Իրանի հարձակումների հետևանքով վնասվել են պահեստներ, հրամանատարական շտաբներ, ինքնաթիռների անգարներ, արբանյակային կապի ենթակառուցվածքներ, թռիչքուղիներ, բարձր ճշգրտության ռադիոլոկացիոն համակարգեր և տասնյակ ինքնաթիռներ։
Պենտագոնը հրապարակային տեղեկություններ չի հայտնել ամերիկյան ռազմաբազաներին հասցված վնասների ծավալների մասին։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։