https://arm.sputniknews.ru/20260425/malium-zinvats-khmbavvorumnery-banaki-glkhavvor-shtabi-mi-sharq-razmakan-objektner-en-gravel-101418273.html
Մալիում զինված խմբավորումները բանակի գլխավոր շտաբի մի շարք ռազմական օբյեկտներ են գրավել
Մալիում զինված խմբավորումները բանակի գլխավոր շտաբի մի շարք ռազմական օբյեկտներ են գրավել
Sputnik Արմենիա
Մալին հայտարարել է, որ օբյեկտների վրա ահաբեկիչներ են հարձակվել։ 25.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-25T18:23+0400
2026-04-25T18:23+0400
2026-04-25T18:24+0400
մալի
ռազմաբազա
տեսանյութ
տեսանյութեր
ահաբեկիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/19/101416727_7:0:1109:620_1920x0_80_0_0_76be99d4b525f5d207eab63893b06fba.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Մալիի մայրաքաղաք Բամակոյի օդանավակայանը դադարեցրել է թռիչքները, մոտակայքում կրակոցներ են լսվել։ Այս մասին հայտնում է «France-Presse» գործակալությունը:«Reuters» գործակալության տվյալներով` պայթյուններն ու կրակոցներ են լսվել Կատի գլխավոր ռազմաբազայի մոտ, որը գտնվում է Բամակոյից ոչ հեռու:Մալիի բանակի գլխավոր շտաբը հայտարարել է, որ ռազմական օբյեկտների վրա ահաբեկիչներ են հարձակվել, այդ թվում՝ երկրի մայրաքաղաք Բամակոյում։«Associated Press»-ի թղթակիցը հաստատում է, որ կրակոցներ են հնչել ինչպես Բամակոյի միջազգային օդանավակայանի շրջանում, այնպես էլ Կատի քաղաքում (այստեղ է ծնվել անցումային կառավարության ղեկավար Ասիմի Գոյտան):Ըստ որոշ տեղեկությունների` կրակոցներ են հնչել նաև հյուսիսում գտնվող Գաո քաղաքում, ինչպես նաև երկրի կենտրոնական մասում գտնվող Սևարա քաղաքում։Հակակառավարական ուժերի հաջողությունների մասին հակասական տեղեկություններ են հրապարակվում։ Սոցցանցերում գրում են Մալիի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ումար Դիարայի մահվան մասին, բայց այդ մասին պաշտոնական տեղեկություն չկա:Մալին ավելի քան 10 տարի պայքարում է ջիհադական խմբավորումների դեմ։ 2012–ին տուարեգները ապստամբեցին, որից հետո 2014-ին իշխանությունները և տուարեգների մի շարք շարժումներ հրադադարի համաձայնագիր ստորագրեցին, իսկ 2015-ին՝ խաղաղության համաձայնագիր: Այդուհանդերձ, երկրում տիրող անկայունությունը հանգեցրել է արմատական իսլամիստական խմբավորումների ուժեղացման, իսկ անվտանգության ոլորտի ճգնաժամը տարածվել է հարևան Բուրկինա Ֆասոյի և Նիգերի վրա:
մալի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Вооруженные группировки в Мали захватили несколько военных объектов
Sputnik Արմենիա
Вооруженные группировки в Мали захватили несколько военных объектов
2026-04-25T18:23+0400
true
PT1M00S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/19/101416727_144:0:971:620_1920x0_80_0_0_14e246bfff60ce6299c2904dcc3c18cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մալի, ռազմաբազա, տեսանյութ, տեսանյութեր, ահաբեկիչ, видео
մալի, ռազմաբազա, տեսանյութ, տեսանյութեր, ահաբեկիչ, видео
Մալիում զինված խմբավորումները բանակի գլխավոր շտաբի մի շարք ռազմական օբյեկտներ են գրավել
18:23 25.04.2026 (Թարմացված է: 18:24 25.04.2026) Մալին հայտարարել է, որ օբյեկտների վրա ահաբեկիչներ են հարձակվել։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Մալիի մայրաքաղաք Բամակոյի օդանավակայանը դադարեցրել է թռիչքները, մոտակայքում կրակոցներ են լսվել։ Այս մասին հայտնում է
«France-Presse» գործակալությունը:
«Reuters» գործակալության տվյալներով` պայթյուններն ու կրակոցներ են լսվել Կատի գլխավոր ռազմաբազայի մոտ, որը գտնվում է Բամակոյից ոչ հեռու:
Մալիի բանակի գլխավոր շտաբը հայտարարել է, որ ռազմական օբյեկտների վրա ահաբեկիչներ են հարձակվել, այդ թվում՝ երկրի մայրաքաղաք Բամակոյում։
«Associated Press»-ի թղթակիցը հաստատում է, որ կրակոցներ են հնչել ինչպես Բամակոյի միջազգային օդանավակայանի շրջանում, այնպես էլ Կատի քաղաքում (այստեղ է ծնվել անցումային կառավարության ղեկավար Ասիմի Գոյտան):
Ըստ որոշ տեղեկությունների` կրակոցներ են հնչել նաև հյուսիսում գտնվող Գաո քաղաքում, ինչպես նաև երկրի կենտրոնական մասում գտնվող Սևարա քաղաքում։
Հակակառավարական ուժերի հաջողությունների մասին հակասական տեղեկություններ են հրապարակվում։ Սոցցանցերում գրում են Մալիի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ումար Դիարայի մահվան մասին, բայց այդ մասին պաշտոնական տեղեկություն չկա:
Մալին ավելի քան 10 տարի պայքարում է ջիհադական խմբավորումների դեմ։ 2012–ին տուարեգները ապստամբեցին, որից հետո 2014-ին իշխանությունները և տուարեգների մի շարք շարժումներ հրադադարի համաձայնագիր ստորագրեցին, իսկ 2015-ին՝ խաղաղության համաձայնագիր: Այդուհանդերձ, երկրում տիրող անկայունությունը հանգեցրել է արմատական իսլամիստական խմբավորումների ուժեղացման, իսկ անվտանգության ոլորտի ճգնաժամը տարածվել է հարևան Բուրկինա Ֆասոյի և Նիգերի վրա: