00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ–ում ծայրահեղ աղքատությունը գրեթե վերացել է․ Արսեն Թորոսյանը տվյալներ հայտնեց

© SputnikԱրսեն Թորոսյան
Արսեն Թորոսյան - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2026
Բաժանորդագրվել
Նախարարը վստահ է՝ դա տեղի է ունեցել ՀՀ պետբյուջեի, տնտեսվարողների և հենց քաղաքացիների ջանքերի շնորհիվ։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. ՀՀ-ում ծայրահեղ աղքատությունը գրեթե վերացել է ու, ըստ 2024 թվականի տվյալների, արդեն 0,6 տոկոս է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նա «Քաղաքացու օրվա» կապակցությամբ եկել էր Ամիրյան փողոց, որտեղ արագ սննդի տաղավարներ են դրվել։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլորին հրավիրել էր այս փողոց` «խորոված փարթիի»։
«Ծայրահեղ աղքատությունը գրեթե վերացած է, համարյա հաղթահարված է, իսկ միջին գծի նկատմամբ աղքատությունն աստիճանաբար իջնում է։ Այդ ամենը մեր բոլորի ջանքերի շնորհիվ է՝ ՀՀ քաղաքացու, տնտեսվարողների և ՀՀ պետական բյուջեի։ Դա աստիճանական պրոցես է։ 2024 թվականի տվյալներով մենք 0,6 տոկոս ծայրահեղ աղքատություն ունենք ։ Այս մասին ոչ միայն վիճակագրությունն է խոսում, այլև աչքի տեսածը»,- ասաց Թորոսյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե հեղափոխական խոստումներից ինչն են արել, ինչը՝ ոչ։ Նախարարը պատասխանեց՝ շատ բաներ կարողացել են կատարել, բայց որոշ մասը՝ դեռ ոչ։ Նա ընդգծեց՝ ընդհանրապես չի գալու մի օր, երբ ասեն, թե ամեն ինչ այնքան հրաշալի է, որ ոչինչ չկա անելու, քանի որ իրենց կատարած յուրաքանչյուր նոր բարեփոխում իր հետևից բերում է նոր կարիք, որը կրկին պետք է բավարարվի և՛ քաղաքացիների, և՛ երկրի համար։
Ինչ վերաբերում է մսի գնի թանկացման ֆոնին Հանրապետության հրապարակում անցկացվող «խորոված փարթիին», ապա Թորոսյանը նշեց, որ կապ չունի` խորոված են ուտում, թե այլ ուտեստ, բայց քաղաքացին հիմա ավելի լավ է ապրում, քան նախկինում, վաղն ավելի լավ է ապրելու, քան այսօր՝ խաղաղության և տնտեսության զարգացման, ինչպես նաև իր ջանքերի շնորհիվ։
Թորոսյանը վստահեցրեց՝ իրենք խրախուսում են, որ ժողովուրդը կարողանա բարիք ստեղծել, հարստանալ ու հարստացնել սեփական պետությունը։
Նշենք, որ երեկոյան Հանրապետության հրապարակում համերգ է լինելու։
«Գետնախորշի երեխաները». ինչպես են Հայաստանում ապրում աղքատության եզրին գտնվող ընտանիքները
Լրահոս
0