https://arm.sputniknews.ru/20260425/amn-hatuk-banagnacneri-ev-irani-agn-ghekavari-handipumy-karvogh-e-kajanal-aprili-27-in-zlm-101409981.html
ԱՄՆ հատուկ բանագնացների և Իրանի ԱԳՆ ղեկավարի հանդիպումը կարող է կայանալ ապրիլի 27-ին. ԶԼՄ
ԱՄՆ հատուկ բանագնացների և Իրանի ԱԳՆ ղեկավարի հանդիպումը կարող է կայանալ ապրիլի 27-ին. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիտկոֆը մեկնում են Պակիստան։ 25.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-25T16:30+0400
2026-04-25T16:30+0400
2026-04-25T16:31+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
աբբաս արաղչի
պակիստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/19/101409225_0:185:3214:1993_1920x0_80_0_0_ed594bd9dcd31b361cf21a6de602d86b.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ են սպասվում ապրիլի 27-ին Իսլամաբադում։ Այս մասին հայտնում է «Axios»–ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։Արաղչին երեկ մեկնել Պակիստան, որը հանդես է գալիս որպես միջնորդ Թեհրանի և Վաշինգտոնի միջև։ Դրանից հետո Իրանի արտգործնախարարը ծրագրում է այցելել Օման և Ռուսաստան՝ քննարկելու ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը։Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը ապրիլի 25-ի առավոտյան մեկնում են Պակիստան՝ իրանական կողմի հետ բանակցելու։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պակիստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/19/101409225_0:0:2732:2048_1920x0_80_0_0_cd95eca8ef7aa597a3e6069fefd55fb2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի, պակիստան
իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի, պակիստան
ԱՄՆ հատուկ բանագնացների և Իրանի ԱԳՆ ղեկավարի հանդիպումը կարող է կայանալ ապրիլի 27-ին. ԶԼՄ
16:30 25.04.2026 (Թարմացված է: 16:31 25.04.2026) Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիտկոֆը մեկնում են Պակիստան։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ են սպասվում ապրիլի 27-ին Իսլամաբադում։ Այս մասին հայտնում է «Axios»–ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը ԱՄՆ ներկայացուցիչների հետ կարող է կայանալ երկկողմ բանակցություններից հետո։ Խոսքը Արաղչիի և պակիստանյան կողմի միջև շփումների, ինչպես նաև Ջարեդ Քուշների, Սթիվ Ուիտկոֆի և պակիստանցի միջնորդների մասնակցությամբ բանակցությունների մասին է։
Արաղչին երեկ մեկնել Պակիստան, որը հանդես է գալիս որպես միջնորդ Թեհրանի և Վաշինգտոնի միջև։ Դրանից հետո Իրանի արտգործնախարարը ծրագրում է այցելել Օման և Ռուսաստան՝ քննարկելու ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը ապրիլի 25-ի առավոտյան մեկնում են Պակիստան՝ իրանական կողմի հետ բանակցելու։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։