https://arm.sputniknews.ru/20260424/tsanrvord-ara-aghanjany-dardzav-evrvopaji-arajnutjan-eraki-pvokhchempivon-101379001.html
Ծանրորդ Արա Աղանյանը դարձավ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն
Ծանրորդ Արա Աղանյանը դարձավ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն
Sputnik Արմենիա
Արա Աղանյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր դարձավ երկամարտի 381 կգ արդյունքով: 24.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-24T18:16+0400
2026-04-24T18:16+0400
2026-04-24T18:17+0400
հայաստան
ծանրամարտ
սպորտ
արա աղանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101378272_0:75:2048:1227_1920x0_80_0_0_2d25a2249e1951e462102ea734235fb0.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Արա Աղանյանը երրորդ անգամ դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։Երկամարտում 94 կգ քաշային ծանրորդը գրանցեց 381 կգ (175+206 կգ) արդյունք:Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացավ Բուլղարիայի ներկայացուցիչ Կառլոս Նասարը՝ երկամարտի 386 կգ արդյունքով:Հիշեցնենք` Եվրոպայի առաջնությունն ընթանում է Բաթում քաղաքում։ Աղանյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ էր նվաճել նաև 2022 և 2023 թվականներին։Հայ ըմբիշները 1 արծաթ, 2 բրոնզ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101378272_97:0:1918:1366_1920x0_80_0_0_df47a8e0db03a3da948aa55bd947f8aa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ծանրամարտ, սպորտ , արա աղանյան
հայաստան, ծանրամարտ, սպորտ , արա աղանյան
Ծանրորդ Արա Աղանյանը դարձավ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն
18:16 24.04.2026 (Թարմացված է: 18:17 24.04.2026) Արա Աղանյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր դարձավ երկամարտի 381 կգ արդյունքով:
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Արա Աղանյանը երրորդ անգամ դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Այս մասին հայտնում է
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Երկամարտում 94 կգ քաշային ծանրորդը գրանցեց 381 կգ (175+206 կգ) արդյունք:
Պոկում վարժությունում հայ ծանրորդը հաջող կատարեց բոլոր երեք մոտեցումները՝ գլխավերևում պահելով 167, ապա 172 և 175 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա երկրորդն էր: Հրում վարժությունում Աղանյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 200 կգ կշռող ծանրաձողը, ապա գլխավերևում պահեց 206 կգ-ն: Երրորդ մոտեցման համար Աղանյանը 212 կգ էր պատվիրել, սակայն չկարողացավ բարձրացնել: Պոկում վարժությունը նա ավարտեց երրորդ տեղում:
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացավ Բուլղարիայի ներկայացուցիչ Կառլոս Նասարը՝ երկամարտի 386 կգ արդյունքով:
Հիշեցնենք` Եվրոպայի առաջնությունն ընթանում է Բաթում քաղաքում։ Աղանյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ էր նվաճել նաև 2022 և 2023 թվականներին։