https://arm.sputniknews.ru/20260424/shhk-erkrnery-kvoch-en-arel-divanagitakan-tshanaparhvov-lutsel-irani-hakamartutjuny-rd-agn-101389165.html
ՇՀԿ երկրները կոչ են արել դիվանագիտական ճանապարհով լուծել Իրանի հակամարտությունը. ՌԴ ԱԳՆ
ՇՀԿ երկրները կոչ են արել դիվանագիտական ճանապարհով լուծել Իրանի հակամարտությունը. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Մոսկվայում կայացել են ՇՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով հերթական թեմատիկ խորհրդակցությունները։ 24.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-24T22:00+0400
2026-04-24T22:00+0400
2026-04-24T22:02+0400
շհկ
արտաքին գործերի նախարարություն (ագն)
իրանի իսլամական հանրապետություն
բանակցություններ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/13/39941914_0:0:3055:1719_1920x0_80_0_0_b97cc04acc044f12a5864daa05e5ba0a.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների արտաքին գործերի փոխնախարարները լուրջ մտահոգություն են հայտնել աշխարհում լարվածության աճի կապակցությամբ, որն առաջացել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիվ գործողությունների հետևանքով, և կոչ են արել հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Այսօր Մոսկվայում կայացել են Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով հերթական թեմատիկ խորհրդակցությունները։ Հանդիպումն անցկացվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի նախագահությամբ։Բացի այդ, ընդգծվել է ավելի արդար և բազմաբևեռ աշխարհակարգի առաջմղման անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի կենտրոնական դերակատարմամբ, հիմնված իրավահավասարության և փոխադարձ հարգանքի վրա։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/13/39941914_241:0:2972:2048_1920x0_80_0_0_9d59423c2d58d76dd6439e154e447278.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շհկ, արտաքին գործերի նախարարություն (ագն), իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ, ամն
շհկ, արտաքին գործերի նախարարություն (ագն), իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ, ամն
ՇՀԿ երկրները կոչ են արել դիվանագիտական ճանապարհով լուծել Իրանի հակամարտությունը. ՌԴ ԱԳՆ
22:00 24.04.2026 (Թարմացված է: 22:02 24.04.2026) Մոսկվայում կայացել են ՇՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով հերթական թեմատիկ խորհրդակցությունները։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների արտաքին գործերի փոխնախարարները լուրջ մտահոգություն են հայտնել աշխարհում լարվածության աճի կապակցությամբ, որն առաջացել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիվ գործողությունների հետևանքով, և կոչ են արել հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Այսօր Մոսկվայում կայացել են Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով հերթական թեմատիկ խորհրդակցությունները։ Հանդիպումն անցկացվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի նախագահությամբ։
«Առաջնահերթ ուշադրություն է դարձվել գլոբալ օրակարգի արդի հարցերին և եվրասիական տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Լուրջ մտահոգությամբ նշվել է աշխարհում լարվածության կտրուկ սրացումը՝ ՇՀԿ անդամ պետություն հանդիսացող Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիվ գործողությունների հետևանքով։ Ընդգծվել է հակամարտության շուտափույթ քաղաքական-դիվանագիտական կարգավորման անհրաժեշտությունը»,-ասվում է Ռուսաստանի ԱԳՆ–ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ընդգծվել է ավելի արդար և բազմաբևեռ աշխարհակարգի առաջմղման անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի կենտրոնական դերակատարմամբ, հիմնված իրավահավասարության և փոխադարձ հարգանքի վրա։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։