https://arm.sputniknews.ru/20260424/rvoskvomnadzvori-ghekavarnerin-uzum-ein-spanel-adtsn-kankhel-e-ahabekchutjuny--101351399.html
«Ռոսկոմնադզորի» ղեկավարներին ուզում էին սպանել. ԱԴԾ–ն կանխել է ահաբեկչությունը
«Ռոսկոմնադզորի» ղեկավարներին ուզում էին սպանել. ԱԴԾ–ն կանխել է ահաբեկչությունը
Sputnik Արմենիա
Խմբի ենթադրյալ կազմակերպիչը՝ 2004 թվականին ծնված Մոսկվայի բնակիչը, ձերբակալության ժամանակ զինված դիմադրություն է ցուցաբերել և ոչնչացվել է։ 24.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-24T11:12+0400
2026-04-24T11:12+0400
2026-04-24T11:12+0400
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
ուկրաինա
ռոսկոմնադզոր
ռուսաստան
ահաբեկչություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101343841_0:0:1280:720_1920x0_80_0_0_37a2c52ad1c678a8557b1362b23c4fe8.jpg
ՌԴ ԱԴԾ–ն հայտարարել է «Ռոսկոմնադզորի» ղեկավարների դեմ ծրագրած ահաբեկչական հարձակումը կանխելու մասին։ Այս մասին հայտնել է հատուկ ծառայության Հասարակայնության հետ կապերի կենտրոնը (ՀԿԿ)։Խմբի ենթադրյալ կազմակերպիչը՝ 2004 թվականին ծնված Մոսկվայի բնակիչը, ձերբակալության ժամանակ զինված դիմադրություն է ցուցաբերել և ոչնչացվել է, հայտնել են ՀԿԿ–ից։Խուզարկությունների ընթացքում առգրավվել են մոտ 1 կգ ընդհանուր քաշով ինքնաշեն պայթուցիկ սարքեր, F-1 նռնակ, խլացուցիչով «Մակարով» ատրճանակ, գազային ատրճանակներ, կապի միջոցներ, ինչպես նաև նեոնացիստական խորհրդանիշներով և Ռուսաստանում արգելված ուկրաինական կազմակերպությանն անդամակցելու հրահանգներով նյութեր։Քրեական գործեր են հարուցվել զենքի և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության փաստերով, քննարկվում է ձերբակալվածների գործողությունները լրացուցիչ որպես ահաբեկչական հարձակման նախապատրաստություն որակելու հարցը։ԱԴԾ-ն նաև հայտարարել է, որ նման գործողություններն ուղղված են խափանելու «Ռոսկոմնադզորի»՝ տեղեկատվական տարածքի անվտանգությունն ապահովելու ջանքերը, այդ թվում՝ Telegram մեսենջերի աշխատանքի սահմանափակումը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101343841_260:0:1220:720_1920x0_80_0_0_570ea1bf08880d6c6bb1893969283c44.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ուկրաինա, ռոսկոմնադզոր, ռուսաստան, ահաբեկչություն, видео
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ուկրաինա, ռոսկոմնադզոր, ռուսաստան, ահաբեկչություն, видео
«Ռոսկոմնադզորի» ղեկավարներին ուզում էին սպանել. ԱԴԾ–ն կանխել է ահաբեկչությունը
Խմբի ենթադրյալ կազմակերպիչը՝ 2004 թվականին ծնված Մոսկվայի բնակիչը, ձերբակալության ժամանակ զինված դիմադրություն է ցուցաբերել և ոչնչացվել է։
ՌԴ ԱԴԾ–ն հայտարարել է «Ռոսկոմնադզորի» ղեկավարների դեմ ծրագրած ահաբեկչական հարձակումը կանխելու մասին։ Այս մասին հայտնել է հատուկ ծառայության Հասարակայնության հետ կապերի կենտրոնը (ՀԿԿ)։
ԱԴԾ–ի տեղեկություններով` հարձակումը նախատեսված էր 2026 թվականի ապրիլի 18-ին և պետք է իրականացվեր պայթուցիկ սարքի գործադրմամբ մեքենա պայթեցնելով։ Գործողության շրջանակներում Մոսկվայում, Ուֆայում, Նովոսիբիրսկում և Յարոսլավլում 7 յոթ կասկածյալ է ձերբակալվել՝ աջ-արմատական և նեոֆաշիստական գաղափարախոսության համախոհներ, որոնց Ուկրաինայի հատուկ ծառայությունները հավաքագրել են Telegram մեսենջերի միջոցով։
Խմբի ենթադրյալ կազմակերպիչը՝ 2004 թվականին ծնված Մոսկվայի բնակիչը, ձերբակալության ժամանակ զինված դիմադրություն է ցուցաբերել և ոչնչացվել է, հայտնել են ՀԿԿ–ից։
Խուզարկությունների ընթացքում առգրավվել են մոտ 1 կգ ընդհանուր քաշով ինքնաշեն պայթուցիկ սարքեր, F-1 նռնակ, խլացուցիչով «Մակարով» ատրճանակ, գազային ատրճանակներ, կապի միջոցներ, ինչպես նաև նեոնացիստական խորհրդանիշներով և Ռուսաստանում արգելված ուկրաինական կազմակերպությանն անդամակցելու հրահանգներով նյութեր։
Քրեական գործեր են հարուցվել զենքի և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության փաստերով, քննարկվում է ձերբակալվածների գործողությունները լրացուցիչ որպես ահաբեկչական հարձակման նախապատրաստություն որակելու հարցը։
ԱԴԾ-ն նաև հայտարարել է, որ նման գործողություններն ուղղված են խափանելու «Ռոսկոմնադզորի»՝ տեղեկատվական տարածքի անվտանգությունն ապահովելու ջանքերը, այդ թվում՝ Telegram մեսենջերի աշխատանքի սահմանափակումը։