https://arm.sputniknews.ru/20260424/rusastany-sgum-e-hajastani-het-hajvoc-ceghaspanutjan-tarelicy-rd-agn-101365484.html
Ռուսաստանը սգում է Հայաստանի հետ Հայոց ցեղասպանության տարելիցը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը սգում է Հայաստանի հետ Հայոց ցեղասպանության տարելիցը. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ժամանակակից Ռուսաստանն աշխարհի առաջին երկրներից մեկն է, որը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է ՌԴ ԱԳՆ... 24.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-24T14:25+0400
2026-04-24T14:25+0400
2026-04-24T14:25+0400
մարիա զախարովա
ռուսաստան
հայոց ցեղասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101363195_0:0:1920:1080_1920x0_80_0_0_41a74ac3f1637f93b454cb841198faec.jpg
ԵՐԵՎԱՆ,24 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը սգում է հայ ժողովրդի հետ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանում հենց սկզբից այդ սարսափելի ողբերգությունն ընկալել են որպես սեփական վիշտ:Ռուսաստանի Պետդուման 1995 թվականին ընդունել է «Իր պատմական հայրենիքում ՝ Արևմտյան Հայաստանում, 1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելու մասին» որոշումը:Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101363195_219:0:1659:1080_1920x0_80_0_0_60b7a98257de63d066c8a395fe664e9d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, ռուսաստան, հայոց ցեղասպանություն, видео
մարիա զախարովա, ռուսաստան, հայոց ցեղասպանություն, видео
Ռուսաստանը սգում է Հայաստանի հետ Հայոց ցեղասպանության տարելիցը. ՌԴ ԱԳՆ
Ժամանակակից Ռուսաստանն աշխարհի առաջին երկրներից մեկն է, որը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
ԵՐԵՎԱՆ,24 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը սգում է հայ ժողովրդի հետ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այսօր մենք խորին ցավակցություն ենք հայտնում հայ ժողովրդին, սգում ենք, ինչպես միշտ, նրա հետ միասին այս օրը։ Ես նաև կցանկանայի հիշեցնել այն մասին, որ Ռուսաստանի դիրքորոշումն օբյեկտիվ է և հետևողական ՝ ազգային հողի վրա զանգվածային ոչնչացման համար արդարացում չի կարող լինել», - ասել Է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ։
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանում հենց սկզբից այդ սարսափելի ողբերգությունն ընկալել են որպես սեփական վիշտ:
Ռուսաստանի Պետդուման 1995 թվականին ընդունել է «Իր պատմական հայրենիքում ՝ Արևմտյան Հայաստանում, 1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելու մասին» որոշումը:
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։