https://arm.sputniknews.ru/20260424/putiny-hajvoc-ceghaspanutjan-tarelici-kapakcutjamb-ugherdz-e-hghel-haj-zhvoghvovrdin-101357905.html
Պուտինը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել հայ ժողովրդին
Պուտինը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել հայ ժողովրդին
Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանության հետևանքները, ըստ Ռուսաստանի ղեկավարի, ցույց տվեցին, թե ինչի են հանգեցնում ազգայնականությունն ու այլատյացությունը: 24.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-24T12:23+0400
2026-04-24T12:23+0400
2026-04-24T12:33+0400
վլադիմիր պուտին
հայոց ցեղասպանություն
ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
ուղերձ
ռուսաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99468620_0:0:2980:1677_1920x0_80_0_0_7f37428df924e964a816d5c1a24ab83a.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը, որպեսզի թույլ չտա հայ ժողովրդի ցեղասպանության նման բարբարոսության կրկնություն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:Պուտինը նշել է, որ այդ տարիների հալածանքներն ու բռնաճնշումները չսպիացող վերք են դարձել հայերի բազմաթիվ սերունդների համար, սակայն վերապրած արհավիրքը համախմբել է մարդկանց, ովքեր ցույց են տվել ամուր ավանդույթներ, իմաստնություն և քաջություն:Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում միշտ անփոփոխ է եղել և արդեն 1915թ. մայիսին այն արտացոլվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հռչակագրում, որը դատապարտում է հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը որպես հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ, իսկ ավելի ուշ ՝ Պետդումայի 1995թ. ապրիլի 14-ի հայտարարության մեջ, ասվում է ուղերձում:Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ այսուհետ ևս Հայաստանի զավակներն ու դուստրերը կպաշտպանեն ազգային ինքնությունը, բազմահազարամյա մշակույթը, լեզուն, ազատությունն ու հոգևոր արժեքները:Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի արած հայտարարությունը, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Երևանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը չէ:Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99468620_0:0:2732:2048_1920x0_80_0_0_b1f15ebee05a2adc9555bdb95dce80d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, ուղերձ, ռուսաստան, հայաստան
վլադիմիր պուտին, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, ուղերձ, ռուսաստան, հայաստան
Պուտինը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել հայ ժողովրդին
12:23 24.04.2026 (Թարմացված է: 12:33 24.04.2026) Հայոց ցեղասպանության հետևանքները, ըստ Ռուսաստանի ղեկավարի, ցույց տվեցին, թե ինչի են հանգեցնում ազգայնականությունն ու այլատյացությունը:
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը, որպեսզի թույլ չտա հայ ժողովրդի ցեղասպանության նման բարբարոսության կրկնություն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում 20 ‒ րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի ՝ հայ ժողովրդի Ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև։ Դաժան հաշվեհարդարը անպաշտպան, անմեղ մարդկանց նկատմամբ, որոնք սպանվել, վիրավորվել, վտարվել են հայրենի քաղաքներից ու ավաններից, ցնցել է ողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ դրա աղետալի հետևանքները համոզիչ կերպով ցույց են տվել, թե ինչի են հանգեցնում կրոնական թշնամանքի հրահրումը, ազգայնականությունն ու այլատյացությունը», - ասվում է Կրեմլի կայքում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների մասնակիցներին Պուտինի ողջույնի խոսքում:
Պուտինը նշել է, որ այդ տարիների հալածանքներն ու բռնաճնշումները չսպիացող վերք են դարձել հայերի բազմաթիվ սերունդների համար, սակայն վերապրած արհավիրքը համախմբել է մարդկանց, ովքեր ցույց են տվել ամուր ավանդույթներ, իմաստնություն և քաջություն:
Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում միշտ անփոփոխ է եղել և արդեն 1915թ. մայիսին այն արտացոլվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հռչակագրում, որը դատապարտում է հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը որպես հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ, իսկ ավելի ուշ ՝ Պետդումայի 1995թ. ապրիլի 14-ի հայտարարության մեջ, ասվում է ուղերձում:
Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ այսուհետ ևս Հայաստանի զավակներն ու դուստրերը կպաշտպանեն ազգային ինքնությունը, բազմահազարամյա մշակույթը, լեզուն, ազատությունն ու հոգևոր արժեքները:
«Բարեկամ հայ ժողովրդին մաղթում եմ բարեկեցություն, բարգավաճում և ամենայն բարիք», - ասված է Ռուսաստանի ղեկավարի ուղերձում:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի արած հայտարարությունը, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Երևանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը չէ:
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։