00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
49 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փաշինյանի կողմից «Մեծ եղեռն» տերմինը Ցեղասպանության ժխտողականության քայլերից է. Թաթոյան

© Sputnik / Aram NersesyanԱրման Թաթոյան
Արման Թաթոյան - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2026
Բաժանորդագրվել
Արման Թաթոյանի խոսքով` Փաշինյանի գործողությունների հիմքում ադրբեջանական ու թուրքական իշխանություններին հաճոյանալն է։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել «Մեծ եղեռն» տերմինը, որը ժխտողականության քայլերից մեկն է։ Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը։
«Հայոց ցեղասպանությունը չենք կարող մոռանալ ու հրաժարվել, այլապես մեր պատմությունը մեր փոխարեն կգրեն ուրիշները։ Այդ ժամանակ մենք կկորցնենք մեր ինքնությունը, իսկ երբ ուրիշները վերաշարադրեն մեր պատմությունը, մենք կվերանանք աշխարհի երեսից։ Դրա համար հարցը կարևոր ենք համարում Ցեղասպանության՝ որպես միջազգային հանցագործության կանխարգելման տեսանկյունից»,– ասաց նա։
Դիտարկմանը, որ Փաշինյանն էլ է ասում՝ պետք չէ մոռանալ, բայց առաջարկում է հաջորդ օրը՝ Քաղաքացու օրը, «խորոված փարթի» անել, Թաթոյանն արձագանքեց՝ Փաշինյանի գործողությունների հիմքում ոչ թե ՀՀ շահն է, այլ ադրբեջանական ու թուրքական իշխանություններին հաճոյանալը։
«Որպեսզի հանդիպումների ժամանակ ուսին թփթփացնեն ու գովեն, ասեն՝ լավ ես այդ ամենն անում։ Օրինակ՝ Ադրբեջանի նախագահը նրան ասում է՝ շարժվի՛ր աջ, ու նա անում է, ասում է՝ թռչի՛ր, նա հարցնում է՝ ինչքա՞ն թռչեմ՝ 2, թե՞ 3 մետր։ Նա հատուկ շրջանառության մեջ է դրել «Մեծ եղեռն» տերմինը, որը մոռացության տալու ու ժխտողականության քայլերից մեկն է»,– ասաց Թաթոյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի այսօրվա ուղերձում արված հայտարարություններին, թե Հայաստանը թերբնակեցված է և այլ երկրներից տարածքային պահանջներ չունի, Թաթոյանը հիշեցրեց, որ արդեն 8 տարի է՝ Փաշինյանն է իշխանության ղեկին։ Նա հավելեց՝ Հայաստանի ժողովրդագրական խնդիրները միայն խորացել են, և մեր երկիրը ծերացող հասարակություն ունեցող պետություն է։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
Լրահոս
0