https://arm.sputniknews.ru/20260424/netanjahun-haghtaharel-e-vagh-pulum-hajtnabervats-qaghckeghy-zekujc-101372315.html
Նեթանյահուն հաղթահարել է վաղ փուլում հայտնաբերված քաղցկեղը. զեկույց
Նեթանյահուն հաղթահարել է վաղ փուլում հայտնաբերված քաղցկեղը. զեկույց
Sputnik Արմենիա
2024 թվականի դեկտեմբերին Նեթանյահուն ենթարկվել էր շագանակագեղձի բարորակ գոյացության վիրահատության և դրանից հետո գտնվում էր բժիշկների մշտական հսկողության ներքո: 24.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-24T16:23+0400
2026-04-24T16:23+0400
2026-04-24T16:39+0400
իսրայել
վարչապետ
բենիամին նեթանյահու
քաղցկեղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/06/24789773_0:0:1600:901_1920x0_80_0_0_c370e6bde159f56426fab13a94e4a190.jpg
ԵՐԵՎԱՆ,24 ապրիլի - Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հրապարակել է ամենամյա բժշկական զեկույցը, ըստ որի՝ քաղաքական գործիչը հաջողությամբ անցել է վաղ փուլում հայտնաբերված շագանակագեղձի քաղցկեղի բուժումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Լրացուցիչ հետազոտությունները հաստատել են, որ խոսքը շագանակագեղձի քաղցկեղի վաղ՝ առանց մետաստազների փուլի մասին է։ Բժիշկները առաջարկել էին երկու տարբերակ՝ դինամիկ դիտարկում կամ ճառագայթային բուժման անցկացում։ Վարչապետն ընտրել էր բուժումը, որը, ինչպես նշվում է, ավարտվել է լիակատար հաջողությամբ. գոյացությունն ամբողջությամբ վերացել է, ինչը հաստատվել է հետազոտությունների արդյունքներով:Տարիներ են պետք Նեթանյահուի հասցրած վնասը վերացնելու համար․ Իսրայելի ընդդիմության առաջնորդԻնքը՝ Նեթանյահուն, սոցիալական ցանցերում հայտնել է, որ խնդրել է երկու ամսով հետաձգել զեկույցի հրապարակումը, որպեսզի դա չհամընկնի Իրանի հետ ռազմական գործողությունների ժամանակահատվածի հետ և չօգտագործվի Իսրայելի դեմ քարոզչական նպատակներով:
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/06/24789773_133:0:1556:1067_1920x0_80_0_0_05cd75bffd1624fa96389c971e2d440b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, վարչապետ, բենիամին նեթանյահու, քաղցկեղ
իսրայել, վարչապետ, բենիամին նեթանյահու, քաղցկեղ
Նեթանյահուն հաղթահարել է վաղ փուլում հայտնաբերված քաղցկեղը. զեկույց
16:23 24.04.2026 (Թարմացված է: 16:39 24.04.2026) 2024 թվականի դեկտեմբերին Նեթանյահուն ենթարկվել էր շագանակագեղձի բարորակ գոյացության վիրահատության և դրանից հետո գտնվում էր բժիշկների մշտական հսկողության ներքո:
ԵՐԵՎԱՆ,24 ապրիլի - Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հրապարակել է ամենամյա բժշկական զեկույցը, ըստ որի՝ քաղաքական գործիչը հաջողությամբ անցել է վաղ փուլում հայտնաբերված շագանակագեղձի քաղցկեղի բուժումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Փաստաթղթի համաձայն` 2024 թվականի դեկտեմբերին Նեթանյահուն ենթարկվել էր շագանակագեղձի բարորակ գոյացության վիրահատության և դրանից հետո գտնվում էր բժիշկների մշտական հսկողության ներքո: Մագնիսառեզոնանսային պլանային հետազոտության արդյունքում հայտնաբերվել էր կասկածելի բնութագրերով՝ մեկ սանտիմետրից փոքր չափերով գոյացություն։
Լրացուցիչ հետազոտությունները հաստատել են, որ խոսքը շագանակագեղձի քաղցկեղի վաղ՝ առանց մետաստազների փուլի մասին է։ Բժիշկները առաջարկել էին երկու տարբերակ՝ դինամիկ դիտարկում կամ ճառագայթային բուժման անցկացում։ Վարչապետն ընտրել էր բուժումը, որը, ինչպես նշվում է, ավարտվել է լիակատար հաջողությամբ. գոյացությունն ամբողջությամբ վերացել է, ինչը հաստատվել է հետազոտությունների արդյունքներով:
Ինքը՝ Նեթանյահուն, սոցիալական ցանցերում հայտնել է, որ խնդրել է երկու ամսով հետաձգել զեկույցի հրապարակումը, որպեսզի դա չհամընկնի Իրանի հետ ռազմական գործողությունների ժամանակահատվածի հետ և չօգտագործվի Իսրայելի դեմ քարոզչական նպատակներով: