https://arm.sputniknews.ru/20260424/lghum-ceghaspanutjun-er-ajl-dzevvov-hima-khndiry-sjuniqi-het-e-vagharshak-harutjunjan-101376944.html
ԼՂ–ում ցեղասպանություն էր այլ ձևով, հիմա խնդիրը Սյունիքի հետ է․ Վաղարշակ Հարությունյան
ԼՂ–ում ցեղասպանություն էր այլ ձևով, հիմա խնդիրը Սյունիքի հետ է․ Վաղարշակ Հարությունյան
Sputnik Արմենիա
ՀՀ ՊՆ նախկին ղեկավարը նշում է, որ ցեղասպանությունը փաստ է ու այն շարունակվում է, քանի որ Թուրքիան էլ դեռ չի ճանաչել դա։ 24.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-24T17:39+0400
2026-04-24T17:39+0400
2026-04-24T17:41+0400
վաղարշակ հարությունյան
սյունիք
ցեղասպանություն
հայոց ցեղասպանություն
թուրքիա
ադրբեջան
արցախ
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/19/44183435_0:33:1280:753_1920x0_80_0_0_0ff355a5586f569be59def412cb9fd58.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Լեռնային Ղարաբաղում կատարվածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր, ուղղակի այլ ձևով, իսկ հիմա խնդիրը Սյունիքն է։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը։Նրա խոսքով՝ հնարավոր չէ մոռանալ այն ցեղասպանությունը, որ մինչ օրս շարունակվում է, ու հայ ժողովրդի անվտանգությունն էլ չի ապահովվում։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
սյունիք
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/19/44183435_143:0:1280:853_1920x0_80_0_0_fc5252e2625b724791e82c50d3f8e1cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վաղարշակ հարությունյան, սյունիք, ցեղասպանություն, հայոց ցեղասպանություն, թուրքիա, ադրբեջան, արցախ, թրամփի ուղի (tripp)
վաղարշակ հարությունյան, սյունիք, ցեղասպանություն, հայոց ցեղասպանություն, թուրքիա, ադրբեջան, արցախ, թրամփի ուղի (tripp)
ԼՂ–ում ցեղասպանություն էր այլ ձևով, հիմա խնդիրը Սյունիքի հետ է․ Վաղարշակ Հարությունյան
17:39 24.04.2026 (Թարմացված է: 17:41 24.04.2026) ՀՀ ՊՆ նախկին ղեկավարը նշում է, որ ցեղասպանությունը փաստ է ու այն շարունակվում է, քանի որ Թուրքիան էլ դեռ չի ճանաչել դա։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Լեռնային Ղարաբաղում կատարվածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր, ուղղակի այլ ձևով, իսկ հիմա խնդիրը Սյունիքն է։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը։
«Ցեղասպանություն եղել է։ Դա փաստ է, ու դա փաստ է ոչ միայն հայ ժողովրդի համար, այլև 30 և ավելի երկրների համար, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Թուրքիան դա մինչ օրս չի ճանաչում, ու այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, հենց ցեղասպանության շարունակությունն է, ուղղակի այլ ձևով։ Հիմա այն, ինչ կատարվում է Մեղրիում, նույնն է, ինչ ցանկանում էին ստեղծել Օսմանյան կայսրությունում։ Ցանկանում էին այն ժամանակ ստեղծել միատարր պետություն, որը տեղավորվում էր պանթյուրքիզմի գաղափարի մեջ։ Ղարաբաղում մենք նույն գաղափարի շարունակությունը տեսանք։ Հիմա խնդիրը դրված է նաև Սյունիքի հետ կապված»,- ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ հնարավոր չէ մոռանալ այն ցեղասպանությունը, որ մինչ օրս շարունակվում է, ու հայ ժողովրդի անվտանգությունն էլ չի ապահովվում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին
հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։