00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
49 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչո՞ւ է կաթողիկոսի մասին հրապարակումը հեռացվել Ցեղասպանության թանգարանի էջից. պարզաբանում

© SputnikՀրաչյա Թաշչյան
Հրաչյա Թաշչյան - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2026
Բաժանորդագրվել
Թաշչյանի խոսքով` աշխատակիցներից մեկը շատ կոպիտ սխալ է գործել և այդ լուրն ընդհանրապես չպետք է հրապարակվեր։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի աշխատակիցներից մեկը «շատ կոպիտ սխալ է գործել», դրա համար էլ կայքում տեղադրված լուրը հեռացվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց թանգարան–ինստիտուտի ԺՊ Հրաչյա Թաշչյանը` անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ հրապարակմանը։
Ինչպես հայտնել ենք, Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի կայքում ու սոցցանցային էջում այսօր անդրադարձ էր եղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի` Ծիծեռնակաբերդ կատարած այցին և այնտեղ կատարած բարեխոսական կարգին։ Հրապարակվել էին նաև համապատասխան լուսանկարներ։ Որոշ ժամանակ անց, սակայն, հրապարակումը հեռացվել էր և՛ կայքից, և՛ սոցցանցից:
© PhotoԱմենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի` Ծիծեռնակաբերդ կատարած այցի վերաբերյալ հրապարակումը, որը հետագայում հեռացվել էր
Удаленный пост Музея Геноцида армян о визите Католикоса Гарегина II  - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2026
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի` Ծիծեռնակաբերդ կատարած այցի վերաբերյալ հրապարակումը, որը հետագայում հեռացվել էր
«Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ. սխալ բաներ կար գրված, սխալ տեղեկատվություն էր ընդհանրապես։ Հավանաբար դուք տեքստը չեք տեսել։ Նկարի տակ գրված տեքստը ոչ մի կապ չուներ նկարի հետ»,–ասաց Թաշչյանը։
Ըստ Թաշչյանի` ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել և պետք չէ այդտեղ կրիմինալ փնտրել. հրապարակումը հեռացվել է, որովհետև այդ լուրն ընդհանրապես չպետք է չհրապարակվեր։
«Եթե մենք մասնակցություն չունենք, անգամ պատշաճ էլ չի, գեղեցիկ էլ չի դնել։ Եթե էդպես լիներ, մենք ամբողջ օրը պետք է ինչ–որ բաներ լուսաբանեինք, բայց մենք լրատվական գործակալություն չենք»,–ասաց նա։
Թաշչյանն ընդգծեց, որ իրենք հրապարակում են տեղեկատվություն միայն այն միջոցառումների վերաբերյալ, որոնք կրում են պետական արողակարգային բնույթ և որոնց կազմակերպչական հարցերին մասնակցում է հիմնադրամը։
Այս հոսքից երևում է՝ ոչինչ մոռացված չէ. Քոչարյանը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդում
Լրահոս
0