00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
49 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանը Սամբոյի պատանեկան և երիտասարդական ԵԱ-ում 16 մեդալ է նվաճել

Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2026
Բաժանորդագրվել
Սամբոյի Եվրոպայի պատանիների ու երիտասարդների առաջնությունն անցկացվում է Սերբիայի Նովի Սադ քաղաքում ապրիլի 21-ից 23-ը։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունում Հայաստանի սամբոյի հավաքականը 16 մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
Սամբոյի Եվրոպայի պատանիների ու երիտասարդների առաջնությունն անցկացվում էր Սերբիայի Նովի Սադ քաղաքում ապրիլի 21-ից 23-ը։

«Մրցումների վերջին օրը հայ մարզիկները նվաճել են ևս 3 մեդալ։ Լևոն Վանոյանը երրորդն էր մարզական սամբոյի 79 կգ քաշային կարգում, իսկ մարտական սամբոյի ներկայացուցիչներ Գագիկ Գրիգորյանն ու Արմեն Ադամյանը՝ երկրորդը, համապատասխանաբար 58 կգ և 71 կգ կարգերում։ Այսպիսով, հայ սամբիստները հայրենիք են վերադառնում 2 ոսկե, 8 արծաթե և 6 բրոնզե մեդալով, ինչն իսկապես, ուրախացնող է ու պարտավորեցնող՝ հետագա հաջողություններով հայկական սամբոյի բարձր կարգը պահելու համար»,- ասված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։

Մարզական սամբոյի պատանիների հավաքականի տղա մարզիկներից մեդալներ են նվաճել 53 կգ քաշային կարգը ներկայացնող Սևակ Դավոյանը (բրոնզ), 58 կգ Նարեկ Սիմոնյանը (բրոնզ), 64 կգ Հակոբ Ումուրշատյանը (բրոնզ), 71 կգ Գոռ Շատվերյանը (արծաթ), 79 կգ Գոռ Մուրադյանը (արծաթ), 88 կգ Գոգա Բաբայանը (բրոնզ)։
Մարզական սամբոյի երիտասարդների հավաքականի տղա սամբիստներից մեդալներ են նվաճել 58 կգ քաշային կարգը ներկայացնող Ալեքս Խաչատրյանը (ոսկի), 71 կգ Մհեր Օհանյանը (ոսկի), 79 կգ Լևոն Վանոյանը (բրոնզ), 88 կգ քաշային Սեյրան Սարուխանյանը (բրոնզ)։
Մարզական սամբոյի աղջիկ ներկայացուցիչներից մեդալով է վերադարձել միայն 72 կգ քաշային Սյուզաննա Մանուկյանը (արծաթ)։
Մարտական սամբոյի տղա ներկայացուցիչներից մեդալով վերադարձել են 58 կգ քաշային Գագիկ Գրիգորյանը (արծաթ), 64 կգ քաշային Միքայլե Թումասյանը (արծաթ), 71 կգ Արմեն Ադամյանը (արծաթ), 79 կգ Վադիս Համբարձումյանը (արծաթ) և 98 կգ քաշային Արեն Հարությունյանը (արծաթ)։
Լրահոս
0