https://arm.sputniknews.ru/20260424/evrvopakan-arajnvordnery-shutvov-banakcutjunner-ksksen-ukrainaji-het-zlm-101373612.html
Եվրոպական առաջնորդները շուտով բանակցություններ կսկսեն Ուկրաինայի հետ. ԶԼՄ
Եվրոպական առաջնորդները շուտով բանակցություններ կսկսեն Ուկրաինայի հետ. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ուկրաինայի անդամակցության ժամկետի վերաբերյալ որևէ կոնկրետ խոստում առայժմ չկա: 24.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-24T16:46+0400
2026-04-24T16:46+0400
2026-04-24T16:57+0400
եվրամիություն
ուկրաինա
բանակցություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/14/43815749_0:159:3077:1890_1920x0_80_0_0_1f23393f313837f13b570ab83b4c8db1.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Եվրամիության առաջնորդները հասկացրել են, որ Ուկրաինայի համար նախադրյալներ են ստեղծվել ԵՄ-ին անդամակցելու գործընթացի առաջին փուլը սկսելու համար։ Կիպրոսի գագաթնաժողովում առաջնորդները պայմանավորվել են, որ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջին բանակցությունները կարող են սկսել առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում: «Bloomberg»-ին այս մասին հայտնել է ԵՄ ներկայացուցիչը՝ իր անունը չհրապարակելու պայմանով:Երեկ անցկացված քննարկումը տեղի է ունեցել դաշինքին միանալու Ուկրաինայի նոր փորձերի ֆոնին (այդ փորձերը սկսվեցին, երբ Հունգարիան հանեց 90 մլրդ եվրոյի (105 մլրդ դոլար)`վաղուց տեղապտույտի մեջ գտնվող վարկի վետոն):Միևնույն ժամանակ, ինչպես նշում է ամերիկյան «Politico»–ն, Հունգարիայի ընտրություններում պարտվելուց հետո վարչապետ Վիկտոր Օրբանի հեռանալը բացահայտեց Ուկրաինայի անդամակցության հարցում Եվրամիության միասնական դիրքորոշման մասին թյուր կարծիքը:Հրապարակման հեղինակների համաձայն՝ տարիներ շարունակ ԵՄ որոշ առաջնորդներ Օրբանի դիրքորոշումն օգտագործել են որպես պատրվակ՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարի հետ իրենց անհամաձայնությունը քողարկելու համար:Այսինքն` եթե նախկինում Օրբանը խոսում էր բոլորի փոխարեն, ապա այժմ յուրաքանչյուր առաջնորդ ստիպված կլինի բացահայտ ասել իր իրական դիրքորոշումը, քանի որ այլևս չկա մեկը, ով միայնակ կարգելափակի Ուկրաինայի ճանապարհը դեպի ԵՄ։«Politico»-ն մեջբերում է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հայտարարությունն այն մասին, թե երբ է հնարավոր, որ Ուկրաինան միանա ԵՄ–ին։ «Ես իրատեսական չեմ համարում, որ դա տեղի կունենա 2026 թվականի հունվարի 1-ին», հայտարարել է պաշտոնյան:Բելգիայի վարչապետ Բարտ դը Վևերը զգուշացրել է գործընկերներին, որ այժմ ստիպված կլինեն ինքնուրույն և հրապարակավ հայտարարել իրենց անհամաձայնության մասին:Վիկտոր Օրբանը մշտապես արգելափակում կամ ձգձգում էր Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ շատ որոշումներ՝ սկսած ռազմական օգնությունից և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից մինչև 90 մլրդ եվրոյի վարկի հատկացում։ Իսկ հիմա պարզվում է, որ Օրբանը պարզապես իր վրա էր վերցնում հարվածը, որպեսզի մյուս առաջնորդները կարողանան հանգիստ ապրել՝ ցուցադրելով եվրոպական միասնության պատրանքը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/14/43815749_173:0:2904:2048_1920x0_80_0_0_873fe4c14a8e6bf0808899895c4a34fd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, ուկրաինա, բանակցություններ
եվրամիություն, ուկրաինա, բանակցություններ
Եվրոպական առաջնորդները շուտով բանակցություններ կսկսեն Ուկրաինայի հետ. ԶԼՄ
16:46 24.04.2026 (Թարմացված է: 16:57 24.04.2026) Ուկրաինայի անդամակցության ժամկետի վերաբերյալ որևէ կոնկրետ խոստում առայժմ չկա:
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Եվրամիության առաջնորդները հասկացրել են, որ Ուկրաինայի համար նախադրյալներ են ստեղծվել ԵՄ-ին անդամակցելու գործընթացի առաջին փուլը սկսելու համար։ Կիպրոսի գագաթնաժողովում առաջնորդները պայմանավորվել են, որ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջին բանակցությունները կարող են սկսել առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում: «Bloomberg»-ին այս մասին հայտնել է ԵՄ ներկայացուցիչը՝ իր անունը չհրապարակելու պայմանով:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ անդամակցության ժամկետի վերաբերյալ որևէ կոնկրետ խոստում դեռ չկա: Գործընթացն ավարտած վերջին երկրի՝ Խորվաթիայի դեպքում դա տևեց մոտ 10 տարի:
Երեկ անցկացված քննարկումը տեղի է ունեցել դաշինքին միանալու Ուկրաինայի նոր փորձերի ֆոնին (այդ փորձերը սկսվեցին, երբ Հունգարիան հանեց 90 մլրդ եվրոյի (105 մլրդ դոլար)`վաղուց տեղապտույտի մեջ գտնվող վարկի վետոն):
Միևնույն ժամանակ, ինչպես նշում է ամերիկյան «Politico»–ն, Հունգարիայի ընտրություններում պարտվելուց հետո վարչապետ
Վիկտոր Օրբանի հեռանալը բացահայտեց Ուկրաինայի անդամակցության հարցում Եվրամիության միասնական դիրքորոշման մասին թյուր կարծիքը:
Հրապարակման հեղինակների համաձայն՝ տարիներ շարունակ ԵՄ որոշ առաջնորդներ Օրբանի դիրքորոշումն օգտագործել են որպես պատրվակ՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարի հետ իրենց անհամաձայնությունը քողարկելու համար:
Այսինքն` եթե նախկինում Օրբանը խոսում էր բոլորի փոխարեն, ապա այժմ յուրաքանչյուր առաջնորդ ստիպված կլինի բացահայտ ասել իր իրական դիրքորոշումը, քանի որ այլևս չկա մեկը, ով միայնակ կարգելափակի Ուկրաինայի ճանապարհը դեպի ԵՄ։
«Politico»-ն մեջբերում է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հայտարարությունն այն մասին, թե երբ է հնարավոր, որ Ուկրաինան միանա ԵՄ–ին։ «Ես իրատեսական չեմ համարում, որ դա տեղի կունենա 2026 թվականի հունվարի 1-ին», հայտարարել է պաշտոնյան:
Բելգիայի վարչապետ Բարտ դը Վևերը զգուշացրել է գործընկերներին, որ այժմ ստիպված կլինեն ինքնուրույն և հրապարակավ հայտարարել իրենց անհամաձայնության մասին:
Վիկտոր Օրբանը մշտապես արգելափակում կամ ձգձգում էր Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ շատ որոշումներ՝ սկսած ռազմական օգնությունից և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից մինչև 90 մլրդ եվրոյի վարկի հատկացում։ Իսկ հիմա պարզվում է, որ Օրբանը պարզապես իր վրա էր վերցնում հարվածը, որպեսզի մյուս առաջնորդները կարողանան հանգիստ ապրել՝ ցուցադրելով եվրոպական միասնության պատրանքը։