https://arm.sputniknews.ru/20260424/aprili-24y-khvorhrdanshvoren-ampvopum-e-mer-zhvoghvovrdi-havaqakan-tarapanqy-garegin-2rd-101346622.html
Ապրիլի 24–ը խորհրդանշորեն ամփոփում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը. Գարեգին 2–րդ
Ապրիլի 24–ը խորհրդանշորեն ամփոփում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը. Գարեգին 2–րդ
Sputnik Արմենիա
Մայր աթոռից նշում են, որ Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեցին ավելի քան... 24.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-24T10:45+0400
2026-04-24T10:45+0400
2026-04-24T10:45+0400
ցեղասպանություն
հայոց ցեղասպանություն
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/18/74933814_0:185:1600:1085_1920x0_80_0_0_11d7caaaea3df21cfba32eb7961d91b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ապրիլի 24-ը խորհրդանշորեն ամփոփում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը, որի մեջ խտացված են մեկ և կես միլիոն մարտիրոսացյալ հայորդիների, հայրենակորույս, տարագիր ազգիս զավակների, մշակութային եղեռնի ենթարկված մեր վանքերի ու եկեղեցիների, ավիրված բնակավայրերի հիշողությունները։ Այս մասին ասված է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրվան նվիրված՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի ուղերձի մեջ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Մայր աթոռից նշում են, որ Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120.000 արցախցիներ։«Այս ծանր կացության և առկա սպառնալիքների հանդիման, մեր նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունն ու համերաշխությունը և հզորացնել հայոց պետությունը»,– նշել են Մայր աթոռից։Սուրբ Էջմիածնից հիշեցնում են, որ համազգային միասնականությամբ է, որ կկարողանանք արդյունավորելու ջանքերը Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և արգասավորելու քայլերն և նախաձեռնությունները՝ հանուն ազգային առաջընթացի և խաղաղ ու անվտանգ կյանքի։Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/18/74933814_92:0:1539:1085_1920x0_80_0_0_c926a7275840ea95539f81c83f52ff80.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ցեղասպանություն, հայոց ցեղասպանություն, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արցախ
ցեղասպանություն, հայոց ցեղասպանություն, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արցախ
Ապրիլի 24–ը խորհրդանշորեն ամփոփում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը. Գարեգին 2–րդ
Մայր աթոռից նշում են, որ Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120.000 արցախցիներ։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ապրիլի 24-ը խորհրդանշորեն ամփոփում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը, որի մեջ խտացված են մեկ և կես միլիոն մարտիրոսացյալ հայորդիների, հայրենակորույս, տարագիր ազգիս զավակների, մշակութային եղեռնի ենթարկված մեր վանքերի ու եկեղեցիների, ավիրված բնակավայրերի հիշողությունները։ Այս մասին ասված է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրվան նվիրված՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի ուղերձի մեջ։ Տեղեկությունը հայտնում է
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Այդ ողբերգությունը, սակայն, չկոտրեց մեր ազգի ոգին։ Մեր ժողովուրդը վերապրեց Ցեղասպանությունը, ամենուր նոր կյանք վերընձյուղեց, վերահաստատեց հայոց անկախ պետականությունը։ Ապրիլի 24–ն ուխտի օր է՝ միահյուսված աշխարհասփյուռ մեր ժողովրդի պահանջատիրությանը, որը զերծ է թշնամանքից ու ատելությունից, ուղղված է արդարության ու ճշմարտության վերականգնմանը և ցեղասպանության արհավիրքի ուրացման բացառմանը»,– ասված է հայտարարության մեջ։
Մայր աթոռից նշում են, որ Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120.000 արցախցիներ։
«Այս ծանր կացության և առկա սպառնալիքների հանդիման, մեր նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունն ու համերաշխությունը և հզորացնել հայոց պետությունը»,– նշել են Մայր աթոռից։
Սուրբ Էջմիածնից հիշեցնում են, որ համազգային միասնականությամբ է, որ կկարողանանք արդյունավորելու ջանքերը Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և արգասավորելու քայլերն և նախաձեռնությունները՝ հանուն ազգային առաջընթացի և խաղաղ ու անվտանգ կյանքի։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։