https://arm.sputniknews.ru/20260424/aprili-24in-tsnvels-patahakanutjun-che-ajl-pataskhanatvutjun-tatevik-karapetjan-101369916.html
Ապրիլի 24–ին ծնվելս պատահականություն չէ, այլ պատասխանատվություն. Տաթևիկ Կարապետյան
Ապրիլի 24–ին ծնվելս պատահականություն չէ, այլ պատասխանատվություն. Տաթևիկ Կարապետյան
Sputnik Արմենիա
Տաթևիկ Կարապետյանի խոսքով` իր ծննդյան օրը լռություն, ուժ և ցավ է պարունակում։ 24.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-24T15:54+0400
2026-04-24T15:54+0400
2026-04-24T15:55+0400
հայաստան
ցեղասպանություն
հայոց ցեղասպանություն
ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
տաթևիկ կարապետյան
ծնունդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101367447_0:56:1080:664_1920x0_80_0_0_60738d6d1a435e5dde64650e9e9ad642.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկ Կարապետյանն իր ծննդյան օրվա մասին գրառում է արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։Նա շեշտել է, որ ապրիլի 24–ին ծնվելը պատահականություն չէ, այլ պատասխանատվություն՝ հիշել, զգալ, խոսել հայ ժողովրդի պատմության մասին։«Ես շարունակությունն եմ այն մարդկանց, որոնց փորձեցին ջնջել։ Եվ ապացույցը, որ չկարողացան։ Ապրիլի 24-ը միայն սգո օր չէ, սա այն օրն է, որը մենք ընտրում ենք ապրելու համար»,- գրել է նա։Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101367447_60:0:1020:720_1920x0_80_0_0_80df72be6fcb261de9aa59e0809d7e31.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ցեղասպանություն, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, տաթևիկ կարապետյան, ծնունդ
հայաստան, ցեղասպանություն, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, տաթևիկ կարապետյան, ծնունդ
Ապրիլի 24–ին ծնվելս պատահականություն չէ, այլ պատասխանատվություն. Տաթևիկ Կարապետյան
15:54 24.04.2026 (Թարմացված է: 15:55 24.04.2026) Տաթևիկ Կարապետյանի խոսքով` իր ծննդյան օրը լռություն, ուժ և ցավ է պարունակում։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկ Կարապետյանն իր ծննդյան օրվա մասին գրառում է արել
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
«Կան ամսաթվեր, որոնք դուք եք ընտրում, և կան ամսաթվեր, որոնք ձեզ են ընտրում։ Ես ծնվել եմ ապրիլի 24-ին։ Այն օրը, երբ իմ ժողովուրդը չի տոնում, այլ հիշում է։ Մանկուց այս օրը ինձ համար միշտ ավելի շատ բան է նշանակել` լռություն, որում պատմություններ են լսվում, ցավ, որը փոխանցվում է առանց խոսքերի, ուժ, որը չի կարող կոտրվել։ Իմ ծննդյան օրը արմատների, հիշողության, արժանապատվության մասին է»,– գրել է Կարապետյանը։
Նա շեշտել է, որ ապրիլի 24–ին ծնվելը պատահականություն չէ, այլ պատասխանատվություն՝ հիշել, զգալ, խոսել հայ ժողովրդի պատմության մասին։
«Ես շարունակությունն եմ այն մարդկանց, որոնց փորձեցին ջնջել։ Եվ ապացույցը, որ չկարողացան։ Ապրիլի 24-ը միայն սգո օր չէ, սա այն օրն է, որը մենք ընտրում ենք ապրելու համար»,- գրել է նա։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։