https://arm.sputniknews.ru/20260423/um-dem-en-ughghvats-lehastani-ev-fransiaji-mijukajin-zvoravarzhutjunnery-101308313.html
Ո՞ւմ դեմ են ուղղված Լեհաստանի և Ֆրանսիայի միջուկային զորավարժությունները
Ո՞ւմ դեմ են ուղղված Լեհաստանի և Ֆրանսիայի միջուկային զորավարժությունները
Sputnik Արմենիա
Զորավարժությունները կանցկացվեն հիմնականում Բալթիկ ծովում և Լեհաստանի հյուսիսում։ 23.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-23T16:56+0400
2026-04-23T16:56+0400
2026-04-23T17:00+0400
ֆրանսիա
լեհաստան
զորավարժություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101306496_0:0:1501:844_1920x0_80_0_0_00b4e82631bb8178173da5e9aaff31e4.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ֆրանսիան ու Լեհաստանը առաջիկայում համատեղ միջուկային վարժանքներ կանցկացնեն Ռուսաստանի և Բելառուսի տարածքում թիրախների ուղղությամբ հարվածները մշակելու համար։ Այս մասին հայտնում է «Wirtualna Polska»-ն։Ենթադրվում է, որ լեհ օդաչուները կզբաղվեն թիրախների որոնմամբ և սովորական զենքերի (JASSM թևավոր հրթիռներով) հարվածներով, իսկ ֆրանսիացիների վարժանքը կլինի ASMP մարտագլխիկների կիրառումը։Նա հավելել է, որ զորավարժությունների շնորհիվ Փարիզն ու Վարշավան կկարողանան ստեղծել լեհ-ֆրանսիական ստորաբաժանում, որն անկախ կլինի ՆԱՏՕ-ից։Այս տարվա մարտին Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան մտադիր է Եվրոպային տրամադրել իր «միջուկային հովանոցը», և առաջարկել էր միջուկային ռազմավարությունը փոխել «առաջադեմ զսպման»։Երկու երկրների միջև միջուկային համագործակցություն հաստատելու գաղափարն առաջացել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Գդանսկ կատարած այցից հետո։ Այն ժամանակ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Վարշավան միջուկային զենքի ոլորտում համագործակցության համատեքստում միացել է էքսկլյուզիվ խմբին, որը հասկանում է եվրոպական համերաշխության և ինքնիշխանության կարիքները։
ֆրանսիա
լեհաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101306496_0:0:1333:1000_1920x0_80_0_0_fd18c871aac2e1c17442bc861a2ba2c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, լեհաստան, զորավարժություններ
ֆրանսիա, լեհաստան, զորավարժություններ
Ո՞ւմ դեմ են ուղղված Լեհաստանի և Ֆրանսիայի միջուկային զորավարժությունները
16:56 23.04.2026 (Թարմացված է: 17:00 23.04.2026) Զորավարժությունները կանցկացվեն հիմնականում Բալթիկ ծովում և Լեհաստանի հյուսիսում։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ֆրանսիան ու Լեհաստանը առաջիկայում համատեղ միջուկային վարժանքներ կանցկացնեն Ռուսաստանի և Բելառուսի տարածքում թիրախների ուղղությամբ հարվածները մշակելու համար։ Այս մասին հայտնում է
«Wirtualna Polska»-ն։
Ենթադրվում է, որ լեհ օդաչուները կզբաղվեն թիրախների որոնմամբ և սովորական զենքերի (JASSM թևավոր հրթիռներով) հարվածներով, իսկ ֆրանսիացիների վարժանքը կլինի ASMP մարտագլխիկների կիրառումը։
«Լեհ-ֆրանսիական վարժանքների սցենարները որպես լրացուցիչ ծրագիր կծառայեն Ռուսաստանի կողմից հարձակման դեպքում, սակայն դրանք չեն ակտիվացվի երկարատև քննարկումներից հետո` համաձայն ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի»,- հայտնել է լեհական բանակի աղբյուրը։
Նա հավելել է, որ զորավարժությունների շնորհիվ Փարիզն ու Վարշավան կկարողանան ստեղծել լեհ-ֆրանսիական ստորաբաժանում, որն անկախ կլինի ՆԱՏՕ-ից։
Այս տարվա մարտին Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան մտադիր է Եվրոպային տրամադրել իր «միջուկային հովանոցը», և առաջարկել էր միջուկային ռազմավարությունը փոխել «առաջադեմ զսպման»։
Երկու երկրների միջև միջուկային համագործակցություն հաստատելու գաղափարն առաջացել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Գդանսկ կատարած այցից հետո։ Այն ժամանակ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Վարշավան միջուկային զենքի ոլորտում համագործակցության համատեքստում միացել է էքսկլյուզիվ խմբին, որը հասկանում է եվրոպական համերաշխության և ինքնիշխանության կարիքները։