https://arm.sputniknews.ru/20260423/tajvany-zenqi-matakararman-veraberjal-miliardavvor-dvolarneri-pajmanagrer-e-knqel-amn-i-het-101284183.html
Թայվանը զենքի մատակարարման վերաբերյալ միլիարդավոր դոլարների պայմանագրեր է կնքել ԱՄՆ-ի հետ
Թայվանը զենքի մատակարարման վերաբերյալ միլիարդավոր դոլարների պայմանագրեր է կնքել ԱՄՆ-ի հետ
Sputnik Արմենիա
2025 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ն հաստատել է Թայվանին 11 մլրդ դոլարի սպառազինության վաճառքը։ 23.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-23T10:41+0400
2026-04-23T10:41+0400
2026-04-23T10:41+0400
ամն
զենք
թայվան
սպառազինություն
պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/0f/26802569_0:0:1301:731_1920x0_80_0_0_3f07533df7a24b662caa5ef6e9d56e2d.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Թայվանի իշխանությունները ԱՄՆ-ի հետ զենքի մատակարարման վեց պայմանագիր են կնքել ընդհանուր ավելի քան 208.7 մլրդ թայվանական դոլար (մոտ 6.6 մլրդ դոլար) արժողությամբ։ Այս մասին հայտնում է Focus Taiwan-ը։Պայմանագրերը ստորագրվել են 2026 թվականի ապրիլին։ Դրանցից ամենամեծը նախատեսում է 123.5 մլրդ թայվանական դոլարի (մոտ 3.9 մլրդ դոլար) HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ձեռքբերում։ Փաթեթը ներառում է նաև M109A7 Paladin ինքնագնաց հաուբիցներ (73.89 մլրդ թայվանական դոլար կամ 2.3 մլրդ դոլար) և ցամաքային զորքերի հրթիռային զինանոցի համալրում (5.32 մլրդ թայվանական դոլար կամ 168 մլն դոլար)։Տարիներ են պետք, որ Իրանի դեմ գործողությունից հետո ԱՄՆ-ն համալրի զենքի պաշարները. ՊենտագոնԵրեք այլ համաձայնագրեր վերաբերում են ռազմածովային ուժերի համար հրթիռների մատակարարմանը (5.13 մլրդ թայվանական դոլար կամ 162 մլն դոլար), խոշոր տրամաչափի զինամթերքի համատեղ արտադրությանը (910.45 մլն թայվանական դոլար կամ 29 մլն ԱՄՆ դոլար), ինչպես նաև ՀՕՊ ինտեգրված համակարգի խորհրդատվական ծառայություններին (22.87 մլն թայվանական դոլար կամ 726 հազար դոլար):Ավելի վաղ՝ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին, ԱՄՆ-ն հաստատել էր Թայվանին 11 մլրդ դոլարի զենքի վաճառքը: Bloomberg-ի գնահատմամբ` նման քայլերը կարող են սրել լարվածությունը Վաշինգտոնի և Պեկինի հարաբերություններում:ԱՄՆ-ի ամենամեծ USS Gerald R. Ford ավիակիրը լուրջ խնդիրներ ունի. ԶԼՄ
ամն
թայվան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/0f/26802569_162:0:1137:731_1920x0_80_0_0_db54700454653c0edb917295c7092e49.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, զենք, թայվան, սպառազինություն, պայմանագիր
ամն, զենք, թայվան, սպառազինություն, պայմանագիր
Թայվանը զենքի մատակարարման վերաբերյալ միլիարդավոր դոլարների պայմանագրեր է կնքել ԱՄՆ-ի հետ
2025 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ն հաստատել է Թայվանին 11 մլրդ դոլարի սպառազինության վաճառքը։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Թայվանի իշխանությունները ԱՄՆ-ի հետ զենքի մատակարարման վեց պայմանագիր են կնքել ընդհանուր ավելի քան 208.7 մլրդ թայվանական դոլար (մոտ 6.6 մլրդ դոլար) արժողությամբ։ Այս մասին հայտնում է Focus Taiwan-ը։
Պայմանագրերը ստորագրվել են 2026 թվականի ապրիլին։ Դրանցից ամենամեծը նախատեսում է 123.5 մլրդ թայվանական դոլարի (մոտ 3.9 մլրդ դոլար) HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ձեռքբերում։ Փաթեթը ներառում է նաև M109A7 Paladin ինքնագնաց հաուբիցներ (73.89 մլրդ թայվանական դոլար կամ 2.3 մլրդ դոլար) և ցամաքային զորքերի հրթիռային զինանոցի համալրում (5.32 մլրդ թայվանական դոլար կամ 168 մլն դոլար)։
Երեք այլ համաձայնագրեր վերաբերում են ռազմածովային ուժերի համար հրթիռների մատակարարմանը (5.13 մլրդ թայվանական դոլար կամ 162 մլն դոլար), խոշոր տրամաչափի զինամթերքի համատեղ արտադրությանը (910.45 մլն թայվանական դոլար կամ 29 մլն ԱՄՆ դոլար), ինչպես նաև ՀՕՊ ինտեգրված համակարգի խորհրդատվական ծառայություններին (22.87 մլն թայվանական դոլար կամ 726 հազար դոլար):
Ավելի վաղ՝ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին, ԱՄՆ-ն հաստատել էր Թայվանին 11 մլրդ դոլարի զենքի վաճառքը: Bloomberg-ի գնահատմամբ` նման քայլերը կարող են սրել լարվածությունը Վաշինգտոնի և Պեկինի հարաբերություններում: