https://arm.sputniknews.ru/20260423/qristvosi-ardzani-vochnchacman-fvonin-israjely-qristvonjaneri-harcervov-hatuk-banagnac-e-nshanakel-101319886.html
Քրիստոսի արձանի ոչնչացման ֆոնին Իսրայելը քրիստոնյաների հարցերով հատուկ բանագնաց է նշանակել
Քրիստոսի արձանի ոչնչացման ֆոնին Իսրայելը քրիստոնյաների հարցերով հատուկ բանագնաց է նշանակել
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Արաբա-հայկական ծագմամբ իսրայելցի դիվանագետ Ջորջ Դիկը, ով 2018-2025 թվականներին զբաղեցրել է Ադրբեջանում դեսպանի պաշտոնը, նշանակվել... 23.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-23T21:30+0400
2026-04-23T21:30+0400
2026-04-23T21:30+0400
իսրայել
հիսուս քրիստոս
քրիստոնյա
լիբանան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101317516_0:0:1600:900_1920x0_80_0_0_7c199261486693f4f2faf42f54b8d17c.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Արաբա-հայկական ծագմամբ իսրայելցի դիվանագետ Ջորջ Դիկը, ով 2018-2025 թվականներին զբաղեցրել է Ադրբեջանում դեսպանի պաշտոնը, նշանակվել է քրիստոնեական աշխարհի հետ կապերի հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում: Այս մասին հայտնում է «The Times of Israel» թերթը՝ վկայակոչելով Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարին:Հատուկ բանագնացը պետք է ամրապնդի հարաբերություններն արտերկրի քրիստոնեական համայնքների հետ։Դիկը Իսրայելի դեսպանի պաշտոնը զբաղեցրած առաջին քրիստոնյան է։ Նա ծագումով Յաֆֆո քաղաքի արաբա-քրիստոնեական համայնքից է։Հիշեցնենք, որ այս նշանակումը տեղի է ունենում մի շարք միջադեպերի ֆոնին, որոնք միջազգային քննադատություն են առաջացրել և բարդացրել քրիստոնեական համայնքների հետ երկխոսությունը: Առավել ցայտունը Լիբանանի հարավում տեղի ունեցած դեպքն է, երբ իսրայելական զինծառայողը ոչնչացրել է Հիսուս Քրիստոսի արձանը, ինչը դատապարտվել է ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Լուսանկարը, որում երևում է, թե ինչպես է իսրայելցի զինվորը Լիբանանի հարավային մասում մուրճով հարվածում Հիսուս Քրիստոսի արձանին, տարածվել էր սոցցանցերում:Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ «ապշած է և վշտացած»: Երկրի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը միջադեպի համար ներողություն էր խնդրել յուրաքանչյուր քրիստոնյայից, ում զգացմունքները վիրավորվել են:Ռոսսինգի կենտրոնի տվյալներով՝ 2024 թվականին գրանցվել են քրիստոնյաների դեմ ուղղված հարյուրից ավելի միջադեպեր, այդ թվում՝ բռնության և վանդալիզմի գործողություններ: Այս ֆոնին նոր նշանակումը դիտարկվում է որպես դիվանագիտական քայլ՝ ուղղված լարվածության նվազեցմանը և վստահության վերականգնմանը:
իսրայել
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101317516_161:0:1361:900_1920x0_80_0_0_609b03a0e43fdd0456d901051517cee1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, հիսուս քրիստոս, քրիստոնյա, լիբանան
իսրայել, հիսուս քրիստոս, քրիստոնյա, լիբանան
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Արաբա-հայկական ծագմամբ իսրայելցի դիվանագետ Ջորջ Դիկը, ով 2018-2025 թվականներին զբաղեցրել է Ադրբեջանում դեսպանի պաշտոնը, նշանակվել է քրիստոնեական աշխարհի հետ կապերի հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում: Այս մասին հայտնում է «The Times of Israel» թերթը՝ վկայակոչելով Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարին:
Հատուկ բանագնացը պետք է ամրապնդի հարաբերություններն արտերկրի քրիստոնեական համայնքների հետ։
Դիկը Իսրայելի դեսպանի պաշտոնը զբաղեցրած առաջին քրիստոնյան է։ Նա ծագումով Յաֆֆո քաղաքի արաբա-քրիստոնեական համայնքից է։
«Իսրայելը մեծ նշանակություն է տալիս քրիստոնեական աշխարհի հետ հարաբերություններին և հույս ունի, որ նոր նշանակումը կօգնի ամրապնդել դրանք»,- ասել է նախարարը, որի խոսքը մեջբերել է թերթը։
Հիշեցնենք, որ այս նշանակումը տեղի է ունենում մի շարք միջադեպերի ֆոնին, որոնք միջազգային քննադատություն են առաջացրել և բարդացրել քրիստոնեական համայնքների հետ երկխոսությունը: Առավել ցայտունը Լիբանանի հարավում տեղի ունեցած դեպքն է, երբ իսրայելական զինծառայողը ոչնչացրել է Հիսուս Քրիստոսի արձանը, ինչը դատապարտվել է ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Լուսանկարը, որում երևում է, թե ինչպես է իսրայելցի զինվորը Լիբանանի հարավային մասում մուրճով հարվածում Հիսուս Քրիստոսի արձանին, տարածվել էր սոցցանցերում:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ «ապշած է և վշտացած»: Երկրի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը միջադեպի համար ներողություն էր խնդրել յուրաքանչյուր քրիստոնյայից, ում զգացմունքները վիրավորվել են:
Ռոսսինգի կենտրոնի տվյալներով՝ 2024 թվականին գրանցվել են քրիստոնյաների դեմ ուղղված հարյուրից ավելի միջադեպեր, այդ թվում՝ բռնության և վանդալիզմի գործողություններ: Այս ֆոնին նոր նշանակումը դիտարկվում է որպես դիվանագիտական քայլ՝ ուղղված լարվածության նվազեցմանը և վստահության վերականգնմանը: