https://arm.sputniknews.ru/20260423/petq-e-mi-kvoghm-dnel-nerkusakcakan-khzhdzhutjunnery-ev-dem-qvearkel-pashinjanin-sharmazanvov-101318887.html
Պետք է մի կողմ դնել ներկուսակցական խժդժությունները և դեմ քվեարկել Փաշինյանին. Շարմազանով
Պետք է մի կողմ դնել ներկուսակցական խժդժությունները և դեմ քվեարկել Փաշինյանին. Շարմազանով
Sputnik Արմենիա
Ըստ ՀՀԿ–ականի, այսօր դրված է Հայաստանի լինելիությունը կամ վիլայեթացման հարցը։ 23.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-23T20:52+0400
2026-04-23T20:52+0400
2026-04-23T20:54+0400
էդուարդ շարմազանով
ջահերով երթ
ընտրություններ
հայոց ցեղասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/11/95930302_0:87:1600:987_1920x0_80_0_0_eb7eb5cb83a9ca16aee7d45474a4e101.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլ — Sputnik. Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ընդդիմությանը կոչ է անում մի կողմ դնել ներկուսակցական խժդժությունները և մի մարդու նման դեմ քվեարկել կառավարության շենքում նստած անձնավորությանը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին- խմբ.)։ Այս մասին նա այսօր հայտարարեց Հանրապետության հրապարակում Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում։ՀՀԿ գործադիր մարմնի անդամը մեղադրում է իշխանություններին Հայոց ցեղասպանության ուրացման ու Արցախը մոռանալու մեջ՝ այսպիսով ջուր լցնելով Հայաստանի` Արևմտյան Ադրբեջան դառնալուն։Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էին, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում չէ:Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի առաջին ցեղասպանություն ճանաչված Հայոց ցեղասպանությունը ամեն տարի հիշվում է ապրիլի 24-ին: Թուրքիան ավանդաբար հերքում է ավելի քան 1,5 միլիոն հայերի զանգվածային ոչնչացման փաստը։ Սակայն այն ճանաչված է բազմաթիվ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից։ Առաջինը 1965 թվականին դա արեց Ուրուգվայը։ Ավելի ուշ նրան միացան Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ը և տասնյակ այլ երկրներ, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/11/95930302_0:0:1600:1200_1920x0_80_0_0_cc43621a0d72f2560eb94eef9e1a3ad3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդուարդ շարմազանով, ջահերով երթ, ընտրություններ, հայոց ցեղասպանություն
էդուարդ շարմազանով, ջահերով երթ, ընտրություններ, հայոց ցեղասպանություն
Պետք է մի կողմ դնել ներկուսակցական խժդժությունները և դեմ քվեարկել Փաշինյանին. Շարմազանով
20:52 23.04.2026 (Թարմացված է: 20:54 23.04.2026) Ըստ ՀՀԿ–ականի, այսօր դրված է Հայաստանի լինելիությունը կամ վիլայեթացման հարցը։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլ — Sputnik. Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ընդդիմությանը կոչ է անում մի կողմ դնել ներկուսակցական խժդժությունները և մի մարդու նման դեմ քվեարկել կառավարության շենքում նստած անձնավորությանը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին- խմբ.)։ Այս մասին նա այսօր հայտարարեց Հանրապետության հրապարակում Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում։
«Կուսակցությունը հայրենիքից կարևոր չէ, աթոռը, մանդատը ու պաշտոնը հայրենիքից կարևոր չեն։ Անհրաժեշտ է և հնարավոր է սեփական «ես»–ը ստորադասել համազգային շահերին»,– ասաց նա։
ՀՀԿ գործադիր մարմնի անդամը մեղադրում է իշխանություններին Հայոց ցեղասպանության ուրացման ու Արցախը մոռանալու մեջ՝ այսպիսով ջուր լցնելով Հայաստանի` Արևմտյան Ադրբեջան դառնալուն։
«Դրված է Հայաստանի լինելիության կամ վիլայեթացման հարցը։ Հետևաբար ում համար թանկ է Եռաբլուրը, Ծիծեռնակաբերդը, պետք է մոռանան «ես»–ը` հանուն ՀՀ շահի, որովհետև եթե սա վերընտրվեց, մենք վեր ենք ածվելու Հրանտ Մաթևոսյանի ասած` «առանց հիշողության անասունի»»,– ասաց Շարմազանովը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էին, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում չէ:
Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի առաջին ցեղասպանություն ճանաչված Հայոց ցեղասպանությունը ամեն տարի հիշվում է ապրիլի 24-ին: Թուրքիան ավանդաբար հերքում է ավելի քան 1,5 միլիոն հայերի զանգվածային ոչնչացման փաստը։ Սակայն այն ճանաչված է բազմաթիվ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից։ Առաջինը 1965 թվականին դա արեց Ուրուգվայը։ Ավելի ուշ նրան միացան Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ը և տասնյակ այլ երկրներ, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: