https://arm.sputniknews.ru/20260423/petq-e-haj-gerineri-harcy-bardzracnel-erevanum-spasvvogh-gagatnazhvoghvovum-okampvo-101306846.html
Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո
Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո
Sputnik Արմենիա
Ի տարբերություն 1915 թվականի՝ այսօր հայերին հնարավոր է պաշտպանել, դրա համար գործուն մեխանիզմներ կան։ 23.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-23T16:27+0400
2026-04-23T16:27+0400
2026-04-23T16:29+0400
հայաստան
գերի
լուիս մորենո օկամպո
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101305708_0:0:1278:719_1920x0_80_0_0_f84c28ff3db9dfa1bacd5e469f8b0a99.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի գերեվարված առաջնորդներին Բաքվի բանտերից ազատ արձակելու հարցը պետք է բարձրացնել մայիսին Երևանում կայանալիք եվրոպական գագաթնաժողովում։ Այս մասին հայտարարել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ճանաչում, արդարություն, կանխարգելում՝ 1915-ից մինչև Արցախի էթնիկ զտումներ» տեսակոնֆերանսի ժամանակ։Հայտնի իրավաբանը համարում է, որ գերիների ազատ արձակումն ու Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձն իրենց հարազատ տներ պետք է ներառվեն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի քննարկումների օրակարգում։Նա զուգահեռներ անցկացրեց 1915 թվականի իրադարձությունների և 2023-ին Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների միջև. երկու դեպքում էլ տեղի է ունեցել առաջնորդների մեկուսացում և էթնիկ հայերի տեղահանություն։ Սակայն տարբերությունն այն է, որ այսօր հայերին հնարավոր է պաշտպանել։ Լրատվամիջոցների, տարբեր ակցիաների ու քննարկումների միջոցով պետք է լայն հնչեղություն տալ նշված թեմաներին, որպեսզի եվրոպացի առաջնորդները ստիպված լինեն ուշադրություն դարձնել դրանց։ Օկամպոն արցախահայերի իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձի գործուն մեխանիզմ է համարում միջազգային դատական կառույցները։Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101305708_118:0:1077:719_1920x0_80_0_0_1f6b164d959a7263f6119b226498bd1d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գերի, լուիս մորենո օկամպո
հայաստան, գերի, լուիս մորենո օկամպո
Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո
16:27 23.04.2026 (Թարմացված է: 16:29 23.04.2026) Ի տարբերություն 1915 թվականի՝ այսօր հայերին հնարավոր է պաշտպանել, դրա համար գործուն մեխանիզմներ կան։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի գերեվարված առաջնորդներին Բաքվի բանտերից ազատ արձակելու հարցը պետք է բարձրացնել մայիսին Երևանում կայանալիք եվրոպական գագաթնաժողովում։ Այս մասին հայտարարել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ճանաչում, արդարություն, կանխարգելում՝ 1915-ից մինչև Արցախի էթնիկ զտումներ» տեսակոնֆերանսի ժամանակ։
Հայտնի իրավաբանը համարում է, որ գերիների ազատ արձակումն ու Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձն իրենց հարազատ տներ պետք է ներառվեն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի քննարկումների օրակարգում։
Նա զուգահեռներ անցկացրեց 1915 թվականի իրադարձությունների և 2023-ին Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների միջև. երկու դեպքում էլ տեղի է ունեցել առաջնորդների մեկուսացում և էթնիկ հայերի տեղահանություն։ Սակայն տարբերությունն այն է, որ այսօր հայերին հնարավոր է պաշտպանել։ Լրատվամիջոցների, տարբեր ակցիաների ու քննարկումների միջոցով պետք է լայն հնչեղություն տալ նշված թեմաներին, որպեսզի եվրոպացի առաջնորդները ստիպված լինեն ուշադրություն դարձնել դրանց։ Օկամպոն արցախահայերի իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձի գործուն մեխանիզմ է համարում միջազգային դատական կառույցները։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և
հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: