https://arm.sputniknews.ru/20260423/makrvoni-ajci-yntacqum-razmavarakan-pastatught-kstvoragrvi-hh-artgvortsnakharar-101282426.html
Մակրոնի այցի ընթացքում ռազմավարական փաստաթուղթ կստորագրվի. ՀՀ արտգործնախարար
Մակրոնի այցի ընթացքում ռազմավարական փաստաթուղթ կստորագրվի. ՀՀ արտգործնախարար
Sputnik Արմենիա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ է այցելելու մայիսի 5-ին: 23.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-23T09:35+0400
2026-04-23T09:35+0400
2026-04-23T09:50+0400
էմանուել մակրոն
հայաստան
ֆրանսիա
նախագահ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/11/97836295_0:42:1501:886_1920x0_80_0_0_b77db8c86611b7b186d683f3756e824b.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք պետական այցի ընթացքում կստորագրվի երկկողմ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:Ինչպես հայտնի է, Մակրոնը ՀՀ է այցելելու մայիսի 5-ին:Նրա խոսքով՝ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր կստորագրվեն նաև այլ ոլորտներում, մասնավորապես՝ կրթության, ռազմատեխնիկական համագործակցության, արհեստական բանականության:Հիշեցնենք, որ Մակրոնը Հայաստանում է եղել 2018 թվականի հոկտեմբերին։ Նա ժամանել էր Երևան` մասնակցելու ՀՀ մայրաքաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մակրոնին 2022-2025 թվականներին 6 անգամ հրավիրել է Հայաստան։Հավելենք, որ մայիսի 4–ին Երևանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, իսկ մայիսի 4–5–ը` ԵՄ Հայաստան գագաթնաժողովը։
ֆրանսիա
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/11/97836295_53:0:1386:1000_1920x0_80_0_0_4ce9ed5af3ff39b08c831139b2da1054.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էմանուել մակրոն, հայաստան, ֆրանսիա, նախագահ, երևան
էմանուել մակրոն, հայաստան, ֆրանսիա, նախագահ, երևան
Մակրոնի այցի ընթացքում ռազմավարական փաստաթուղթ կստորագրվի. ՀՀ արտգործնախարար
09:35 23.04.2026 (Թարմացված է: 09:50 23.04.2026) Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ է այցելելու մայիսի 5-ին:
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք պետական այցի ընթացքում կստորագրվի երկկողմ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:
«Մակրոնի այցի օրակարգը հագեցած է լինելու։ Ուզում եմ մի կարևոր կետ նշել: Կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, որը երկար ժամանակ քննարկվել է»,- ասել է Կոստանյանը։
Նրա խոսքով՝ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր կստորագրվեն նաև այլ ոլորտներում, մասնավորապես՝ կրթության, ռազմատեխնիկական համագործակցության, արհեստական բանականության:
Հիշեցնենք, որ Մակրոնը Հայաստանում է եղել 2018 թվականի հոկտեմբերին։ Նա ժամանել էր Երևան` մասնակցելու ՀՀ մայրաքաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մակրոնին 2022-2025 թվականներին
6 անգամ հրավիրել է Հայաստան։
Հավելենք, որ մայիսի 4–ին Երևանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, իսկ մայիսի 4–5–ը` ԵՄ Հայաստան գագաթնաժողովը։