00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
3 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
55 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Կայսրության մայրամուտը». ԱՄՆ-ի ազդեցությունը համաշխարհային գործընթացների վրա

© AP Photo / Alex BrandonԴոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2026
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ի համար ներկա իրավիճակը բարդանում է նրանով, որ արաբական երկրները, այդ թվում՝ ԱՄԷ-ն, դիտարկում են էներգակիրների արտահանման շրջանակում այլ երկրների հետ հաշվարկներում «նավթադոլարից» հրաժարվելու հնարավորությունը։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Մերձավոր Արևելքի ճգնաժամն ամենայն հստակությամբ ցույց տվեց, որ ԱՄՆ–ն «մեռնող կայսրություն» է, որը ձախողվում է արտաքին քաղաքական ասպարեզում և ցնցվում է ներքին հակասություններից։ Sputnik Արմենիա ռադիոկայանի «Աբովյան Time» հաղորդման շրջանակում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
ԱՄՆ-ի և Իսրայելի «Էպիկական ցասում» լայնածավալ ռազմական գործողությունն Իրանի դեմ արագ արդյունքներ չբերեց։ Փոխարենը Վաշինգտոնը բախվեց մի շարք խնդիրների, որոնք, փորձագիտական համայնքի ներկայացուցիչների կարծիքով, կարող են դառնալ Մերձավոր Արևելքում ամերիկյան անվերապահ գերիշխանության «վերջի սկիզբը»։
Դանիելյանի խոսքով՝ ԱՄՆ-ն ներքաշվել է մի պատերազմի մեջ, որի պարագայում քաղաքական վերնախավն ու ժողովուրդը չեն հասկանում, թե ինչ են կորցրել Իրանում։ Այս մասին են վկայում նաև սոցիոլոգիական հետազոտությունները. 2026 թվականի մարտի սկզբի հարցումների տվյալներով՝ ամերիկացիների մոտ 60%-ը հավանություն չի տալիս Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությանը։
Բացի այդ, Դանիելյանի դիտարկմամբ, ամերիկյան բանակում մարտական ոգին թուլանում է. որոշ զինվորականներ հրաժարվում են մասնակցել մարտական գործողություններին, քանի որ հասկանում են՝ իրենց մահվան են ուղարկում ոչ հանուն սեփական երկրի։ Քաղաքագետի խոսքով՝ այն միտքը, որ իրենք պետք է զոհվեն հանուն Իսրայելի, զգալիորեն նվազեցնում է բանակի մարտունակությունը։
Դանիելյանն իրավիճակը համեմատում է Հռոմեական կայսրության անկման շրջանի հետ։ Երբ 212 թվականին Կարակալլա կայսեր հրովարտակը հռոմեական քաղաքացիություն շնորհեց կայսրության գրեթե բոլոր ազատ բնակիչներին, այդ թվում՝ արաբներին և այլ ժողովուրդների ներկայացուցիչներին, կայսրության ներսում արժեհամակարգի փոփոխության գործընթաց սկսվեց։ Միաժամանակ Հռոմը պարտություն էր կրում գրեթե բոլոր ճակատներում։
ԱՄՆ-ի համար ներկա իրավիճակը բարդանում է նրանով, որ արաբական երկրները, այդ թվում՝ ԱՄԷ-ն, դիտարկում են էներգակիրների արտահանման շրջանակում այլ երկրների հետ հաշվարկներում «նավթադոլարից» հրաժարվելու հնարավորությունը։
Փորձագետը հիշեցրեց, որ դեռևս 2025-ի մայիսին Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելք կատարած շրջագայության ժամանակ հայտարարում էր` հասել է նրան, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Կատարը համաձայնել են 12–13 տրիլիոն դոլար ներդնելու ԱՄՆ տնտեսության մեջ։ Սակայն այժմ ԱՄԷ-ն ինքն է ֆինանսական օգնություն խնդրում ԱՄՆ-ից և նույնիսկ սպառնում է նավթի վաճառքի հաշվարկներում անցնել այլ արժույթների, եթե Վաշինգտոնը չօգնի։ Բնականաբար, ԱՄՆ-ն նման հնարավորություն չունի, և դա, Դանիելյանի խոսքով, հիմքեր է ստեղծում, որ ԱՄԷ-ն նավթը վաճառի, օրինակ, յուանով։
«Ի՞նչ է նշանակում այս պատերազմը ԱՄՆ-ի համար։ Այնտեղ ներքին բարոյական անկում է, քանի որ արժեհամակարգը, որի վրա կառուցված է ԱՄՆ-ն, փլուզվում է։ Սրան պետք է գումարել տնտեսական խնդիրները։ «Petrodollar»-ը` որպես մեխանիզմ, սկսում է քանդվել, ինչը նշանակում է, որ որոշ ժամանակ անց ԱՄՆ-ն այլևս չի կարողանա «թղթիկներ» տպել՝ ստանալով ապրանքներ ողջ աշխարհից և տարածելով իր ազդեցությունը։ ԱՄՆ-ն այլևս չի կարողանա իր գերազանցությունն ապահովել միանգամից մի քանի ճակատներում։ Սա կարծես թե Միացյալ Նահանգների կայսրության ավարտն է հիշեցնում։ Իհարկե, սա միայն սկիզբն է, և չարժե մտածել, թե այսօր-վաղը ԱՄՆ-ի ազդեցությունը կտրուկ կթուլանա»,- կարծում է փորձագետը։

Մերձավորարևելյան ճգնաժամի ֆոնին Հայաստանը պետք է լրջորեն մտածի պարենային անվտանգության մասին

Ուժի համաշխարհային կենտրոնները, որոնք իրենց ձեռքում են կենտրոնացրել քաղաքական ու ֆինանսական հիմնական ռեսուրսները, աշխատում են ապագա աշխարհի մոդելի ձևավորման շուրջ հաջորդ մի քանի տասնամյակի համար։ Ուստի ամբողջ աշխարհն այսօր վերափոխման գործընթացում է, Հարավային Կովկասը՝ այդ թվում։ Իսկ թե ուր կտանի մեր տարածաշրջանն այդ վերափոխումը, կախված է մի շարք գործոններից` Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի քաղաքականությունից մինչև արտաքին ուժերի ազդեցություն։
Այդպիսի գործոններից մեկը, ինչպես նշում է «Աբովյան time»-ի զրուցակիցը, Հայաստանի իշխանությունների կողմից աշխուժորեն գովազդվող «Թրամփի ուղին» է, որի մասին, Դանիելյանի կարծիքով, ավելի տեղին կլիներ խոսել որպես «թյուրքական միջանցքի», քանի որ, նրա կարծիքով, իրականում այդ ճանապարհի հարցում Թուրքիան և թյուրքական մյուս պետությունները ավելի շատ են շահագրգռված, քան ԱՄՆ-ն։
«TRIPP-ի մասով կարելի է հստակ ասել, որ ԱՄՆ-ն շահագրգռվածություն չունի և չի էլ կարող ունենալ, որովհետև այդքան ռեսուրս և հնարավորություն չունի։ Նրանք դեռևս չեն կարողանում բացել Հորմուզի նեղուցը, և դա ֆունդամենտալ հարց է, ուր մնաց` զբաղվեն TRIPP-ի բացմամբ։ Այստեղ կա նաև Չինաստանի հարցը. եթե այդ ճանապարհը նպաստելու է Չինաստանից Եվրոպա ապրանքների փոխադրմանը, ապա ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ն թույլ տա դա»,- ասում է Դանիելյանը։
Փորձագետի տեսանկյունից՝ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը և ՀՀ ԱԳՆ-ի կողմից 2026 թվականի հունվարին հրապարակված փաստաթուղթը, որը սահմանում է TRIPP նախագծի իրականացման կարգը, ԱՄՆ-ի կողմից որևէ պարտավորություն չեն պարունակում, իսկ Հայաստանի գործող իշխանությանը դրանք պետք են միայն որպես հաղթաթուղթ նախընտրական քարոզարշավում։
«Ինչո՞ւ են հերթական «թղթերը» ստորագրում։ Բնականաբար՝ ՀՀ իշխանությունների խնդրանքով։ Այնպես, ինչպես օգոստոսի 8-ի անիմաստ «թղթի» ստորագրումը, որտեղ նշված է, որ ԱՄՆ-ն ոչ մի բանի համար պատասխանատու չէ։ Նման «փաստաթղթերը» հանրությանը ներկայացնում են ակնարկելու համար, թե նախագիծը չի մարել։ Որովհետև ամբողջ նախընտրական քարոզարշավը կառուցված է խաղաղության գաղափարի և սրտիկի վրա»,- նշում է քաղաքագետը։
Նրա գնահատմամբ՝ TRIPP-ը հակասում է ոչ միայն Թեհրանի, այլև Մոսկվայի շահերին, քանի որ Ռուսաստանն ինքն էլ Հայաստանի տարածքով դեպի Իրան և Թուրքիա ելքի կարիք ունի։ Մինչդեռ ՀՀ ներկայիս կառավարությունը հայտարարում է, որ դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, ինչը, փորձագետի կարծիքով, միայն հաստատում է «թյուրքական միջանցքի» վերաբերյալ իր թեզը։
«Ծրագիրը, բնականաբար, TRIPP–ը չէ, այլ «թյուրքական միջանցքը»։ Հայաստանի իշխանությունը երկաթուղու վերաբերյալ քննարկումներ է անցկացնում Ղազախստանի հետ, և այնտեղից մասնագետներ են գալիս Երևան։ Սա արդեն ոչ միայն Իրանի դեմ է, այլև, բնականաբար, հակասում է Ռուսաստանի շահերին։ Այդ երկաթուղու կոնցեսիան պատկանում է Ռուսաստանին, որը պետք է օգտվի դրանցից՝ ելնելով իր շահերից, այդ թվում՝ Իրան և Թուրքիա դուրս գալու համար»,- ասաց Դանիելյանը։
Վերադառնալով Հայաստանի և ընդհանուր տարածաշրջանի վրա գլոբալ գործընթացների ազդեցության թեմային՝ քաղաքագետը նշեց, որ մոտակա հեռանկարում Իրանը կշարունակի կարևոր գործոն մնալ, որն ազդում է ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև Հարավային Կովկասի և առհասարակ աշխարհի վրա։
Վերջին երկու ամսվա ընթացքում Թեհրանն ապացուցեց, որ իրանական ներքին կառավարման համակարգը կայուն աշխատում է և կախված չէ առանձին առաջնորդների անձից։ Բացի այդ, ձևավորվեց այն գիտակցումը, որ Իրանի ուժը Հորմուզի նեղուցում է, որի փակումը կարող է ոչ միայն էներգետիկ ճգնաժամ, այլև պարենի պակասուրդ առաջացնել բազմաթիվ երկրներում։
«Իրանի ուժի կարևորագույն գործոնը նրա աշխարհագրական դիրքն է։ Իրանի ուժը Հորմուզի նեղուցի վերահսկողության մեջ է, և եթե նրանց կառավարման համակարգը չփլուզվի (ինչը, կարծում եմ, նրանք կհաղթահարեն), նրանք միշտ ի վիճակի կլինեն փակել այդ նեղուցը, ինչը կհանգեցնի համաշխարհային ճգնաժամի։ Այդ հատվածով մեծ քանակությամբ ամոնիակ և կարբոնիդներ են անցնում, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական պարարտանյութերի արտադրության մեջ։ Եթե այսպես շարունակվի, ապա մի քանի ամսից պարենային ճգնաժամ կսկսվի, որը չի մարի նաև հաջորդ տարի։ Եվ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է Հայաստանը լուծելու պարենային անվտանգության խնդիրը։ Սա արդեն քաղաքական և արտաքին քաղաքական խնդիր է»,- եզրափակեց Դանիելյանը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ միջազգային հարաբերությունների ինստիտուտի Դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Վլադիմիր Ավատկովը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ ԱՄՆ-ն Իրանի հետ հարաբերություններում պարզապես ոտնահարել է միջազգային իրավունքը։ Ամերիկացիներն այս պահին միջազգային հարաբերությունների ողջ համակարգի վերաձևավորման ուղի են բռնել, սակայն, փորձագետի կարծիքով, ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումն ի վիճակի չէ ստիպել Իրանին ավելի «զիջող» դառնալ։
Լրահոս
0