https://arm.sputniknews.ru/20260423/irani-glkhavvor-banakcvoghy-hrazharakan-e-tvel-101324565.html
Իրանի գլխավոր բանակցողը հրաժարական է տվել
Իրանի գլխավոր բանակցողը հրաժարական է տվել
Sputnik Արմենիա
Իրանական կողմը այս հաղորդագրությունը առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել: Ղալիբաֆը, ինչպես և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, հանդես էր գալիս ԱՄՆ-ի հետ երկխոսության... 23.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-23T22:04+0400
2026-04-23T22:04+0400
2026-04-23T22:05+0400
իրանի իսլամական հանրապետություն
բաղեր ղալիբաֆ
ամն
բանակցություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45104505_0:0:1600:900_1920x0_80_0_0_e3a3a7336f461a0d7f4426884651dc93.jpg
ԵՐԵՎԱՆ,23 ապրիլի - Sputnik. Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հրաժարական է տվել և դուրս եկել բանակցային խմբից։ Տեղեկությունը հայտնել է իսրայելական «N12 News» հեռուստաալիքը:Հեռուստաալիքի պնդմամբ` հրաժարականը ներկայացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջամտությունից հետո:«Թեմային ծանոթ աղբյուրների խոսքով՝ պատվիրակությունը պատրաստ է եղել մեկնել, երբ Խամենեիի շրջապատից հաղորդագրություն է ստացվել, որն արգելում էր քննարկել միջուկային խնդիրը, ինչպես նաև բանակցությունների նախորդ փուլի համար նկատողություն էր հայտարարում ԱԳՆ թիմին», - նշում է պարբերականը:Արդյունքում Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին նախազգուշացրել է, որ նման սահմանափակումների դեպքում բանակցությունների գնալն իմաստ չունի, և որևէ հաջողության հասնելու հնարավորություն չկա:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45104505_138:0:1338:900_1920x0_80_0_0_87f908bcbddd4c3dd776510d92d0adaf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, բաղեր ղալիբաֆ, ամն, բանակցություններ
իրանի իսլամական հանրապետություն, բաղեր ղալիբաֆ, ամն, բանակցություններ
Իրանի գլխավոր բանակցողը հրաժարական է տվել
22:04 23.04.2026 (Թարմացված է: 22:05 23.04.2026) Իրանական կողմը այս հաղորդագրությունը առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել: Ղալիբաֆը, ինչպես և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, հանդես էր գալիս ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակման օգտին:
ԵՐԵՎԱՆ,23 ապրիլի - Sputnik. Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հրաժարական է տվել և դուրս եկել բանակցային խմբից։ Տեղեկությունը հայտնել է իսրայելական «N12 News» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի պնդմամբ` հրաժարականը ներկայացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջամտությունից հետո:
Ավելի վաղ «Iran International» պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Իրանի ղեկավարության ներսում ծագած վեճերի պատճառով խափանվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների նպատակով իրանական պատվիրակության այցը Իսլամաբադ։ Պարբերականի տվյալներով՝ վեճերը տեղի էին ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի կողմնակիցների միջև՝ վերջին պահին հանգեցնելով բանակցության չեղարկմանը:
«Թեմային ծանոթ աղբյուրների խոսքով՝ պատվիրակությունը պատրաստ է եղել մեկնել, երբ Խամենեիի շրջապատից հաղորդագրություն է ստացվել, որն արգելում էր քննարկել միջուկային խնդիրը, ինչպես նաև բանակցությունների նախորդ փուլի համար նկատողություն էր հայտարարում ԱԳՆ թիմին», - նշում է պարբերականը:
Արդյունքում Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին նախազգուշացրել է, որ նման սահմանափակումների դեպքում բանակցությունների գնալն իմաստ չունի, և որևէ հաջողության հասնելու հնարավորություն չկա: