https://arm.sputniknews.ru/20260423/erevany-erkri-tntesakan-shaheric-ktrvats-artaqin-qaghaqakanutjun-e-varum-qvocharjan-101318573.html
Երևանը երկրի տնտեսական շահերից կտրված արտաքին քաղաքականություն է վարում. Քոչարյան
Երևանը երկրի տնտեսական շահերից կտրված արտաքին քաղաքականություն է վարում. Քոչարյան
Sputnik Արմենիա
Քոչարյանը հիշեցրել է Ռուսաստանից Հայաստանի տնտեսական մեծ կախվածության մասին։ 23.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-23T20:41+0400
2026-04-23T20:41+0400
2026-04-23T20:41+0400
ռոբերտ քոչարյան
ռուսաստան
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98206344_0:0:1600:901_1920x0_80_0_0_b22bfa6a9f2295b4ef8288196740c808.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը լուրջ տնտեսական հետևանքներով է հղի հենց Հայաստանի համար։ Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին նախագահ (1998-2008 թթ.), ընդդիմադիր «Հայաստան» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունների շարժը դեպի ԵՄ, երկրի տնտեսական շահերից կտրված լինելով, խոսում է այն մասին, որ նրանք չեն հասկանում, թե ինչ են անում։Քոչարյանը հիշեցրել է, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանի ապրանքաշրջանառության ավելի քան 40%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Իրականում, ներառյալ զուգահեռ ներկրումն ու արտահանումը, խոսքը ապրանքաշրջանառության ավելի քան 60%-ի մասին է։ Նման իրավիճակում ինչ-որ այլ կողմնորոշիչների մասին խոսելը, նրա կարծիքով, ուղղակի անիմաստ է։«Հայաստանի համար ամենապրագմատիկ անելիքն այդ հարաբերությունները զարգացնելն է, ինտեգրված լինելը հսկայական շուկային՝ ռուսաստանյան շուկային, ԵԱՏՄ շուկային։ Այսինքն՝ այլ շուկա, որը կարող է փոխարինել այս շուկային, պարզապես չկա»,-ասել է նա։Քոչարյանը նկատել է, որ Հայաստանը աշխարհաքաղաքական շրջադարձ է կատարում դեպի ԵՄ՝ այդ միությանը միանալու հեռանկարների բացարձակ անորոշության պայմաններում։Հայաստանը, նրա խոսքով, պետք է համագործակցի աշխարհաքաղաքական կենտրոնների հետ այն ոլորտներում, որտեղ նրանց շահերը համընկնում են, այլ ոչ թե խցկվի այնտեղ, որտեղ դրանք հեռանում են միմյանցից։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին այցելել էր Մոսկվա, որտեղ նրան ընդունել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Բանակցություններից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել տնտեսական հարաբերությունները նրա հետ։ Մեկնաբանելով երկու երկրների միջև գործարար կապերը՝ նա ընդգծել էր, որ Մոսկվան սահմանափակումներ չի ուզում հայկական բիզնեսի համար, սակայն եթե իրականացվի ՀՀ-ում ռուսական ընկերությունների անցանկալիության սցենարը, Ռուսաստանը «դիվանագիտորեն չի ձևացնի, թե ամեն ինչ սովորականի պես է»։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98206344_0:0:1422:1066_1920x0_80_0_0_bc49d204be899b7a4b74c0d5f9dadc6f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, ռուսաստան, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն
ռոբերտ քոչարյան, ռուսաստան, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն
Երևանը երկրի տնտեսական շահերից կտրված արտաքին քաղաքականություն է վարում. Քոչարյան
Քոչարյանը հիշեցրել է Ռուսաստանից Հայաստանի տնտեսական մեծ կախվածության մասին։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը լուրջ տնտեսական հետևանքներով է հղի հենց Հայաստանի համար։ Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին նախագահ (1998-2008 թթ.), ընդդիմադիր «Հայաստան» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունների շարժը դեպի ԵՄ, երկրի տնտեսական շահերից կտրված լինելով, խոսում է այն մասին, որ նրանք չեն հասկանում, թե ինչ են անում։
«Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից պարզապես ահռելի է, և Ռուսաստանի համար պետք է որ տարօրինակ լինի, եթե Հայաստանի ղեկավարությունը արտաքին քաղաքականությունը վարում է երկրի տնտեսական շահերից բացարձակապես կտրված։ Այսինքն՝ սրանք լիովին տարբեր ուղղություններով շարժումներ են. մի կողմից կարծես Եվրամիության հետ մերձեցման քաղաքական հայտ է, մյուս կողմից՝ արտաքին առևտրում Եվրամիության տեսակարար կշիռը նվազում է, իսկ Ռուսաստանի տեսակարարը կշիռն աճում է։ Այս տարբեր ուղղությունները խոսում են այն մասին, որ մարդիկ պարզապես չեն հասկանում՝ ինչ են անում»,-նշել է քաղաքական գործիչը։
Քոչարյանը հիշեցրել է, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանի ապրանքաշրջանառության ավելի քան 40%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Իրականում, ներառյալ զուգահեռ ներկրումն ու արտահանումը, խոսքը ապրանքաշրջանառության ավելի քան 60%-ի մասին է։ Նման իրավիճակում ինչ-որ այլ կողմնորոշիչների մասին խոսելը, նրա կարծիքով, ուղղակի անիմաստ է։
«Հայաստանի համար ամենապրագմատիկ անելիքն այդ հարաբերությունները զարգացնելն է, ինտեգրված լինելը հսկայական շուկային՝ ռուսաստանյան շուկային, ԵԱՏՄ շուկային։ Այսինքն՝ այլ շուկա, որը կարող է փոխարինել այս շուկային, պարզապես չկա»,-ասել է նա։
Քոչարյանը նկատել է, որ Հայաստանը աշխարհաքաղաքական շրջադարձ է կատարում դեպի ԵՄ՝ այդ միությանը միանալու հեռանկարների բացարձակ անորոշության պայմաններում։
«Այսինքն՝ եվրոպացիները խրախուսում են Հայաստանին բոլոր այն քայլերում, որոնք կարող են գրգռել Ռուսաստանին, և Հայաստանը, ըստ էության, գնում է այդ ճանապարհով։ <...> Մեր մոտեցումն այսպիսին է. չի կարելի խառնվել խոշոր աշխարհաքաղաքական խաղացողների հակասություններին, առավել ևս՝ փոքր երկրներին, այսինքն՝ փորձանքն անխուսափելիորեն գալու է»,- նշել է քաղաքական գործիչը։
Հայաստանը, նրա խոսքով, պետք է համագործակցի աշխարհաքաղաքական կենտրոնների հետ այն ոլորտներում, որտեղ նրանց շահերը համընկնում են, այլ ոչ թե խցկվի այնտեղ, որտեղ դրանք հեռանում են միմյանցից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին այցելել էր Մոսկվա, որտեղ նրան ընդունել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Բանակցություններից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել տնտեսական հարաբերությունները նրա հետ։ Մեկնաբանելով երկու երկրների միջև գործարար կապերը՝ նա ընդգծել էր, որ Մոսկվան սահմանափակումներ չի ուզում հայկական բիզնեսի համար, սակայն եթե իրականացվի ՀՀ-ում ռուսական ընկերությունների անցանկալիության սցենարը, Ռուսաստանը «դիվանագիտորեն չի ձևացնի, թե ամեն ինչ սովորականի պես է»։