https://arm.sputniknews.ru/20260423/16-tarin-lracats-andzi-hamar-nujnakanacman-qart-unenaly-partadir-klini-arpine-sargsjan-101288610.html
16 տարին լրացած անձի համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր կլինի. Արփինե Սարգսյան
16 տարին լրացած անձի համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր կլինի. Արփինե Սարգսյան
Sputnik Արմենիա
Մինչև 6 տարեկան անձանց համար` որպես անձը հաստատող փաստաթուղթ դիտարկվելու է ծննդյան վկայականը։ 23.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-23T12:09+0400
2026-04-23T12:09+0400
2026-04-23T12:14+0400
հայաստան
նույնականացում
անձնագիր
կենսաչափական անձնագիր
արփինե սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/10/98872194_0:144:1600:1045_1920x0_80_0_0_a2389c9a83366c4872a0cf4d2cc9c208.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին տեղեկացրեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը` ներկայացնելով «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։Նախարարը նշեց, որ 6–16 տարեկան անձանց համար նախատեսվում է կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն։ Ինչ վերաբերում է մինչև 6 տարեկան անձանց, ապա որպես անձը հաստատող փաստաթուղթ դիտարկվելու է ծննդյան վկայականը։Սարգսյանն ավելացրեց, որ բոլոր ճամփորդական փաստաթղթերը թվայնացվելու են։Սարգսյանի խոսքով` աշնանը Հայաստանում ներդրվող նոր կենսաչափական անձնագրերը կարևոր դեր են խաղալու նաև վիզաների ազատականացման գործում։Օրենսդրական փոփոխությունների այս փաթեթը անհետաձգելի ռեժիմով ներկայացվեց Ազգային ժողովի քննարկմանը։Կենսաչափական համակարգը ՀՀ–ում կներդրվի աշնանը, հին նմուշի անձնագրերը ևս կգործեն. նախարար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/10/98872194_56:0:1479:1067_1920x0_80_0_0_ad0a3d8b367b98df9e83a5a3c64dedb7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նույնականացում, անձնագիր, կենսաչափական անձնագիր, արփինե սարգսյան
հայաստան, նույնականացում, անձնագիր, կենսաչափական անձնագիր, արփինե սարգսյան
16 տարին լրացած անձի համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր կլինի. Արփինե Սարգսյան
12:09 23.04.2026 (Թարմացված է: 12:14 23.04.2026) Մինչև 6 տարեկան անձանց համար` որպես անձը հաստատող փաստաթուղթ դիտարկվելու է ծննդյան վկայականը։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին տեղեկացրեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը` ներկայացնելով «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։
«Միայն նույնականացման քարտ ունենալու պարագայում անձը կկարողանա ունենալ կենսաչափական անձնագիր»,– ասաց նա։
Նախարարը նշեց, որ 6–16 տարեկան անձանց համար նախատեսվում է կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն։ Ինչ վերաբերում է մինչև 6 տարեկան անձանց, ապա որպես անձը հաստատող փաստաթուղթ դիտարկվելու է ծննդյան վկայականը։
Սարգսյանն ավելացրեց, որ բոլոր ճամփորդական փաստաթղթերը թվայնացվելու են։
«Այդ իսկ պատճառով նույնականացման քարտերը կիրառվելու են ներպետական ընթացակարգերում, իսկ անձնագրերը դիտարկվելու են որպես ճամփորդական փաստաթղթեր»,– նշեց նախարարը։
Սարգսյանի խոսքով` աշնանը Հայաստանում ներդրվող նոր կենսաչափական անձնագրերը կարևոր դեր են խաղալու նաև վիզաների ազատականացման գործում։
Օրենսդրական փոփոխությունների այս փաթեթը անհետաձգելի ռեժիմով ներկայացվեց Ազգային ժողովի քննարկմանը։