https://arm.sputniknews.ru/20260422/vtbn-avartum-e-hajastanum-pghindz-artadrvogh-dzernarkutjan-vatsharqy-101259891.html
ՎՏԲ–ն ավարտում է Հայաստանում պղինձ արտադրող ձեռնարկության վաճառքը
ՎՏԲ–ն ավարտում է Հայաստանում պղինձ արտադրող ձեռնարկության վաճառքը
Sputnik Արմենիա
ՎՏԲ–ն վերջին տարիներին հետևողականորեն կրճատում է ոչ պրոֆիլային ակտիվների մասնաբաժինը՝ կենտրոնանալով բանկային բիզնեսի վրա։ 22.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-22T15:00+0400
2026-04-22T15:00+0400
2026-04-22T19:17+0400
հայաստան
բանկ
պղինձ
https://cdn.am.sputniknews.ru/img/473/16/4731619_0:0:3072:1728_1920x0_80_0_0_d0c7b9200ac3f8128ef963c2437c4bb5.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՎՏԲ խումբն ավարտում է Հայաստանում պղնձի արտադրությամբ զբաղվող ձեռնարկության վաճառքը, որը բանկին էր անցել պարտքերի դիմաց։ Այս մասին «Փոփոխությունների կապիտալ. նոր ներդրումային լանդշաֆտի ուրվագծերը» բիզնես-երկխոսության ժամանակ հայտարարել է բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։Նա նշել է, որ ՎՏԲ-ն մի շարք ոչ պրոֆիլային ակտիվների, այդ թվում՝ «Գալս» կառուցապատող ընկերության վաճառքի եզրափակիչ փուլում է։Կոստինի խոսքով՝ բանկն արդեն իրացրել է մի քանի հյուրանոցային ակտիվ։ Բանակցություններ են ընթանում նաև «Պուլկովո» օդանավակայանի և հացահատիկի բիզնեսի վաճառքի շուրջ։Նշենք, որ ՎՏԲ-ն վերջին տարիներին հետևողականորեն կրճատում է ոչ պրոֆիլային ակտիվների մասնաբաժինը՝ կենտրոնանալով բանկային բիզնեսի վրա։«Գալս» կառուցապատողը (նախկինում՝ «Gals-Development») բանկի կառուցվածքի մեջ էր մտել 2008–2009 թվականների ճգնաժամից հետո։ Մի շարք ակտիվներ, այդ թվում՝ արտասահմանյան, ՎՏԲ-ին էին փոխանցվել պարտքերի մարման դիմաց, այդ թվում՝ արդյունաբերական ձեռնարկությունը Հայաստանում։Հավելենք, որ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ տվյալ ընկերությունից («Թեղուտ» ՓԲԸ) նշել են, որ ընկերության վաճառքի գործընթացի մասին տեղեկատվությունը շրջանառվում է 2021 թվականից՝ հավելելով, որ այս պահին կցանկանային զերծ մնալ մեկնաբանություններից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/473/16/4731619_0:0:2732:2048_1920x0_80_0_0_ff23026469784c31d0388a7bf5987954.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բանկ, պղինձ
ՎՏԲ–ն ավարտում է Հայաստանում պղինձ արտադրող ձեռնարկության վաճառքը
15:00 22.04.2026 (Թարմացված է: 19:17 22.04.2026) ՎՏԲ–ն վերջին տարիներին հետևողականորեն կրճատում է ոչ պրոֆիլային ակտիվների մասնաբաժինը՝ կենտրոնանալով բանկային բիզնեսի վրա։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՎՏԲ խումբն ավարտում է Հայաստանում պղնձի արտադրությամբ զբաղվող ձեռնարկության վաճառքը, որը բանկին էր անցել պարտքերի դիմաց։ Այս մասին «Փոփոխությունների կապիտալ. նոր ներդրումային լանդշաֆտի ուրվագծերը» բիզնես-երկխոսության ժամանակ հայտարարել է բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը։ Նրա խոսքերը մեջբերում է
ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ ՎՏԲ-ն մի շարք ոչ պրոֆիլային ակտիվների, այդ թվում՝ «Գալս» կառուցապատող ընկերության վաճառքի եզրափակիչ փուլում է։
Կոստինի խոսքով՝ բանկն արդեն իրացրել է մի քանի հյուրանոցային ակտիվ։ Բանակցություններ են ընթանում նաև «Պուլկովո» օդանավակայանի և հացահատիկի բիզնեսի վաճառքի շուրջ։
«Նաև պղնձի արտադրության ձեռնարկություն կար Հայաստանում, որը մեզ էր անցել պարտքերի դիմաց, այնտեղ նույնպես ավարտական փուլում ենք»,- նշել է Կոստինը։
Նշենք, որ ՎՏԲ-ն վերջին տարիներին հետևողականորեն կրճատում է ոչ պրոֆիլային ակտիվների մասնաբաժինը՝ կենտրոնանալով բանկային բիզնեսի վրա։
«Գալս» կառուցապատողը (նախկինում՝ «Gals-Development») բանկի կառուցվածքի մեջ էր մտել 2008–2009 թվականների ճգնաժամից հետո։ Մի շարք ակտիվներ, այդ թվում՝ արտասահմանյան, ՎՏԲ-ին էին փոխանցվել պարտքերի մարման դիմաց, այդ թվում՝ արդյունաբերական ձեռնարկությունը Հայաստանում։
Հավելենք, որ
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ տվյալ ընկերությունից («Թեղուտ» ՓԲԸ) նշել են, որ ընկերության վաճառքի գործընթացի մասին տեղեկատվությունը շրջանառվում է 2021 թվականից՝ հավելելով, որ այս պահին կցանկանային զերծ մնալ մեկնաբանություններից։