https://arm.sputniknews.ru/20260422/tsetskrtuq-ev-danakaharutjun-erevani-kentrvonum-32amja-tghamardu-vitshaky-tsajrahegh-tsanr-e-101265701.html
Ծեծկռտուք և դանակահարություն Երևանի կենտրոնում․ 32–ամյա տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է
Ծեծկռտուք և դանակահարություն Երևանի կենտրոնում․ 32–ամյա տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է
Sputnik Արմենիա
Դեպքի փաստով քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ։ 22.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-22T17:45+0400
2026-04-22T17:45+0400
2026-04-22T17:50+0400
դանակահարություն
ծեծկռտուք
երևան
տղամարդ
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_0:0:1101:619_1920x0_80_0_0_bf8858c28a6cb1cfc7b05ef8f18535bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Երևանում դանակահարություն և ծեծկռտուք է եղել, ինչի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։Ըստ կայքի տեղեկությունների՝ վիրավորին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանության ծառայողները։Իրավապահները նույն օրը պարզել են, որ վիրավորը 32-ամյա Յուրի Գրիգորյանն է, որը կրծքավանդակի և որովայնի հատվածում դանակի մի քանի հարված է ստացել Մաշտոցի պողոտա-Պուշկինի փողոց խաչմերուկում` անհայտ անձանց հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։Երևանում հերթական դանակահարությունն է տեղի ունեցելԴեպքի փաստով քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_39:0:1016:733_1920x0_80_0_0_2cf986a17c0e94101b17ec74aa1a9272.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դանակահարություն, ծեծկռտուք, երևան, տղամարդ, հիվանդանոց
դանակահարություն, ծեծկռտուք, երևան, տղամարդ, հիվանդանոց
Ծեծկռտուք և դանակահարություն Երևանի կենտրոնում․ 32–ամյա տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է
17:45 22.04.2026 (Թարմացված է: 17:50 22.04.2026) Դեպքի փաստով քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Երևանում դանակահարություն և ծեծկռտուք է եղել, ինչի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com-ը։
«Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 22-ին, ժամը 06։00-ի սահմաններում։ Դանակահարված վիճակում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Բժիշկները հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել են, որ տղամարդն իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, նա վիրահատարանում է և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու»,- գրում է կայքը։
Ըստ կայքի տեղեկությունների՝ վիրավորին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանության ծառայողները։
Իրավապահները նույն օրը պարզել են, որ վիրավորը 32-ամյա Յուրի Գրիգորյանն է, որը կրծքավանդակի և որովայնի հատվածում դանակի մի քանի հարված է ստացել Մաշտոցի պողոտա-Պուշկինի փողոց խաչմերուկում` անհայտ անձանց հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Դեպքի փաստով քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ։