https://arm.sputniknews.ru/20260422/rusastanum-khvoshvor-kasharqi-gvortsvov-dzerbakalvel-e-patrivot-puraki-pvokhtnoreny-101244514.html
Ռուսաստանում խոշոր կաշառքի գործով ձերբակալվել է «Պատրիոտ» պուրակի փոխտնօրենը
Ռուսաստանում խոշոր կաշառքի գործով ձերբակալվել է «Պատրիոտ» պուրակի փոխտնօրենը
Sputnik Արմենիա
Քննության վարկածով՝ 2026 թվականի ապրիլին Մելիմուկը «Հերմես» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենից կաշառք է ստացել ընդհանուր հովանավորչության, պայմանագրերի կնքմանն աջակցելու և... 22.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-22T11:08+0400
2026-04-22T11:08+0400
2026-04-22T11:22+0400
ռուսաստան
պաշտոնյա
կաշառք
ձերբակալություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/16/101242679_39:0:1280:698_1920x0_80_0_0_56ec114430a9e668b2e0df7b688e1686.jpg
Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Պատրիոտ» պուրակի գլխավոր տնօրենի տեղակալ Վիտալի Մելիմուկը մեղադրվում է 18 միլիոն ռուբլի կաշառք ստանալու մեջ, նա ձերբակալված է։ Այս մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Քննության վարկածով՝ 2026 թվականի ապրիլին Մելիմուկը 18 միլիոն ռուբլի կաշառք է ստացել «Հերմես» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենից՝ ընդհանուր հովանավորչության, պայմանագրերի կնքմանն աջակցելու և դրանցով անխոչընդոտ աշխատանքներ իրականացնելու համար»։ՌԴ ՔԿ զինվորական քննչական մարմինները քննում են Մելիմուկի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ (ՌԴ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով)։Հիշեցնենք՝ 2024 թվականի օգոստոսին առանձնապես խոշոր չափի խարդախության գործով ձերբակալվել էր ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար Պավել Պոպովը։ Քննության տվյալներով՝ 2021-2024 թվականներին Պոպովը, պատասխանատու լինելով «Պատրիոտ» պուրակի զարգացման, սպասարկման և աշխատանքի համար, հարստացել է այդ հաստատության հաշվին՝ գործելով պուրակի տնօրեն Վյաչեսլավ Ախմեդովի և ՌԴ ՊՆ նորարարական զարգացման գլխավոր վարչության պետի տեղակալ Վլադիմիր Շեստերովի հետ համատեղ, որոնք ավելի վաղ ենթարկվել էին քրեական պատասխանատվության։ 2026 թվականի ապրիլին Պոպովը դատապարտվեց 19 տարվա ազատազրկման։ՄՍԾ աշխատակցին կաշառել են ու 1 տարվա նպաստ ստացել. քրեական վարույթն ուղարկվել է դատարան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Арестован замдиректора парка "Патриот" Минобороны Виталий Мелимук по обвинению в получении взятки на 18 миллионов рублей
Sputnik Արմենիա
Арестован замдиректора парка "Патриот" Минобороны Виталий Мелимук по обвинению в получении взятки на 18 миллионов рублей
2026-04-22T11:08+0400
true
PT0M24S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/16/101242679_239:0:1170:698_1920x0_80_0_0_5183200c5c346fe56521f1369396a3b1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, պաշտոնյա, կաշառք, ձերբակալություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, պաշտոնյա, կաշառք, ձերբակալություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ռուսաստանում խոշոր կաշառքի գործով ձերբակալվել է «Պատրիոտ» պուրակի փոխտնօրենը
11:08 22.04.2026 (Թարմացված է: 11:22 22.04.2026) Քննության վարկածով՝ 2026 թվականի ապրիլին Մելիմուկը «Հերմես» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենից կաշառք է ստացել ընդհանուր հովանավորչության, պայմանագրերի կնքմանն աջակցելու և դրանցով անխոչընդոտ աշխատանքներ իրականացնելու համար։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Պատրիոտ» պուրակի գլխավոր տնօրենի տեղակալ Վիտալի Մելիմուկը մեղադրվում է 18 միլիոն ռուբլի կաշառք ստանալու մեջ, նա ձերբակալված է։ Այս մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2025 թվականի դեկտեմբերին պետական պատվիրատուի և «Հերմես» ընկերության միջև կնքվել են ավելի քան 1,4 միլիարդ ռուբլու պայմանագրեր՝ Մոսկվայի մարզի «Պատրիոտ» պուրակի և Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի «Պատրիոտ» պուրակի մասնաճյուղի շենքերի, կառույցների, տարածքների և հարակից տարածքների համալիր ինժեներատեխնիկական և սանիտարական սպասարկման վերաբերյալ։
Քննության վարկածով՝ 2026 թվականի ապրիլին Մելիմուկը 18 միլիոն ռուբլի կաշառք է ստացել «Հերմես» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենից՝ ընդհանուր հովանավորչության, պայմանագրերի կնքմանն աջակցելու և դրանցով անխոչընդոտ աշխատանքներ իրականացնելու համար»։
ՌԴ ՔԿ զինվորական քննչական մարմինները քննում են Մելիմուկի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ (ՌԴ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով)։
Հիշեցնենք՝ 2024 թվականի օգոստոսին առանձնապես խոշոր չափի խարդախության գործով ձերբակալվել էր ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար Պավել Պոպովը։ Քննության տվյալներով՝ 2021-2024 թվականներին Պոպովը, պատասխանատու լինելով «Պատրիոտ» պուրակի զարգացման, սպասարկման և աշխատանքի համար, հարստացել է այդ հաստատության հաշվին՝ գործելով պուրակի տնօրեն Վյաչեսլավ Ախմեդովի և ՌԴ ՊՆ նորարարական զարգացման գլխավոր վարչության պետի տեղակալ Վլադիմիր Շեստերովի հետ համատեղ, որոնք ավելի վաղ ենթարկվել էին քրեական պատասխանատվության։ 2026 թվականի ապրիլին Պոպովը դատապարտվեց 19 տարվա ազատազրկման։