https://arm.sputniknews.ru/20260422/hajastanum-apateghekatvutjan-dem-kpajqaren-estvoniaji-orinakvov-101259592.html
Հայաստանում ապատեղեկատվության դեմ կպայքարեն Էստոնիայի օրինակով
Հայաստանում ապատեղեկատվության դեմ կպայքարեն Էստոնիայի օրինակով
Sputnik Արմենիա
Հարթակի գործարկումը բխում է ապատեղեկատվության դեմ պայքարի` 2024-2026 թվականների գործողությունների ծրագրից, որը ստեղծվել է էստոնական ընկերության աջակցությամբ և... 22.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-22T14:53+0400
2026-04-22T14:53+0400
2026-04-22T15:05+0400
հայաստան
ապատեղեկատվություն
էստոնիա
գոռ ծառուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/16/101246617_0:0:1600:901_1920x0_80_0_0_572655ce1dcaf0880adfcae8b2be6407.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հայաստանում ստեղծվել է «Stugel.am» նոր հարթակը, որը նախատեսված է ապատեղեկատվության դեմ պայքարում հանրությանն աջակցելու համար։ Այս մասին հայտարարեց Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը կենտրոնի կազմակերպած կլոր սեղան-քննարկման ժամանակ։Նրա խոսքով` հարթակը կտա տեքստային, լուսանկարային և տեսանյութային կոնտենտի ստուգման հնարավորություն։«Այս գործիքի նպատակը ոչ թե միայն մասնագիտական հանրությանը, այլ ավելի շատ հասարակությանն աջակցելն է՝ տրամադրելով այնպիսի հարթակ, որը հնարավորություն կտա վերիֆիկացնել, նույնականացնել և ճանաչել որոշակի կոնտենտ»,- ասաց Ծառուկյանը։Նա ընդգծեց, որ հարթակի գործարկումը բխում է ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թվականների գործողությունների ծրագրից, որը ստեղծվել է էստոնական ընկերության աջակցությամբ և ԵՄ ֆինանսավորմամբ։Կարևորելով մեդիագրագիտության դերը` Ծառուկյանը շեշտեց, որ այս ուղղությամբ ակտիվ համագործակցություն կա քաղաքացիական հասարակության հետ։«Ապատեղեկատվության դեմ պայքարը պետք է ունենա նաև հարձակողական բնույթ, որպեսզի հնարավոր լինի ոչ միայն արձագանքել ապատեղեկատվությանը, այլ նաև կանխել այն։ Քաղհասարակության ներկայացուցիչները և մեր գործընկերները բավականին ակտիվ են այս հարցում և աջակցում են, որպեսզի մենք կարողանանք ճիշտ գործիքներով նպաստել հանրության մեդիագրագիտության բարձրացմանը»,- ասաց նա։Ծառուկյանի գնահատմամբ` վերջին շրջանում քաղաքացիների մոտ ձևավորվել է քննադատական մոտեցում տեղեկատվության նկատմամբ, սակայն անհրաժեշտ է նաև գործիք տրամադրել այդ տեղեկատվությունը ստուգելու համար։Նա ներկայացրեց հարթակի հիմնական գործառույթները՝ նշելով, որ «Stugel.am»-ը ունի երեք հիմնական գործիք։«Առաջինը տեքստային կոնտենտի վերիֆիկացիան է, երկրորդը՝ նկարների, երրորդը՝ տեսանյութերի»,- ասաց նա։Տեխնոլոգիաների շարունակաբար զարգացման ֆոնին հարթակը պետք է մշտապես թարմացվի։Ծառուկյանը հավելեց, որ հարթակը հասանելի է լինելու յուրաքանչյուրի համար և չի ենթադրում որևէ վճար։ Սակայն չարաշահումներից խուսափելու նպատակով որոշ սահմանափակումներ կկիրառվեն։Հիշեցնենք` Եվրամիությունը նախնական 2 տարով քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստան։ Ըստ ՀՀ արտգործնախարարության` նոր քաղաքացիական առաքելությունը նպատակ ունի աջակցել ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը, խառնածին սպառնալիքների հասցեագրմանը, այդ թվում՝ ապատեղեկատվության, կիբեռհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուղղությամբ ջանքերին:
էստոնիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/16/101246617_0:0:1424:1067_1920x0_80_0_0_92a8de08c342708dbf19ce30624d554f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ապատեղեկատվություն, էստոնիա, գոռ ծառուկյան
հայաստան, ապատեղեկատվություն, էստոնիա, գոռ ծառուկյան
Հայաստանում ապատեղեկատվության դեմ կպայքարեն Էստոնիայի օրինակով
14:53 22.04.2026 (Թարմացված է: 15:05 22.04.2026) Հարթակի գործարկումը բխում է ապատեղեկատվության դեմ պայքարի` 2024-2026 թվականների գործողությունների ծրագրից, որը ստեղծվել է էստոնական ընկերության աջակցությամբ և ԵՄ ֆինանսավորմամբ։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հայաստանում ստեղծվել է «Stugel.am» նոր հարթակը, որը նախատեսված է ապատեղեկատվության դեմ պայքարում հանրությանն աջակցելու համար։ Այս մասին հայտարարեց Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը կենտրոնի կազմակերպած կլոր սեղան-քննարկման ժամանակ։
Նրա խոսքով` հարթակը կտա տեքստային, լուսանկարային և տեսանյութային կոնտենտի ստուգման հնարավորություն։
«Այս գործիքի նպատակը ոչ թե միայն մասնագիտական հանրությանը, այլ ավելի շատ հասարակությանն աջակցելն է՝ տրամադրելով այնպիսի հարթակ, որը հնարավորություն կտա վերիֆիկացնել, նույնականացնել և ճանաչել որոշակի կոնտենտ»,- ասաց Ծառուկյանը։
Նա ընդգծեց, որ հարթակի գործարկումը բխում է ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թվականների գործողությունների ծրագրից, որը ստեղծվել է էստոնական ընկերության աջակցությամբ և ԵՄ ֆինանսավորմամբ։
Կարևորելով մեդիագրագիտության դերը` Ծառուկյանը շեշտեց, որ այս ուղղությամբ ակտիվ համագործակցություն կա քաղաքացիական հասարակության հետ։
«Ապատեղեկատվության դեմ պայքարը պետք է ունենա նաև հարձակողական բնույթ, որպեսզի հնարավոր լինի ոչ միայն արձագանքել ապատեղեկատվությանը, այլ նաև կանխել այն։ Քաղհասարակության ներկայացուցիչները և մեր գործընկերները բավականին ակտիվ են այս հարցում և աջակցում են, որպեսզի մենք կարողանանք ճիշտ գործիքներով նպաստել հանրության մեդիագրագիտության բարձրացմանը»,- ասաց նա։
Ծառուկյանի գնահատմամբ` վերջին շրջանում քաղաքացիների մոտ ձևավորվել է քննադատական մոտեցում տեղեկատվության նկատմամբ, սակայն անհրաժեշտ է նաև գործիք տրամադրել այդ տեղեկատվությունը ստուգելու համար։Նա ներկայացրեց հարթակի հիմնական գործառույթները՝ նշելով, որ «Stugel.am»-ը ունի երեք հիմնական գործիք։
«Առաջինը տեքստային կոնտենտի վերիֆիկացիան է, երկրորդը՝ նկարների, երրորդը՝ տեսանյութերի»,- ասաց նա։
Տեխնոլոգիաների շարունակաբար զարգացման ֆոնին հարթակը պետք է մշտապես թարմացվի։
Ծառուկյանը հավելեց, որ հարթակը հասանելի է լինելու յուրաքանչյուրի համար և չի ենթադրում որևէ վճար։ Սակայն չարաշահումներից խուսափելու նպատակով որոշ սահմանափակումներ կկիրառվեն։
Հիշեցնենք` Եվրամիությունը նախնական 2 տարով
քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստան։ Ըստ ՀՀ արտգործնախարարության` նոր քաղաքացիական առաքելությունը նպատակ ունի աջակցել ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը, խառնածին սպառնալիքների հասցեագրմանը, այդ թվում՝ ապատեղեկատվության, կիբեռհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուղղությամբ ջանքերին: