https://arm.sputniknews.ru/20260422/biznesy-ev-bnutjuny-karvogh-en-khaghagh-gvojakcel-inch-en-arajarkum-hanqardjunahanvoghnery-101258815.html
Բիզնեսը և բնությունը կարող են խաղաղ գոյակցել. ի՞նչ են առաջարկում հանքարդյունահանողները
Բիզնեսը և բնությունը կարող են խաղաղ գոյակցել. ի՞նչ են առաջարկում հանքարդյունահանողները
Sputnik Արմենիա
«Robust Armenia 2026» կոնֆերանսի այս տարվա թեման «Բիզնեսը և բնությունն» է: Այս թեման է ընտրվել` հաշվի առնելով հոկտեմբերին Հայաստանում կայանալիք... 22.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-22T14:38+0400
2026-04-22T14:38+0400
2026-04-22T14:49+0400
«զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
բնություն
հանքարդյունաբերություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/16/101242459_0:0:1600:901_1920x0_80_0_0_5c43a60cb72f5a9dbc2d1a5c8a9243f6.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Բիզնես գործունեությունը և բնությունը կարող են խաղաղ գոյակցել և գործընկերություն անել, եթե կա պատասխանատու մոտեցում։ Այս համոզմանն է «Robust Armenia 2026» կոնֆերանսի կազմակերպիչներից «Մեդիամաքս մեդիա» ընկերության տնօրեն Արա Թադևոսյանը։«Հանքարդյունաբերական ընկերությունները, որոնք համարվում են բնությանն ամենից շատ վնաս տվողներից, բավական լուրջ գործունեություն են ծավալում նվազեցնելու իրենց ազդեցությունը, ինչպես նաև վերականգնելու բնությունը։ Այս պարագայում խնդիրը գտնվում է կոնկրետ ընկերությունների որոշումների և պատասխանատվության տիրույթում։ Եթե այդ պատասխանատվությունը կա, ուրեմն, կարելի է ակնկալել, որ բնության հասցվող վնասը նվազագույն կլինի կամ հասցված վնասի փոխարեն ընկերությունն ինչ–որ բան կվերադարձնի բնությանը»,– ընդգծեց նա։«Robust Armenia 2026»–ը թվով 3–րդ կոնֆերանսն է և այս տարվա թեման է «Բիզնեսը և բնությունը»: Կոնֆերանսի համար այս թեման է ընտրվել` հաշվի առնելով այս տարի հոկտեմբերին Հայաստանում կայանալիք կենսաբազմազանության հարցերին նվիրված COP–17 գագաթնաժողովը։Կոնֆերանսի գործընկերներից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանի խոսքով` վերականգնվող էներգետիկայի տեսանկյունից իրենց ընկերությունը շատ քայլեր է ձեռնարկել։Ըստ նրա` որպես ամենախոշոր սպառում ունեցող ընկերություն` ԶՊՄԿ–ն վերականգնվող էներգետիկան իր ռազմավարության հիմնական մաս է համարում։ Դեռ անցած տարի ընկերությունը մինչև 100 ՄՎտ հզորության արևային կայանների ծրագիր է կյանքի կոչել, որի առաջին արդյունքները շուտով ակնհայտ կլինեն։Ստեփանյանը համոզված է` եթե որևէ ծրագրի կամ նախաձեռնության հիմքում տնտեսական բաղադրիչ չկա, այն չի կարող լինել կայուն, այլ կունենա միայն կարճաժամկետ արդյունք։«Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման մենեջեր Արթուր Պեպանյանն իր հերթին նշեց, որ կենսաբազմազանության պահպանման և կանաչ էներգիայի զարգացման առումով իրենց ընկերությունը ստանձնել է կոնկրետ պատասխանատվություն և իրականացնում են բազմաշերտ քայլեր։Ըստ Պեպանյանի` այստեղ, օրինակ, պետության կողմից` որպես կարգավորիչի, պահանջ չի եղել, այլ ընդամենը եղել է ընկերության դիրքորոշում։Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը կսկսվի արդեն այս տարի. Պապոյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/16/101242459_38:0:1461:1067_1920x0_80_0_0_6b2496f0f03bc073e8a43a5f4197c1d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», բնություն, հանքարդյունաբերություն
«զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», բնություն, հանքարդյունաբերություն
Բիզնեսը և բնությունը կարող են խաղաղ գոյակցել. ի՞նչ են առաջարկում հանքարդյունահանողները
14:38 22.04.2026 (Թարմացված է: 14:49 22.04.2026) «Robust Armenia 2026» կոնֆերանսի այս տարվա թեման «Բիզնեսը և բնությունն» է: Այս թեման է ընտրվել` հաշվի առնելով հոկտեմբերին Հայաստանում կայանալիք կենսաբազմազանության հարցերին նվիրված COP–17 գագաթնաժողովը։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Բիզնես գործունեությունը և բնությունը կարող են խաղաղ գոյակցել և գործընկերություն անել, եթե կա պատասխանատու մոտեցում։ Այս համոզմանն է «Robust Armenia 2026» կոնֆերանսի կազմակերպիչներից «Մեդիամաքս մեդիա» ընկերության տնօրեն Արա Թադևոսյանը։
«Հանքարդյունաբերական ընկերությունները, որոնք համարվում են բնությանն ամենից շատ վնաս տվողներից, բավական լուրջ գործունեություն են ծավալում նվազեցնելու իրենց ազդեցությունը, ինչպես նաև վերականգնելու բնությունը։ Այս պարագայում խնդիրը գտնվում է կոնկրետ ընկերությունների որոշումների և պատասխանատվության տիրույթում։ Եթե այդ պատասխանատվությունը կա, ուրեմն, կարելի է ակնկալել, որ բնության հասցվող վնասը նվազագույն կլինի կամ հասցված վնասի փոխարեն ընկերությունն ինչ–որ բան կվերադարձնի բնությանը»,– ընդգծեց նա։
«Robust Armenia 2026»–ը թվով 3–րդ կոնֆերանսն է և այս տարվա թեման է «Բիզնեսը և բնությունը»: Կոնֆերանսի համար այս թեման է ընտրվել` հաշվի առնելով այս տարի հոկտեմբերին Հայաստանում կայանալիք կենսաբազմազանության հարցերին նվիրված COP–17 գագաթնաժողովը։
Կոնֆերանսի գործընկերներից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանի խոսքով` վերականգնվող էներգետիկայի տեսանկյունից իրենց ընկերությունը շատ քայլեր է ձեռնարկել։
«ԶՊՄԿ–ն կանաչ էներգիայի առումով այսօր որդեգրել է ժամանակակից բիզնես մոդել, որի հիմքում պատասխանատվություն բառն է, որը վերաբերում է ցանկացած ուղղության, սակայն կայուն զարգացմանն առնչվող ամենակարևոր հատվածը բնապահպանական, սոցիալական պատասխանատվությունն է։ Այսինքն՝ կայուն զարգացումն այսօր դիտարկվում է որպես ժամանակակից բիզնես մոդել։ ԶՊՄԿ–ն այսօր փորձում է հետ չմնալ ժամանակակից այդ տենդեցներից»,– ընդգծեց Ստեփանյանը։
Ըստ նրա` որպես ամենախոշոր սպառում ունեցող ընկերություն` ԶՊՄԿ–ն վերականգնվող էներգետիկան իր ռազմավարության հիմնական մաս է համարում։ Դեռ անցած տարի ընկերությունը մինչև 100 ՄՎտ հզորության արևային կայանների ծրագիր է կյանքի կոչել, որի առաջին արդյունքները շուտով ակնհայտ կլինեն։
Ստեփանյանը համոզված է` եթե որևէ ծրագրի կամ նախաձեռնության հիմքում տնտեսական բաղադրիչ չկա, այն չի կարող լինել կայուն, այլ կունենա միայն կարճաժամկետ արդյունք։
«Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման մենեջեր Արթուր Պեպանյանն իր հերթին նշեց, որ կենսաբազմազանության պահպանման և կանաչ էներգիայի զարգացման առումով իրենց ընկերությունը ստանձնել է կոնկրետ պատասխանատվություն և իրականացնում են բազմաշերտ քայլեր։
«Հանքի տարածքում հայտնաբարել էինք հազվագյուտ աճող մի բույս, ու եթե ընկերությունը քիչ պատասխանատու լիներ, կարող էր այդ բույսն ուղղակի վերացնել, և որևէ մեկը այդ մասին չէր իմանար։ Մինչդեռ, ընդհակառակը, ծախսել ենք պատկառելի գումար և փորձել խնդրին լուծում գտնել, պահպանել բույսը»,– նշեց նա։
Ըստ Պեպանյանի` այստեղ, օրինակ, պետության կողմից` որպես կարգավորիչի, պահանջ չի եղել, այլ ընդամենը եղել է ընկերության դիրքորոշում։