https://arm.sputniknews.ru/20260422/aghi-kvombinatum-hvosanqazrkum-e-eghel-236-m-khvorutjan-vra-46-qaghaqaci-er-mnacel-101271845.html
Աղի կոմբինատում հոսանքազրկում է եղել․ 236 մ խորության վրա 46 քաղաքացի էր մնացել
Աղի կոմբինատում հոսանքազրկում է եղել․ 236 մ խորության վրա 46 քաղաքացի էր մնացել
Sputnik Արմենիա
Դեպքի վայրում ոչ միայն հրշեջ-փրկարարներ են աշխատել, այլև եղել են հատուկ փրկարարներ։ 22.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-22T19:19+0400
2026-04-22T19:19+0400
2026-04-22T20:46+0400
աղի հանք
պատահարներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/16/101274343_0:160:3072:1888_1920x0_80_0_0_70bd99a2a13f06ef8b5468ea45c1c552.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Երևանի Աղի կոմբինատում հոսանքազրկման պատճառով 236 մ խորության վրա 46 քաղաքացի էր մնացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։Նշվում է, որ փրկարարներն իրենց հետ հատուկ գեներատորներ են ունեցել, որոնցով կոմբինատում սնուցում են կատարել ու բոլորին անվտանգ դուրս բերել գետնի տակից։Տեղում եղել են նաև փրկարար ծառայության հոգեբաններն ու Երևանի շտապօգնության բժիշկների 2 բրիգադ։Ըստ կայքի տեղեկությունների՝ փրկարարների կողմից դուրս բերված քաղաքացիների մի մասը աշխատում է նշված կոմբինատում, մի մասն էլ օտարերկրացիներ են։ՆԳՆ փրկարար ծառայությունն ավելի ուշ հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել Ավանի բուժական կենտրոններից մեկի տարածքը հոսանքազրկվել է, ինչի հետևանքով ստորգետնյա հորանում մնացել են աշխատակիցներ և պացիենտներ։ Փրկարարները գործարկված գեներատորի միջոցով հորանի վերելակով բոլոր 46 քաղաքացիներին հաջողությամբ դուրս են բերել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/16/101274343_171:0:2902:2048_1920x0_80_0_0_a71f5dc7330f714f5ecf0f723b1c73cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աղի հանք, պատահարներ
Աղի կոմբինատում հոսանքազրկում է եղել․ 236 մ խորության վրա 46 քաղաքացի էր մնացել
19:19 22.04.2026 (Թարմացված է: 20:46 22.04.2026) Դեպքի վայրում ոչ միայն հրշեջ-փրկարարներ են աշխատել, այլև եղել են հատուկ փրկարարներ։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Երևանի Աղի կոմբինատում հոսանքազրկման պատճառով 236 մ խորության վրա 46 քաղաքացի էր մնացել։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com-ը։
«Դեպքը տեղի է ունեցելե ապրիլի 22-ին, իսկ ահազանգը ստացվել է ժամը 12։20-ի սահմաններում։ Աղի կոմբինատում էլեկտրաէներգիայի ժամանակավոր հոսանքազրկման պատճառով մոտ 46 քաղաքացի մնացել է 236 մետր խորության վրա։ Ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարներ»,- գրում է կայքը։
Նշվում է, որ փրկարարներն իրենց հետ հատուկ գեներատորներ են ունեցել, որոնցով կոմբինատում սնուցում են կատարել ու բոլորին անվտանգ դուրս բերել գետնի տակից։
Տեղում եղել են նաև փրկարար ծառայության հոգեբաններն ու Երևանի շտապօգնության բժիշկների 2 բրիգադ։
Ըստ կայքի տեղեկությունների՝ փրկարարների կողմից դուրս բերված քաղաքացիների մի մասը աշխատում է նշված կոմբինատում, մի մասն էլ օտարերկրացիներ են։
ՆԳՆ փրկարար ծառայությունն ավելի ուշ հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել Ավանի բուժական կենտրոններից մեկի տարածքը հոսանքազրկվել է, ինչի հետևանքով ստորգետնյա հորանում մնացել են աշխատակիցներ և պացիենտներ։ Փրկարարները գործարկված գեներատորի միջոցով հորանի վերելակով բոլոր 46 քաղաքացիներին հաջողությամբ դուրս են բերել։