https://arm.sputniknews.ru/20260421/shvojgun-zgushacrel-e-qishnevin-rd-n-merdzdnestrum-ir-qaghaqacinerin-kpashtpani-amen-kerp-101232516.html
Շոյգուն զգուշացրել է Քիշնևին` ՌԴ-ն Մերձդնեստրում իր քաղաքացիներին կպաշտպանի ամեն կերպ
Շոյգուն զգուշացրել է Քիշնևին` ՌԴ-ն Մերձդնեստրում իր քաղաքացիներին կպաշտպանի ամեն կերպ
Sputnik Արմենիա
Ռուսաստանը ուսումնասիրում է Մերձդնեստրի նկատմամբ Քիշնևի գործողությունների բոլոր հնարավոր սցենարները՝ այդ թվում ամենաքիչ հավանականները։ 21.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-21T19:54+0400
2026-04-21T19:54+0400
2026-04-21T19:55+0400
սերգեյ շոյգու
մոլդովա
մերձդնեստրյան հանրապետություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99030467_0:0:3074:1730_1920x0_80_0_0_2c53051b04864d7870acdd6417cc6333.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մերձդնեստրում Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելու համար Մոսկվան կգործարկի բոլոր հասանելի մեթոդները: Համապատասխան հայտարարությունը նա արել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում։ՌԴ ԱԽ քարտուղարը նաև նշել է, որ Ռուսաստանը ուսումնասիրում է Մերձդնեստրի նկատմամբ Քիշնևի գործողությունների բոլոր հնարավոր սցենարները՝ այդ թվում ամենաքիչ հավանականները։Նման հայտարարության հիմք են հանդիսացել Մերձդնեստրը Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ վերցնելու հնարավորության մասին Զելենսկու գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովի հայտարարությունները:«Ճիշտ է, միաժամանակ նա վերապահում է արել, որ դա չի հաջողվի անել «առանց կրակոցի»», - հիշեցրել է Շոյգուն՝ հավելելով, որ Մոսկվան նման հայտարարություններին վերաբերվում է ամենայն լրջությամբ:Դրա պատասխանատվությունը, ըստ Շոյգուի, կընկնի անձամբ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի և նրա թիմի վրա։
մոլդովա
մերձդնեստրյան հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99030467_318:0:3049:2048_1920x0_80_0_0_01cd45a4377904d9acec3d5cb47a1cc1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ շոյգու, մոլդովա, մերձդնեստրյան հանրապետություն, ռուսաստան
սերգեյ շոյգու, մոլդովա, մերձդնեստրյան հանրապետություն, ռուսաստան
Շոյգուն զգուշացրել է Քիշնևին` ՌԴ-ն Մերձդնեստրում իր քաղաքացիներին կպաշտպանի ամեն կերպ
19:54 21.04.2026 (Թարմացված է: 19:55 21.04.2026) Ռուսաստանը ուսումնասիրում է Մերձդնեստրի նկատմամբ Քիշնևի գործողությունների բոլոր հնարավոր սցենարները՝ այդ թվում ամենաքիչ հավանականները։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մերձդնեստրում Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելու համար Մոսկվան կգործարկի բոլոր հասանելի մեթոդները: Համապատասխան հայտարարությունը նա արել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում։
«Մերձդնեստրում բնակվում են ավելի քան 220 հազար Ռուսաստանի քաղաքացիներ, որոնց շահերն ու անվտանգությունը Կիևի և Քիշնևի անպատասխանատու գործողությունների պատճառով վտանգված են: Եվ եթե անհրաժեշտություն առաջանա, նրանց պաշտպանելու համար Ռուսաստանը կձեռնարկի Սահմանադրությանը համապատասխանող բոլոր անհրաժեշտ քայլերը, կօգտագործի բոլոր հասանելի մեթոդները», - ընդգծել է Շոյգուն։
ՌԴ ԱԽ քարտուղարը նաև նշել է, որ Ռուսաստանը ուսումնասիրում է Մերձդնեստրի նկատմամբ Քիշնևի գործողությունների բոլոր հնարավոր սցենարները՝ այդ թվում ամենաքիչ հավանականները։
Նման հայտարարության հիմք են հանդիսացել Մերձդնեստրը Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ վերցնելու հնարավորության մասին Զելենսկու գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովի հայտարարությունները:
«Ճիշտ է, միաժամանակ նա վերապահում է արել, որ դա չի հաջողվի անել «առանց կրակոցի»», - հիշեցրել է Շոյգուն՝ հավելելով, որ Մոսկվան նման հայտարարություններին վերաբերվում է ամենայն լրջությամբ:
Շոյգուն հավելել է, որ Քիշնևը Եվրամիության աջակցությամբ պարբերաբար փորձում է Մերձդնեստրից դուրս մղել ռուսական զորքին, ինչը վկայում է իրավիճակը հետագայում ևս սրելու՝ Մոլդովայի իշխանությունների նպատակադրության մասին: Շոյգուն զգուշացրել է, որ Մերձդնեստրի հարցի ուժային լուծման ցանկացած փորձ, ինչպես նաև ՌԴ խաղաղապահներին արևմտյան զորախմբով փոխարինելը բացասական հետևանքներ կունենա Մոլդովայի և ողջ տարածաշրջանի համար:
Դրա պատասխանատվությունը, ըստ Շոյգուի, կընկնի անձամբ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի և նրա թիմի վրա։