00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սա մեր ժողովրդի համար սուրբ վայր է. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ԺՊ

© Sputnik / Aram NersesyanՀրաչյա Թաշչյան
Հրաչյա Թաշչյան - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2026
Բաժանորդագրվել
Էդիտա Գզոյանի սկանդալային պաշտոնանկությունից հետո Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ղեկավարումը ստանձնած Հրաչյա Թաշչյանը համարում է, որ այս կառույցը ոչ միայն զոհերի հիշատակը վառ պահող ինստիտուտ է, այլև ժողովրդի պայքարի ու գոյատևման խորհրդանիշ:
Իր նշանակման, նախկին տնօրեն Էդիտա Գզոյանի պաշտոնանկության, ինչպես նաև թանգարան-ինստիտուտի ռազմավարական առաջնահերթությունների մասին Հրաչյա Թաշչյանը պատմել է Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
- Պարոն Թաշչյան, Դուք ստանձնել եք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ղեկավարումը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով։ Ո՞րն էր Ձեր առաջին արձագանքն այս առաջարկին։
- Մասնագիտական և ծառայողական էթիկայից ելնելով՝ ես իրավունք չունեմ բացահայտել ներքին քննարկումների մանրամասները։ Միևնույն ժամանակ կարող եմ նշել, որ 1994 թվականից ի վեր՝ ավելի քան 30 տարի, պետական ծառայության մեջ եմ, որի զգալի մասը կազմում է դիվանագիտական գործունեությունը։ Այս տարիների ընթացքում առիթ եմ ունեցել աշխատելու ամենատարբեր ուղղություններով և տարբեր մակարդակներում։
Երբ ստացվեց համապատասխան առաջարկը, ես համաձայնեցի, քանի որ այս աշխատանքը դիտարկում եմ որպես խորապես նշանակալի և բարձր պատասխանատվության հետ կապված աշխատանք։
Հայոց ցեղասպանության թեմատիկան ինձ քաջ հայտնի է. դիվանագիտական ծառայությունը պարտավորեցնում էր ինձ հիմնավորապես տիրապետել այդ հարցերին և պարբերաբար աշխատել դրանց հետ։ Այդպիսով՝ այս ոլորտն ինձ համար նոր չէ։ Կարծում եմ, որ հենց կառավարչական և մասնագիտական կուտակված փորձն է հիմք հանդիսացել առաջարկի համար։
- Ձեր ընտանիքում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված անձնական պատմություն կա՞։
- Ողբերգական պատմություններ մեր ընտանիքում չեն պահպանվել, թեև հարազատներիս մի մասը ծագումով Կարսից է՝ Արևմտյան Հայաստանից։ Այդ ժամանակաշրջանում օսմանյան զորքերի առաջխաղացման ֆոնին նրանք ստիպված են եղել լքել իրենց տները և տեղափոխվել Երևան, որն այն ժամանակ Ռուսական կայսրության կազմում էր։ Ճանապարհը հեշտ չի եղել, սակայն որևէ առանձնահատուկ դրամատիկ, մանրամասն փաստագրված ընտանեկան ավանդապատում մեզ չի հասել։
- Էդիտա Գզոյանի պաշտոնանկությունը մեծ արձագանք առաջացրեց. միջազգային կազմակերպությունները մինչ օրս կոչ են անում վերականգնել նրան պաշտոնում։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։
- Նախևառաջ անհրաժեշտ է հասկանալ, որ Էդիտա Գզոյանը ոչ մի տեղ չի գնացել. նա շարունակում է թանգարան-ինստիտուտի աշխատակից լինել։ Ներկայում նա արձակուրդում. Է։ Իր իսկ խոսքով՝ շուրջ երկու տարի հանգստանալու հնարավորություն չի ունեցել, և դա նրա օրինական իրավունքն է։ Ընդ որում, ինստիտուտի գիտական գործունեությունը չի ընդհատվել և չի կասեցվել, բոլոր գործընթացները շարունակվում են բնականոն հունով։ Գզոյանին առաջարկվել է գիտական աշխատանքների գծով փոխտնօրենի պաշտոնը, և ես անկեղծորեն հույս ունեմ, որ վերադառնալուց հետո նա կընդունի այն։
Առանձին նշեմ, որ ինստիտուտի կանոնադրությամբ նախատեսված են տնօրենի և գիտական գծով տեղակալի պաշտոններ։ Բացի այդ, 2025 թվականին ուժի մեջ է մտել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը, որն ամրագրում է ակադեմիական գործունեության անկախությունը և սահմանում է գիտական ղեկավարության պարտադիր առկայությունը նման պրոֆիլի հաստատություններում։
© SputnikՀրաչյա Թաշչյան
Временно исполняющий обязанности директора Музея-института геноцида армян Грачья Ташчян - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2026
Հրաչյա Թաշչյան
Մեր ինստիտուտը բազմաֆունկցիոնալ կառույց է, որը միավորում է թանգարանը, արխիվային ֆոնդերը, գիտահետազոտական ստորաբաժանումը, հուշահամալիրը, ինչպես նաև ընդարձակ տարածք՝ հարակից կանաչ գոտիներով։ Հաստատությունը նաև պետական արարողակարգի կարևոր օբյեկտ է։ Այս առումով լիազորությունների տարանջատումը միանգամայն տրամաբանական է թվում. մի ղեկավարը կենտրոնացած է վարչատնտեսական կառավարման վրա, մյուսը՝ գիտական աշխատանքի, որը պահպանում է լիակատար անկախությունը։
- Ձեր կարծիքով՝ Էդիտա Գզոյանը կվերադառնա՞։
- Հույս ունեմ, որ այո։ Նրա ավանդը շատ նշանակալի է, և մենք այն բարձր ենք գնահատում։
- Ինչպե՞ս եք պատկերացնում թանգարանի զարգացումը մոտակա տարիներին։
- Միանգամից ասեմ. ոչ մի հեղափոխական փոփոխություն չի լինելու։ Սա պահպանողական ոլորտ է ինչպես գիտության, այնպես էլ թանգարանային գործի տեսանկյունից։ Ես այս պաշտոնում աշխատում եմ շուրջ մեկ ամիս, և հիմնական ուշադրությունն առայժմ կենտրոնացված է կազմակերպչական հարցերի և ապրիլի 24-ի միջոցառումների նախապատրաստման վրա։
Իմ առանցքային խնդիրն է պահպանել ձեռք բերված մակարդակը և հետևողականորեն զարգացնել այն։ Մի շարք ուղղություններ կան, որոնք կատարելագործման կարիք ունեն՝ ցուցանմուշների պահպանման պայմանները, տեխնոլոգիական բազան, անվտանգությունը, ենթակառուցվածքները։ Սա անընդհատ գործընթաց է։ Ժամանակակից թանգարանային տեխնոլոգիաները մշտապես զարգանում են՝ սկսած ջերմաստիճանի և խոնավության վերահսկումից մինչև նյութերի կոնսերվացման նոր մեթոդներ։ Կարևոր է նաև գրագետ կերպով կառուցել ցուցադրությունները. ոչ բոլոր բնօրինակները պետք է մշտական ցուցադրության մեջ լինեն, որպեսզի բացառվի դրանց մաշվելը։
Սա մեր ժողովրդի համար սուրբ վայրերից մեկն է՝ հիշատակի և ուխտագնացության վայր։ Այստեղ պահվում է Օսմանյան կայսրությունում արևմտահայ կյանքի ժառանգությունը՝ թերևս նմանատիպ խոշորագույն հավաքածուն աշխարհում։ Մենք պարտավոր ենք պահպանել այն առանձնահատուկ խնամքով։
Հիշողությունը, որը կրում է այս ինստիտուտը, երեք անբաժանելի չափում ունի․ հիշողություն զոհերի մասին, դիմադրության ու պայքարի մասին, գոյատևման և սփյուռքի ստեղծման մասին։ Ողբերգությունը վերապրած մարդիկ կարողացան հիմնել դպրոցներ, կազմակերպություններ, համալսարաններ, այդ թվում՝ Բեյրութում։ 1915–1920 թվականներին տեղահանությունների միջով անցած ժողովուրդը, գործնականում ոչինչ չունենալով, կարողացավ կառուցել մի սփյուռք, որին շատերը կարող են նախանձել։ Սա հսկայական պատմական ուժ է։
- Ինչպե՞ս եք գնահատում Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։
- Կարծում եմ, որ այս ճանապարհին մեզ հաջողվել է զգալի արդյունքների հասնել։ Կարևոր է հասկանալ, որ ցեղասպանության բուն հասկացությունը՝ որպես իրավական կատեգորիա, միջազգային իրավունքում ամրագրվել է միայն 1948 թվականին՝ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի ընդունմամբ։
Այս հայեցակարգը եվրոպական հումանիզմի և Լուսավորության դարաշրջանի գաղափարների՝ մարդկային անհատի արժեքի և մարդու իրավունքների անօտարելիության ճանաչման պտուղն էր։ Դրանք ինստիտուցիոնալ ձևակերպում ստացան 1945 թվականին ՄԱԿ-ի ստեղծումից հետո, երբ ընդունվեցին երկու հիմնարար փաստաթղթեր՝ Ցեղասպանության մասին կոնվենցիան և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ Հենց դրանք են կազմում ցեղասպանության ժամանակակից միջազգային-իրավական ընկալման հիմքը։
© SputnikՑեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցանմուշներից
Открытие экспозиции этого года в музее-институте Геноцида армян (23 апреля 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2026
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցանմուշներից
Դրանից հետո միջազգային իրավունքի յուրատեսակ ոսկեդար սկսվեց։ Այն ակտիվորեն զարգանում էր և տարածվում նորանոր ոլորտների վրա։ Սակայն այսօր այդ համակարգն ակնհայտ ճգնաժամ է ապրում։ Թուլանում են նրա առանցքային հենասյուները՝ անվտանգության ապահովման և տնտեսական հարաբերությունների կարգավորման մեխանիզմները։ Խախտվում են տարածքային ամբողջականության և առևտրի ազատության սկզբունքները, անտեսվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները։
Ցավոք, միջազգային իրավունքը նահանջում է առանցքային ուղղություններում, ինչը կարծում եմ անխուսափելիորեն էրոզիայի վտանգ է առաջացնում նաև այլ ոլորտներում, մասնավորապես' մարդու իրավունքների և ցեղասպանությունների կանխարգելման հարցերում։
- Ի՞նչ սպասել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը։
- Հիշատակի օրվան բծախնդրորեն ենք նախապատրաստվում։ Շինարարական և վերանորոգման աշխատանքներն ավարտված են, տարածքը լիովին պատրաստ է մեծ թվով այցելուներ ընդունել։ Զուգահեռաբար շարունակվում է աշխատանքը թանգարանի ներսում. պատրաստվում են ժամանակավոր ցուցադրություններ, այդ թվում՝ Ցեղասպանության տարիներին երեխաների ճակատագրերին նվիրված ցուցադրությունը և ողբերգության առաջին փաստագրական վկայությունների մասին ցուցահանդեսը՝ ներառյալ նյութեր այլ էթնիկ խմբերի մասին, որոնք նույնպես տուժել են այդ տարիներին։
Այս վկայությունների արձանագրմամբ և պահպանմամբ զբաղվող առանցքային անձանց թվում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արամ Անտոնյանը՝ վերապրողներից մեկը, որը Հալեպում հավաքում էր այլ փրկվածների հիշողությունները և գրի էր առնում նրանց պատմությունները։
Ցուցահանդեսում կներկայացվեն նաև Կոստանդնուպոլսի պատրիարքարանի, Հովհաննես Թումանյանի, Զապել Եսայանի, Վահան Թոթովենցի, Անդրանիկ Օզանյանի, Սեբաստացի Մուրադի, Ռոստոմի և այլ մտավորականների ու հասարակական գործիչների գրառումներն ու հրապարակումները։
Այս տարի նախապատրաստությունն աչքի է ընկնում առանձնահատուկ բծախնդրությամբ՝ տարածքի բարեկարգումից մինչև միջոցառումների ծրագիր (հատկապես Ցեղասպանության հուշարձանի վերանորոգման աշխատանքների հետ կապված հասարակական մեծ ուշադրության ֆոնին-խմբ.), որպեսզի ապրիլի 24-ը արժանապատվորեն անցկացվի։
Լրահոս
0