https://arm.sputniknews.ru/20260421/malkhas-amvojany-ymbshamarti-evrvopaji--hngaki-chempivon-e-101235110.html
Մալխաս Ամոյանը ըմբշամարտի Եվրոպայի հնգակի չեմպիոն է
Մալխաս Ամոյանը ըմբշամարտի Եվրոպայի հնգակի չեմպիոն է
Sputnik Արմենիա
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր։ 21.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-21T21:28+0400
2026-04-21T21:28+0400
2026-04-22T21:42+0400
մալխաս ամոյան
եվրոպայի ըմբշամարտի առաջնության
ըմբշամարտ
ըմբշամարտիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/06/79166891_0:0:1600:901_1920x0_80_0_0_7220862b8b1d67191afaa42aad07e096.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ըմբիշ Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն դարձավ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ապրիլի 20-26 անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ԿԳՄՍՆ–ից հայտնում են նաև, որ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալին արժանացել է 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը:Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանն առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի նկատմամբ:Իսկ Կարեն Ասլանյանը վճռորոշ գոտեմարտում ժամանակից շուտ 11:0 հաշվով հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցիչ Մաիրբեկ Սալիմովի նկատմամբ:Ի դեպ, բրոնզե մեդալը նվաճելուն մոտ էր նաև 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, որը, սակայն, մեդալային գոտեմարտում 1:3 հաշվով զիջել է Բուլղարիայի ներկայացուցչին:Այսօր ավելի վաղ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում իր նորամուտը նշող 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը դուրս է եկել եզրափակիչ: Մ23 տարեկանների ոսկե մեդալակիրը կիսաեզրափակչում ժամանակից շուտ վստահ հաղթանակ է տարել Եվրոպայի եռակի չեմպիոն Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհաթ Մամադլիի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ: Ոսկե մեդալի համար նա վաղը կգոտեմարտի սերբ Գեորգի Տիբիլովի հետ:Բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք են ստացել նաև Սլավիկ Գալստյանը (63 կգ), Գասպար Տերտերյանը (72 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/06/79166891_177:0:1600:1067_1920x0_80_0_0_41ffc2ca15898cc755446093d194af7e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մալխաս ամոյան, եվրոպայի ըմբշամարտի առաջնության, ըմբշամարտ, ըմբշամարտիկ
մալխաս ամոյան, եվրոպայի ըմբշամարտի առաջնության, ըմբշամարտ, ըմբշամարտիկ
Մալխաս Ամոյանը ըմբշամարտի Եվրոպայի հնգակի չեմպիոն է
21:28 21.04.2026 (Թարմացված է: 21:42 22.04.2026) Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ըմբիշ Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն դարձավ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ապրիլի 20-26 անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
ԿԳՄՍՆ–ից հայտնում են նաև, որ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալին արժանացել է 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը:
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանն առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի նկատմամբ:
Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչում, որտեղ 4։0 հաշվով հաղթել էր Շվեդիայի ներկայացուցիչ Կառլ Բաֆին։ Քառորդ եզրափակչում Ամոյանը 10։0 հաշվով ջախջախել է Ուկրաինան ներկայացնող Իրֆան Միրզոևին, իսկ կիսաեզրափակչում առավելության է հասել Մոլդովան ներկայացնող Ալեքսանդրին Գուտուի նկատմամբ։
Իսկ Կարեն Ասլանյանը վճռորոշ գոտեմարտում ժամանակից շուտ 11:0 հաշվով հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցիչ Մաիրբեկ Սալիմովի նկատմամբ:
Ի դեպ, բրոնզե մեդալը նվաճելուն մոտ էր նաև 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, որը, սակայն, մեդալային գոտեմարտում 1:3 հաշվով զիջել է Բուլղարիայի ներկայացուցչին:
Այսօր ավելի վաղ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում իր նորամուտը նշող 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը դուրս է եկել եզրափակիչ: Մ23 տարեկանների ոսկե մեդալակիրը կիսաեզրափակչում ժամանակից շուտ վստահ հաղթանակ է տարել Եվրոպայի եռակի չեմպիոն Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհաթ Մամադլիի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ: Ոսկե մեդալի համար նա վաղը կգոտեմարտի սերբ Գեորգի Տիբիլովի հետ:
Բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք են ստացել նաև Սլավիկ Գալստյանը (63 կգ), Գասպար Տերտերյանը (72 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ):