00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանի հետ գործարքին մեկ քայլ էր մնացել, բայց Թրամփն իր գրառումներով փչացրեց ամեն ինչ. ԶԼՄ

© AP Photo / Alex BrandonԴոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2026
Բաժանորդագրվել
CNN-ի աղբյուրները պատմել են, թե հատկապես ինչն է զայրացրել իրանական կողմին։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ԱՄՆ վարչակազմը շատ մոտ էր Իրանի հետ գործարք կնքելուն, բայց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չկարողացավ դիմադրել գայթակղությանը, և սկսեց բանակցություններ վարել իր սոցցանցերի միջոցով։ Այս մասին գրում է CNN-ը` նշելով, որ ԱՄՆ առաջնորդի հրապարակային հայտարարությունները խաթարեցին փխրուն դիվանագիտական գործընթացը, իրանցիներն իրենց նվաստացած զգացին։
«Թրամփն արեց այն, ինչի մասին նրա աշխատակազմը բազմիցս զգուշացրել էր նրան` նա փորձեց բանակցություններ վարել մամուլի միջոցով՝ սոցցանցերում հայտարարություններ անելով դեռ չավարտված բանակցությունների մասին», – ասվում է CNN-ի հրապարակման մեջ։
Բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը պատմել է, թե ինչն է զայրացրել իրանական կողմին։
«Իրանցիներին դուր չեկավ, որ Թրամփը փորձեց բանակցություններ վարել սոցցանցերում` ձևացնելով, թե իրենք համաձայնեցրել են հարցեր, որոնց շուրջ կողմերը դեռ համաձայնության չէին եկել», – ասել է CNN-ի աղբյուրը։
Մի քանի պարբերականների հետ զրույցում Թրամփը հայտարարել էր, թե Իրանն իբր համաձայնել է անժամկետ դադարեցնել միջուկային ծրագիրը, փոխանցել հարստացված ուրանը և շուտով կստորագրի գործարքը։ Իրանցիներն անմիջապես հերքել էին դա։
«Նախագահը պնդում էր, թե Թեհրանը համաձայնել է ԱՄՆ-ի ամենավիճահարույց պահանջներից շատերին։ Իրանի պաշտոնյաները հրապարակավ հերքեցին այդ պնդումների մեծ մասը», – գրում է CNN-ը։
Ըստ լրատվամիջոցի աղբյուրների` իրանցիները հատկապես վրդովվել են, երբ Թրամփը իրենց ներկայացրել է որպես թույլ կողմ, որը կապիտուլյացիայի է գնում։
Նույն աղբյուրները միաժամանակ նշել են, որ հիմա ԱՄՆ–ի վարչակազմի ներսում խառնաշփոթ է։ Սկզբում Թրամփը հայտարարեց, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը անվտանգության սպառնալիքների պատճառով չի մասնակցի բանակցություններին։ Պաշտոնյաներն անմիջապես հերքեցին` Վենսը մեկնում է։ Այնուհետև ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Վենսը արդեն Պակիստանի երկնքում է, թեև նա Սպիտակ տանն էր։
«Անկայուն իրավիճակ է», – խոստովանել են CNN-ի աղբյուրները։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտարարել էր, որ շատ լավ բաներ են տեղի ունենում։ Թրամփը պնդել էր, որ Թեհրանը օրական 500 մլն դոլար է կորցնում ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով։
«Ամեն բան ավարտվել է։ Ամեն բան ավարտվել է։ Նրանք առաջնորդներ չունեն, և տեսնում եք, թե ինչ է տեղի ունենում։ Այնպես որ հիմա մենք ենք վերահսկում նեղուցը։ Մենք նրանց թույլ չենք տալիս ինչ–որ բան ստանալ... Նրանք օրական 500 մլն դոլար են կորցնում մեր արգելափակման պատճառով. մենք արգելափակել ենք Հորմուզի նեղուցը», – ասել է ԱՄՆ առաջնորդը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։
Լրահոս
0