https://arm.sputniknews.ru/20260421/irani-ev-amn-patvirakutjunnery-ajsor-kzhamanen-islamabad-banakcutjunneri-101203268.html
Իրանի և ԱՄՆ պատվիրակությունները այսօր կժամանեն Իսլամաբադ՝ բանակցությունների
Իրանի և ԱՄՆ պատվիրակությունները այսօր կժամանեն Իսլամաբադ՝ բանակցությունների
Sputnik Արմենիա
Հանդիպումների ժամանակացույցը դեռ վերջնական որոշված չէ ԱՄՆ-ի և Իրանի միջև սուր հռետորաբանության ֆոնին։ 21.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-21T11:23+0400
2026-04-21T11:23+0400
2026-04-21T11:24+0400
իսլամաբադ
պակիստան
ամն
իրանի իսլամական հանրապետություն
բանակցություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/15/101201442_0:78:1500:922_1920x0_80_0_0_b9232bbcf2c6de8b6d38cbdb50e4d0b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Իրանի և ԱՄՆ պատվիրակությունները այսօր միաժամանակ կժամանեն Իսլամաբադ՝ ապրիլի 22-ին նախատեսված իրանա-ամերիկյան բանակցությունների համար։ Այս մասին հայտնում է Аl-Нadath–ի աղբյուրը։ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Իրանական պատվիրակությունը կգլխավորի միապալատ խորհրդարանի (Մեջլիս) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։Ավելի վաղ Ջեյ Դի Վենսի նախնական ժամանակացույցից հայտնի էր դարձել, որ նա իրանական կողմի հետ բանակցությունների համար կմեկնի Իսլամաբադ ոչ թե երկուշաբթի, ինչպես նախկինում հայտարարել էր ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը, այլ միայն երեքշաբթի առավոտյան։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։
իսլամաբադ
պակիստան
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/15/101201442_84:0:1417:1000_1920x0_80_0_0_44d24ed60e63e95dd74d7cff1cab69a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսլամաբադ, պակիստան, ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ
իսլամաբադ, պակիստան, ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ
Իրանի և ԱՄՆ պատվիրակությունները այսօր կժամանեն Իսլամաբադ՝ բանակցությունների
11:23 21.04.2026 (Թարմացված է: 11:24 21.04.2026) Հանդիպումների ժամանակացույցը դեռ վերջնական որոշված չէ ԱՄՆ-ի և Իրանի միջև սուր հռետորաբանության ֆոնին։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Իրանի և ԱՄՆ պատվիրակությունները այսօր միաժամանակ կժամանեն Իսլամաբադ՝ ապրիլի 22-ին նախատեսված իրանա-ամերիկյան բանակցությունների համար։ Այս մասին հայտնում է Аl-Нadath–ի աղբյուրը։
Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Իսլամաբադում ապրիլի 22-ին։ Միևնույն ժամանակ Սպիտակ տունը հեռուստաալիքին հայտնել էր, որ դեռ պաշտոնապես չեն կարող հաստատել օրը, սակայն նշել էր, որ ԱՄՆ պատվիրակությունը շուտով պետք է բանակցությունների մեկնի։
ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Իրանական պատվիրակությունը կգլխավորի միապալատ խորհրդարանի (Մեջլիս) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Ավելի վաղ Ջեյ Դի Վենսի նախնական ժամանակացույցից հայտնի էր դարձել, որ նա իրանական կողմի հետ բանակցությունների համար կմեկնի Իսլամաբադ ոչ թե երկուշաբթի, ինչպես նախկինում հայտարարել էր ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը, այլ միայն երեքշաբթի առավոտյան։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։