https://arm.sputniknews.ru/20260421/inchu-er-hamiltvony-ekel-erevan-pvordzagety--natoi-npatakneri-ev-em-nvor-araqelutjan-masin-101224979.html
Ինչու էր Համիլթոնը եկել Երևան. փորձագետը` ՆԱՏՕ–ի նպատակների և ԵՄ նոր առաքելության մասին
Ինչու էր Համիլթոնը եկել Երևան. փորձագետը` ՆԱՏՕ–ի նպատակների և ԵՄ նոր առաքելության մասին
Sputnik Արմենիա
Փորձագետի խոսքով` Եվրամիության նոր առաքելությունը չի փոխարինի արդեն գործող սահմանային դիտորդական առաքելությանը, այլ լրացուցիչ գործիք կլինի։ 21.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-21T21:22+0400
2026-04-21T21:22+0400
2026-04-21T21:22+0400
հայաստան
նատօ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/15/101211921_0:0:1501:844_1920x0_80_0_0_805a0c8e874f162e1400732d781d00d2.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Հայաստան–ՆԱՏՕ հարաբերություններում այս պահին էական խորացման նախադրյալներ չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Քաղաքական ու տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով բարձր մակարդակի վերջին հանդիպումներին։Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումները ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ վերջին շրջանում ակտիվացել են։ Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանն ընդունեցին Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին։Փորձագետը հիշեցրեց, որ գործակցության ինստիտուցիոնալ հիմքերը դրվել են դեռևս 2005 թվականից՝ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրերով (IPAP)։ Նրա խոսքով` այժմ նախատեսվում է անցում կատարել գործակցության նոր ձևաչափի (ITPP), որի ստորագրումը ձգձգվում էր Ադրբեջանի և Հայաստանի հանդեպ Թուրքիայի և Ֆրանսիայի ունեցած վերապահումների պատճառով։ Պողոսյանը կարծում է, որ փաստաթուղթը կստորագրվի 2026 թվականին, բայց դա չի նշանակի որակական թռիչք։ Ըստ նրա՝ Հայաստանը նույնիսկ չի մոտենա այն մակարդակին, որն ունի Վրաստանը, որտեղ գործում է հատուկ հանձնաժողով և վերապատրաստման կենտրոն։«ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների այցերը նորություն չեն, և նման շփումներ եղել են ինչպես նախկինում, այնպես էլ վերջին տարիներին։ Գործակցությունը շարունակական է, սակայն դրա խորությունը սահմանափակ է։ Հիմքեր չեմ տեսնում պնդելու, որ Հայաստան–ՆԱՏՕ հարաբերություններում հնարավոր է որակական փոփոխություն»,– ասաց նա։Անդրադառնալով Վաշինգտոնի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հնարավոր տարաձայնություններին և դրանց ազդեցությանը Հայաստանի վրա՝ փորձագետը նշեց, որ մտահոգվելու պատճառներ չկան։ Ըստ Պողոսյանի՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում ծագած խնդիրները չեն կարող բացասաբար անդրադառնալ ՀՀ–ի վրա, քանի որ մեր երկիրը դաշինքի համատեքստում փոքր ուղղություն է։«Բացառում եմ, որ ամերիկացիները (մանավանդ նախագահի վարչակազմի մակարդակով) ասեն՝ քանի որ մենք խնդիրներ ունենք ՆԱՏՕ-ի հետ, իսկ դուք ինչ-որ բաներ եք անում այդ կառույցի հետ, ապա դա կարող է բացասաբար ազդել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա։ Նման ուղերձների հավանականությունն ինձ համար գրեթե զրոյական է»,- նշեց Պողոսյանը։Փորձագետն անդրադարձավ նաև Եվրամիության նոր առաքելությանը` վստահեցնելով, որ այն չի փոխարինի արդեն գործող սահմանային դիտորդական առաքելությանը, այլ կլինի լրացուցիչ գործիք։ Պողոսյանի խոսքով՝ Հայաստանը փաստացի կունենա 2 առաքելություն, որոնք զուգահեռ կգործեն առնվազն մինչև 2027 թվականը։ՀՀ ԱԳՆ–ն այսօր հայտնեց, որ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը որոշել է նոր քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան, այն կտեղեկայվի նախնական 2 տարի ժամկետով և իր գործունեությամբ կնպաստի ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը, խառնածին սպառնալիքների հասցեագրմանը։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` առաքելությունը կկոչվի «EUPM Armenia» (ՀՀ–ում Եվրամիության գործընկերության առաքելություն) և էապես կփոխարինի ԵՄ–ի EUMA անվանումով առաքելությանը, որը ստեղծվել էր ՀՀ–ի ու Ադրբեջանի սահմանը դիտարկելու, վստահության ամրապնդմանը նպաստելու համար։ Այս առաքելության 4-ամյա մանդատն ավարտվում է 2027 թվականի սկզբին։Պողոսյանի կարծիքով` ներքին գործերի միջամտություն կդիտարկվեր, եթե Եվրամիությունը ՀՀ–ին պարտադրեր դա պատժամիջոցների սպառնալիքով։ Նրա խոսքով՝ միջազգային գործընկերների ներգրավումը նման ծրագրերում պայմանավորված է Հայաստանի կողմից ներկայացված պահանջներով և վերջին տարիներին ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնմամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/15/101211921_53:0:1386:1000_1920x0_80_0_0_17419bef88ceeff7aec58fbd30c5aac4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նատօ
Ինչու էր Համիլթոնը եկել Երևան. փորձագետը` ՆԱՏՕ–ի նպատակների և ԵՄ նոր առաքելության մասին
Փորձագետի խոսքով` Եվրամիության նոր առաքելությունը չի փոխարինի արդեն գործող սահմանային դիտորդական առաքելությանը, այլ լրացուցիչ գործիք կլինի։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Հայաստան–ՆԱՏՕ հարաբերություններում այս պահին էական խորացման նախադրյալներ չկան։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Քաղաքական ու տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով բարձր մակարդակի վերջին հանդիպումներին։
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումները ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ վերջին շրջանում ակտիվացել են։ Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանն ընդունեցին Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին։
«Ես վստահ չեմ, որ կա Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների էական խորացման կամ բարելավման նպատակ։ Բոլորն էլ հասկանում են՝ եթե ԵՄ–ի անդամակցությունը շատ հեռավոր ապագայի խնդիր է, ապա ՆԱՏՕ-ի անդամակցությունը շատ ավելի հեռավոր է։ Այստեղ խոսքն առնվազն տասնամյակների մասին է»,- ասաց Բենիամին Պողոսյանը։
Փորձագետը հիշեցրեց, որ գործակցության ինստիտուցիոնալ հիմքերը դրվել են դեռևս 2005 թվականից՝ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրերով (IPAP)։ Նրա խոսքով` այժմ նախատեսվում է անցում կատարել գործակցության նոր ձևաչափի (ITPP), որի ստորագրումը ձգձգվում էր Ադրբեջանի և Հայաստանի հանդեպ Թուրքիայի և Ֆրանսիայի ունեցած վերապահումների պատճառով։ Պողոսյանը կարծում է, որ փաստաթուղթը կստորագրվի 2026 թվականին, բայց դա չի նշանակի որակական թռիչք։ Ըստ նրա՝ Հայաստանը նույնիսկ չի մոտենա այն մակարդակին, որն ունի Վրաստանը, որտեղ գործում է հատուկ հանձնաժողով և վերապատրաստման կենտրոն։
«ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների այցերը նորություն չեն, և նման շփումներ եղել են ինչպես նախկինում, այնպես էլ վերջին տարիներին։ Գործակցությունը շարունակական է, սակայն դրա խորությունը սահմանափակ է։ Հիմքեր չեմ տեսնում պնդելու, որ Հայաստան–ՆԱՏՕ հարաբերություններում հնարավոր է որակական փոփոխություն»,– ասաց նա։
Անդրադառնալով Վաշինգտոնի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հնարավոր տարաձայնություններին և դրանց ազդեցությանը Հայաստանի վրա՝ փորձագետը նշեց, որ մտահոգվելու պատճառներ չկան։ Ըստ Պողոսյանի՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում ծագած խնդիրները չեն կարող բացասաբար անդրադառնալ ՀՀ–ի վրա, քանի որ մեր երկիրը դաշինքի համատեքստում փոքր ուղղություն է։
«Բացառում եմ, որ ամերիկացիները (մանավանդ նախագահի վարչակազմի մակարդակով) ասեն՝ քանի որ մենք խնդիրներ ունենք ՆԱՏՕ-ի հետ, իսկ դուք ինչ-որ բաներ եք անում այդ կառույցի հետ, ապա դա կարող է բացասաբար ազդել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա։ Նման ուղերձների հավանականությունն ինձ համար գրեթե զրոյական է»,- նշեց Պողոսյանը։
Փորձագետն անդրադարձավ նաև Եվրամիության նոր առաքելությանը` վստահեցնելով, որ այն չի փոխարինի արդեն գործող սահմանային դիտորդական առաքելությանը, այլ կլինի լրացուցիչ գործիք։ Պողոսյանի խոսքով՝ Հայաստանը փաստացի կունենա 2 առաքելություն, որոնք զուգահեռ կգործեն առնվազն մինչև 2027 թվականը։
ՀՀ ԱԳՆ–ն այսօր
հայտնեց, որ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը որոշել է նոր քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան, այն կտեղեկայվի նախնական 2 տարի ժամկետով և իր գործունեությամբ կնպաստի ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը, խառնածին սպառնալիքների հասցեագրմանը։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` առաքելությունը կկոչվի «EUPM Armenia» (ՀՀ–ում Եվրամիության գործընկերության առաքելություն) և էապես կփոխարինի ԵՄ–ի EUMA անվանումով առաքելությանը, որը ստեղծվել էր ՀՀ–ի ու Ադրբեջանի սահմանը դիտարկելու, վստահության ամրապնդմանը նպաստելու համար։ Այս առաքելության 4-ամյա մանդատն ավարտվում է 2027 թվականի սկզբին։
«Նոր նախաձեռնությունն ավելի փոքր կազմ ունի (ըստ տվյալների` 20-30 ներկայացուցիչ. խմբ) և ուղղված է պետական կառույցների կարողությունների զարգացմանը՝ հատկապես հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում։ Առաքելության տեղակայումը իրականացվում է Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ, ուստի այն դժվար է դիտարկել որպես արտաքին միջամտություն։ Եթե սա արվում է Հայաստանի կառավարության առաջարկով և կառավարության հետ լիակատար համաձայնեցմամբ, ապա ներքին գործերի միջամտության մասին խոսելը մի փոքր բարդ է»,– նշեց փորձագետը։
Պողոսյանի կարծիքով` ներքին գործերի միջամտություն կդիտարկվեր, եթե Եվրամիությունը ՀՀ–ին պարտադրեր դա պատժամիջոցների սպառնալիքով։ Նրա խոսքով՝ միջազգային գործընկերների ներգրավումը նման ծրագրերում պայմանավորված է Հայաստանի կողմից ներկայացված պահանջներով և վերջին տարիներին ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնմամբ։