https://arm.sputniknews.ru/20260421/hvogevvor-tsarajvoghnery-chen-karvogh-durs-linel-hamyndhanur-hajtararagrman-hamakargic-pashinjan-101206683.html
Հոգևոր ծառայողները չեն կարող դուրս լինել համընդհանուր հայտարարագրման համակարգից. Փաշինյան
Հոգևոր ծառայողները չեն կարող դուրս լինել համընդհանուր հայտարարագրման համակարգից. Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանը հայտարարում է, որ իր առաջարկը չեն ընդունում, քանի որ ուզում են գործել ստվերում և հաշվետու չլինել ժողովրդի առաջ։ 21.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-21T13:00+0400
2026-04-21T13:00+0400
2026-04-21T13:56+0400
նիկոլ փաշինյան
եկեղեցի
հարկեր
հայտարարագիր
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/15/101207560_0:0:1281:720_1920x0_80_0_0_8809998d0f736e397399827f926358fd.jpg
Հայաստանի Հանրապետությունում գործում է համընդհանուր հայտարարագրման համակարգ, և այդ համակարգից չեն կարող դուրս լինել հոգևոր ծառայողները։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ուղիղ եթերում ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։Նա ընդգծեց, որ այս օրակարգն արդեն 8 տարի անընդունելի է եկեղեցու համար։ Փաշինյանը ենթադրում է, որ իր առաջարկը չեն ընդունում, քանի որ ուզում են գործել ստվերում և հաշվետու չլինել ժողովրդի առաջ։Փաշինյանը շեշտեց, որ ինքը եկեղեցին պետությունից անջատ լինելու կողմնակիցն է, և չնայած եկեղեցին անջատ է պետությունից, բայց այն չի կարող դուրս լինել պետությունից, և չի կարող պետություն լինել պետության մեջ: ՀՀ վարչապետը վստահ է, որ վերջին տարիներին եկեղեցին վերածվել է քաղաքական կուսակցության և ամբողջությամբ զբաղված է քաղաքական գործունեությամբ։ Ըստ Փաշինյանի` դա է պատճառը, որ հավատավոր ժողովուրդը շարունակում է օտարվել ՀԱԵ-ից, ինչն այդ թվում հոգևոր անվտանգության խնդիր է, քանի որ դա հնարավորություն է ստեղծել, որ արտաքին ուժերը փորձեն ՀԱԵ-ն դարձնել ՀՀ անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Հունվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին։Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Հոգևոր ծառայողները չեն կարող դուրս լինել համընդհանուր հայտարարագրման համակարգից. Փաշինյան
Sputnik Արմենիա
Հոգևոր ծառայողները չեն կարող դուրս լինել համընդհանուր հայտարարագրման համակարգից. Փաշինյան
2026-04-21T13:00+0400
true
PT0M48S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/15/101207560_130:0:1090:720_1920x0_80_0_0_8245cedc1e030f3227426b63c7093e16.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, եկեղեցի, հարկեր, հայտարարագիր, հայ առաքելական եկեղեցի, видео
նիկոլ փաշինյան, եկեղեցի, հարկեր, հայտարարագիր, հայ առաքելական եկեղեցի, видео
Հոգևոր ծառայողները չեն կարող դուրս լինել համընդհանուր հայտարարագրման համակարգից. Փաշինյան
13:00 21.04.2026 (Թարմացված է: 13:56 21.04.2026) Փաշինյանը հայտարարում է, որ իր առաջարկը չեն ընդունում, քանի որ ուզում են գործել ստվերում և հաշվետու չլինել ժողովրդի առաջ։
Հայաստանի Հանրապետությունում գործում է համընդհանուր հայտարարագրման համակարգ, և այդ համակարգից չեն կարող դուրս լինել հոգևոր ծառայողները։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ուղիղ եթերում ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։
«Մենք վաղուցվանից ենք խոսել, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցին որոշակի առևտրային գործունեության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետք է նաև հարկեր վճարի։ Ընդ որում, մենք ասում ենք, որ էդ վճարված, հավաքագրված հարկերը 100 %–ով անվերապահորեն կվերադարձնենք եկեղեցուն, ըստ անհրաժեշտության նաև լրացուցիչ ֆինանսավորում կապահովենք, այդ թվում սոցիալական երաշխիքների ձևով, և այդպես շարունակ»,–ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ այս օրակարգն արդեն 8 տարի անընդունելի է եկեղեցու համար։ Փաշինյանը ենթադրում է, որ իր առաջարկը չեն ընդունում, քանի որ ուզում են գործել ստվերում և հաշվետու չլինել ժողովրդի առաջ։
Փաշինյանը շեշտեց, որ ինքը եկեղեցին պետությունից անջատ լինելու կողմնակիցն է, և չնայած եկեղեցին անջատ է պետությունից, բայց այն չի կարող դուրս լինել պետությունից, և չի կարող պետություն լինել պետության մեջ: ՀՀ վարչապետը վստահ է, որ վերջին տարիներին եկեղեցին վերածվել է քաղաքական կուսակցության և ամբողջությամբ զբաղված է քաղաքական գործունեությամբ։ Ըստ Փաշինյանի` դա է պատճառը, որ հավատավոր ժողովուրդը շարունակում է օտարվել ՀԱԵ-ից, ինչն այդ թվում հոգևոր անվտանգության խնդիր է, քանի որ դա հնարավորություն է ստեղծել, որ արտաքին ուժերը փորձեն ՀԱԵ-ն դարձնել ՀՀ անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Հունվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին։
Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից: