https://arm.sputniknews.ru/20260421/arcakhcinery-dimum-en-mied-sepakanutjan-kvorsti-ev-veradardzi-iravunqi-khakhtman-harcervov-101221770.html
Արցախցիները դիմում են ՄԻԵԴ՝ սեփականության կորստի և վերադարձի իրավունքի խախտման հարցերով
Արցախցիները դիմում են ՄԻԵԴ՝ սեփականության կորստի և վերադարձի իրավունքի խախտման հարցերով
Sputnik Արմենիա
2026 թ. ապրիլի դրությամբ ավելի քան 1000 անձի շահերը ներկայացվել են ՄԻԵԴ՝ շուրջ 500-ից ավելի գանգատների միջոցով։ 21.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-21T17:38+0400
2026-04-21T17:38+0400
2026-04-21T17:55+0400
արցախ
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
ադրբեջան
բռնի տեղահանված
հայաստան
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1e/66720878_0:0:1341:754_1920x0_80_0_0_d7974ded4e64d1fbbd561d4f8f075dd8.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Արցախցիները դիմում են ՄԻԵԴ սեփականության կորստի և վերադարձի իրավունքի խախտման հարցերով։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտարարություն է հրապարակել «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ–ն։Այս համատեքստում, ըստ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի», հատկապես կարևոր է ոչ միայն անհատական իրավունքների պաշտպանությունը, այլև արցախցիների հավաքական վերադարձի իրավունքի ճանաչումն ու իրացման հնարավորության ստեղծումը, քանի որ խոսքը վերաբերում է մի ամբողջ ժողովրդի՝ պատմական հայրենիք վերադառնալու իրավունքին։Կենտրոնից հիշեցրել են, որ ներկայումս տուժած անձինք չունեն ներպետական արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներ, քանի որ իրավախախտող կողմը հանդիսանում է Ադրբեջանը։ Այս պայմաններում միակ արդյունավետ իրավական ճանապարհը մնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործիքակազմի կիրառումը։Գործընթացի շրջանակում բռնի տեղահանված արցախցինեը ներկայացնում են Արցախում իրենց բնակվելու վայրի, համապատասխան գույքի սեփականության և այլ անհրաժեշտ փաստաթղթեր՝ ՄԻԵԴ անհատական գանգատի պատրաստման համար։Հաճախ արցախցիների գանգատներին կից ներկայացվում են նաև սեփականության լուսանկարները և այլ մեդիա նյութեր, որոնք պատկերում են տուժածների անձնական կյանքը մինչև բռնի տեղահանումը։«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ–ի տվյալներով` առաջին գանգատները դատարան են ներկայացվել 2024 թ․ վերջին, իսկ 2025թ․ գործընթացն ավելի լայն ընդգրկում է ստացել։ 2026թ ապրիլի դրությամբ ավելի քան 1000 անձի շահերը ներկայացվել են՝ շուրջ 500-ից ավելի գանգատների միջոցով։Ի դեպ, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը» ստեղծումից ի վեր արձանագրել և բարձրաձայնել է այն խախտումները, որոնց բախվել են արցախցիները 2020թ․ 44–օրյա պատերազմի և 2023թ․ իրադարձությունների հետևանքով։Նշենք, որ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել էր, որ այս տարվա մարտի 20–ի դրությամբ ԼՂ–ից բռնի տեղահանվածներից ՀՀ քաղաքացիություն է ստացել 34 576 անձ, մերժման դեպքերը զրո են։ Ըստ նրա` եթե 2025 թ. 1–ին կիսամյակում ՆԳՆ–ն ստացել է ՀՀ քաղաքացիություն ստանալու շուրջ 4000 դիմում, ապա 2026 թ. առաջին երկու կես ամսվա տվյալներով այս թիվը հասել է 5000–ի։ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1e/66720878_0:0:1273:955_1920x0_80_0_0_a26d949b12f6734a75f1ac4098792087.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), ադրբեջան, բռնի տեղահանված, հայաստան, լեռնային ղարաբաղ
արցախ, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), ադրբեջան, բռնի տեղահանված, հայաստան, լեռնային ղարաբաղ
Արցախցիները դիմում են ՄԻԵԴ՝ սեփականության կորստի և վերադարձի իրավունքի խախտման հարցերով
17:38 21.04.2026 (Թարմացված է: 17:55 21.04.2026) 2026 թ. ապրիլի դրությամբ ավելի քան 1000 անձի շահերը ներկայացվել են ՄԻԵԴ՝ շուրջ 500-ից ավելի գանգատների միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Արցախցիները դիմում են ՄԻԵԴ սեփականության կորստի և վերադարձի իրավունքի խախտման հարցերով։ Այդ մասին
«Ֆեյսբուքի» իր էջում հայտարարություն է հրապարակել «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ–ն։
«Բռնի տեղահանման արդյունքում հազարավոր մարդիկ զրկվել են իրենց հիմնարար իրավունքների իրացման հնարավորությունից, խախտվել է արցախցիների՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքը, այդ թվում իրենց սեփականությունը տնօրինելու իրավունքից, որն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1–ին արձանագրության 1-ին հոդվածում»,– ասված է հայտարարույթյան մեջ։
Այս համատեքստում, ըստ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի», հատկապես կարևոր է ոչ միայն անհատական իրավունքների պաշտպանությունը, այլև արցախցիների հավաքական վերադարձի իրավունքի ճանաչումն ու իրացման հնարավորության ստեղծումը, քանի որ խոսքը վերաբերում է մի ամբողջ ժողովրդի՝ պատմական հայրենիք վերադառնալու իրավունքին։
Կենտրոնից հիշեցրել են, որ ներկայումս տուժած անձինք չունեն ներպետական արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներ, քանի որ իրավախախտող կողմը հանդիսանում է Ադրբեջանը։ Այս պայմաններում միակ արդյունավետ իրավական ճանապարհը մնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործիքակազմի կիրառումը։
Գործընթացի շրջանակում բռնի տեղահանված արցախցինեը ներկայացնում են Արցախում իրենց բնակվելու վայրի, համապատասխան գույքի սեփականության և այլ անհրաժեշտ փաստաթղթեր՝ ՄԻԵԴ անհատական գանգատի պատրաստման համար։
«Յուրաքանչյուր գանգատ ներառում է նաև անհատական պատմություններ սեփականության կորստի, տեղահանման հանգամանքների, ինչպես նաև Արցախի շրջափակման ընթացքում ստեղծված ծանր ու անմարդկային պայմանների մասին։ Պատմությունները ձևավորում են հավաքական տեղահանման և վերադարձի իրավունքի խախտման ամբողջական պատկերը»,– տեղեկացրել են կենտրոնից։
Հաճախ արցախցիների գանգատներին կից ներկայացվում են նաև սեփականության լուսանկարները և այլ մեդիա նյութեր, որոնք պատկերում են տուժածների անձնական կյանքը մինչև բռնի տեղահանումը։
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ–ի տվյալներով` առաջին գանգատները դատարան են ներկայացվել 2024 թ․ վերջին, իսկ 2025թ․ գործընթացն ավելի լայն ընդգրկում է ստացել։ 2026թ ապրիլի դրությամբ ավելի քան 1000 անձի շահերը ներկայացվել են՝ շուրջ 500-ից ավելի գանգատների միջոցով։
Ի դեպ, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը» ստեղծումից ի վեր արձանագրել և բարձրաձայնել է այն խախտումները, որոնց բախվել են արցախցիները 2020թ․ 44–օրյա պատերազմի և 2023թ․ իրադարձությունների հետևանքով։
Նշենք, որ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել էր, որ այս տարվա մարտի 20–ի դրությամբ ԼՂ–ից բռնի տեղահանվածներից ՀՀ քաղաքացիություն է ստացել
34 576 անձ, մերժման դեպքերը զրո են։ Ըստ նրա` եթե 2025 թ. 1–ին կիսամյակում ՆԳՆ–ն ստացել է ՀՀ քաղաքացիություն ստանալու շուրջ 4000 դիմում, ապա 2026 թ. առաջին երկու կես ամսվա տվյալներով այս թիվը հասել է 5000–ի։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։