00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Oganesson» մրցանակի դափնեկիրը Հայաստանի հետ համատեղ ԱԲ նախագծեր է զարգացնում

© Photo : ISP RASՀարություն Ավետիսյան
Հարություն Ավետիսյան - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2026
Բաժանորդագրվել
Հայ-ռուսական համալսարանի համակարգային ծրագրավորման լաբորատորիան, որը ստեղծվել է ռուս գործընկերների աջակցությամբ, մշակել է խոսքը տեքստի վերածելու համակարգ, որն արդեն կիրառվում է բիզնեսում։ Ընթացքի մեջ են նաև մի շարք այլ նախագծեր։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Վ.Պ. Իվաննիկովի անվան համակարգային ծրագրավորման ինստիտուտը հայ գործընկերներին կներգրավի ՌԴ կրթության և գիտության նախարարության նախագծում, որն ուղղված է տարբեր լեզուների համար խոսքը տեքստի փոխակերպող մոդելների ստեղծմանը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ ակադեմիկոս Հարություն Ավետիսյանը։
Վերջերս գիտնականն արժանացել է «Oganesson» մրցանակի, որը սահմանել է հայազգի հռչակավոր ֆիզիկոս, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի ղեկավար Յուրի Օգանեսյանը։
Մրցանակը շնորհվում է 2023 թվականից։ Այն սահմանելու համար Օգանեսյանը հատկացրել է 20 մլն ռուբլի, որը 2022 թվականին ստացել էր որպես Սբերի գիտական մրցանակ։ Հարություն Ավետիսյանը դափնեկիր է դարձել 2026 թվականին՝ վստահելի արհեստական բանականության զարգացմանն ուղղված աշխատանքների համար։
Երկու հայտնի գիտնականներն առաջին անգամ հանդիպել են 2013 թվականին Երևանում, որտեղ նշվում էր Յուրի Օգանեսյանի 80-ամյակը։
«Նրա հետ շփումը ոչ միայն նոր տպավորություն է, այլև նոր գիտելիք։ Նման մասշտաբի մարդիկ առանձնահատուկ կարևորություն ունեն հասարակության համար»,- ասում է Ավետիսյանը։

Speech-to-text հայերենի համար

Մի քանի տարի առաջ ՌԳԱ համակարգային ծրագրավորման ինստիտուտի աջակցությամբ Երևանի Հայ-ռուսական համալսարանում ստեղծվեց համակարգային ծրագրավորման լաբորատորիա։ Այսօր այն միավորում է դասախոսների, հետազոտողների և ուսանողների, որոնք զբաղվում են ԱԲ-ի, կոմպիլյատորային տեխնոլոգիաների և անօդաչու համակարգերի արդիական խնդիրներով։ Այս աշխատանքի արդյունքներից մեկը հայերեն խոսքի ճանաչման համակարգն է, որն արդեն գործնական կիրառություն է գտել. դրա օգտագործման լիցենզիան վերջերս վաճառվել է հայկական բանկերից մեկին։
«Համալսարանի գործընկերների հետ նախատեսում ենք մասնակցել ՌԴ ԿԳՆ դրամաշնորհային ծրագրին, որը նվիրված է հայերենի, վրացերենի, յակուտերենի և մի շարք այլ լեզուների համար խոսքի ճանաչման մոդելների մշակմանը։ Խոշոր տեխնոլոգիական ընկերությունների համար նման լեզուները, որպես կանոն, առաջնահերթություն չեն, ուստի հենց պետական և ակադեմիական աջակցությունն է այստեղ առանցքային դեր խաղում»,- նշում է ակադեմիկոսը։

ԱԲ համակարգերի «կմախքը»

AI մոդելներ ստեղծելիս ծրագրավորողները հաճախ օգտագործում են ֆրեյմվորքեր՝ գործիքների պատրաստի հավաքածուներ, որոնք հեշտացնում են մեքենայական ուսուցման համակարգերի մշակումը։ Ըստ էության, սա ապագա համակարգի կմախքն է, որին հենվում է մշակողը։ Սակայն եթե այդ կրող կառույցում սխալներ, խոցելի կետեր կամ թաքնված թերություններ կան, դրանք օրինաչափորեն կփոխանցվեն վերջնական պրոդուկտին։ Հենց այդ պատճառով ինստիտուտում վերլուծում են գրադարաններն ու մեքենայական ուսուցման ֆրեյմվորքերը ստատիկ և դինամիկ անալիզի մեթոդներով։ Այդ գործիքները թույլ են տալիս գտնել խոցելի կետերը, որոնք այնուհետև կարող են արտահայտվել արդեն վերջնական պրոդուկտում և լուրջ հետևանքների հանգեցնել։
Հումքի առևտրով զբաղվող ռուսական առցանց հարթակը մուտք է գործում Հայաստանի շուկա
«Նույնիսկ այնպիսի հայտնի լուծումներ, ինչպիսիք են TensorFlow-ն և PyTorch-ը, չափազանց բարդ ծրագրային համակարգեր են։ Երբ մենք այդպիսի ֆրեյմվորքների և սրանց հետ կապված բաղադրիչների նկատմամբ կիրառում ենք մեր վերլուծության միջոցները, տասնյակ սխալներ են հայտնաբերվում։ Զուգահեռաբար ՌԳԱ ՀԾԻ-ում ստեղծվել են մեքենայական ուսուցման հայտնի գործիքների վստահելի տարբերակները՝ TrustTorch-ը և TrustFlow-ն, որտեղ արդեն ուղղվել է համապատասխանաբար ավելի քան 50 և 33 սխալ»,-ընդգծում է Հարություն Ավետիսյանը։

Ջրանիշներ ԱԲ տեսանյութերի վրա

Ինստիտուտի աշխատանքի մյուս ուղղությունը ԱԲ հարթակների համար նախատեսված համակարգն է, որն ինքնուրույն ջրանիշներ է դնում ստեղծված պատկերների և տեսանյութերի վրա։ Դա պետք է այնպես արվի, որ մի կողմից ջրանիշն աննկատ լինի և չխանգարի օգտատիրոջը, բայց մյուս կողմից կայուն լինի հնարավոր հարձակումների նկատմամբ։ Գիտնականի խոսքով՝ այդ խնդրի արդիականությունն աճելու է, քանի որ գեներացված բովանդակությունն ավելի ու ավելի քիչ է տարբերվում իրականից։
«Մեր մշակած մոդելում մենք ուզում ենք նաև հետագծելիություն ապահովել, որպեսզի ջրանիշի միջոցով հնարավոր լինի պարզել, թե ով և որ հարթակում է գեներացրել պատկերը»,- ասում է Ավետիսյանը։
Այս նախագիծը Համակարգային ծրագրավորման ինստիտուտն իրականացնում է ՌԳԱ Վ.Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի՝ Ռուսաստանի խոշորագույն մաթեմատիկական կենտրոններից մեկի, ինչպես նաև արդյունաբերական գործընկերների հետ համատեղ՝ Վստահելի ԱԲ կենտրոնի շրջանակում։
Սիրիահայ տղամարդը ստարտափ է ստեղծել, որը թույլ է տալիս քայլել ապագա տան միջով
Լրահոս
0