https://arm.sputniknews.ru/20260420/nubarasheni-aghbavajri-pajtjunic-tuzhatsneri-vitshaky-kajun-tsanr-e-101166210.html
Նուբարաշենի աղբավայրի պայթյունից տուժածների վիճակը կայուն ծանր է
Նուբարաշենի աղբավայրի պայթյունից տուժածների վիճակը կայուն ծանր է
Sputnik Արմենիա
Աղբավայրի սանհանգույցում՝ կոյուղագծի միջոցով, բիոգազի և շմոլ գազի կուտակում է եղել, ինչն էլ լույսը միացնելուց հետո պայթյունի պատճառ է դարձել։ 20.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-20T10:29+0400
2026-04-20T10:29+0400
2026-04-20T10:30+0400
նուբարաշենի աղբավայր
պայթյուն
տուժածներ
տիգրան ավինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0f/79504256_0:83:1600:983_1920x0_80_0_0_f5c13aba146ff96e5357c0ee9d483c67.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած աղբավայրի տնօրեն 36-ամյա Սարգիս Խաչատրյանի վիճակը կայուն ծանր է։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Առողջապահության վարչության ղեկավար Դավիթ Կարապետյանը։Նշենք, որ ապրիլի 18-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով աղբավայրի տնօրենից բացի տուժել է նաև աշխատակիցներից մեկը՝ 54-ամյա Էդիկ Միսակյանը։Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը շեշտեց՝ սանհանգույցում՝ կոյուղագծի միջոցով, բիոգազի և շմոլ գազի կուտակում է եղել, ինչն էլ լույսը միացնելուց հետո պայթյունի պատճառ է դարձել։ Տնօրենը տհաճ հոտ է զգացել, փորձել է ճշտել ինչն է պատճառը, մտել է ներս, լույսը միացրել ու պայթյուն է տեղի ունեցել։Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պնդեց՝ պետք է ամբողջական մոնիթորինգ իրականացնել։ Նա որակեց, որ շատ վատ դեպք է տեղի ունեցել։«Բավականին վտանգավոր միջավայր է, և պետք է համապատասխան սարքավորումներով հագեցած լինի բոլոր հատվածները, որտեղ գտնվում են մարդիկ։ Աղբավայրում շատ մեծ ծավալի աշխատանք է արվել, բայց նման դեպքերը ցույց են տալիս, որ անվտանգության կանոնների հետ կապված անելիք ունենք»,- ասաց Ավինյանը։Հավելենք նաև՝ Sputnik Արմենիային Քննչական կոմիտեից հայտնել են, որ Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը հոդվածով։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 18-ին, ժամը 18։30-ի սահմաններում։ Դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0f/79504256_90:0:1510:1065_1920x0_80_0_0_070a0cdb9225f0f56c11f861ec788a4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նուբարաշենի աղբավայր, պայթյուն, տուժածներ, տիգրան ավինյան
նուբարաշենի աղբավայր, պայթյուն, տուժածներ, տիգրան ավինյան
Նուբարաշենի աղբավայրի պայթյունից տուժածների վիճակը կայուն ծանր է
10:29 20.04.2026 (Թարմացված է: 10:30 20.04.2026) Աղբավայրի սանհանգույցում՝ կոյուղագծի միջոցով, բիոգազի և շմոլ գազի կուտակում է եղել, ինչն էլ լույսը միացնելուց հետո պայթյունի պատճառ է դարձել։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած աղբավայրի տնօրեն 36-ամյա Սարգիս Խաչատրյանի վիճակը կայուն ծանր է։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Առողջապահության վարչության ղեկավար Դավիթ Կարապետյանը։
Նշենք, որ ապրիլի 18-ին տեղի ունեցած
պայթյունի հետևանքով աղբավայրի տնօրենից բացի տուժել է նաև աշխատակիցներից մեկը՝ 54-ամյա Էդիկ Միսակյանը։
«Ե՛վ աղբավայրի տնօրենի, և՛ աշխատակցի վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Առավոտվա դրությամբ, և՛ տնօրենի, և՛ աշխատակցի մոտ մի փոքր դրական դինամիկա կա, 15 տոկոս ախտահարում կա այս պահին ձեռքերի և դեմքի շրջանում։ Կարևորը՝ նրանց շնչառական օրգաններն ախտահարված չեն, մաքուր են»,- ասաց Կարապետյանը։
Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը շեշտեց՝ սանհանգույցում՝ կոյուղագծի միջոցով, բիոգազի և շմոլ գազի կուտակում է եղել, ինչն էլ լույսը միացնելուց հետո պայթյունի պատճառ է դարձել։ Տնօրենը տհաճ հոտ է զգացել, փորձել է ճշտել ինչն է պատճառը, մտել է ներս, լույսը միացրել ու պայթյուն է տեղի ունեցել։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պնդեց՝ պետք է ամբողջական մոնիթորինգ իրականացնել։ Նա որակեց, որ շատ վատ դեպք է տեղի ունեցել։
«Բավականին վտանգավոր միջավայր է, և պետք է համապատասխան սարքավորումներով հագեցած լինի բոլոր հատվածները, որտեղ գտնվում են մարդիկ։ Աղբավայրում շատ մեծ ծավալի աշխատանք է արվել, բայց նման դեպքերը ցույց են տալիս, որ անվտանգության կանոնների հետ կապված անելիք ունենք»,- ասաց Ավինյանը։
Հավելենք նաև՝
Sputnik Արմենիային Քննչական կոմիտեից հայտնել են, որ Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը հոդվածով։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 18-ին, ժամը 18։30-ի սահմաններում։ Դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։