https://arm.sputniknews.ru/20260420/merdzavvor-arevelqi-tshgnazhami-hetevanqnery-kazden-naev-hapk-taratsashrjani-vra-lavrvov-101180395.html
Մերձավոր Արևելքի ճգնաժամի հետևանքները կազդեն նաև ՀԱՊԿ տարածաշրջանի վրա. Լավրով
Մերձավոր Արևելքի ճգնաժամի հետևանքները կազդեն նաև ՀԱՊԿ տարածաշրջանի վրա. Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Եվրասիայում զգալիորեն աճում են սպառնալիքները։ 20.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-20T14:36+0400
2026-04-20T14:36+0400
2026-04-20T14:37+0400
ռուսաստան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
եվրասիա
սերգեյ լավրով
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/14/101180132_0:0:1920:1080_1920x0_80_0_0_e304fac4c31f925b910473cbdfc3e099.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Մերձավոր Արևելքի ճգնաժամի հետևանքները կանդրադառնան նաև ՀԱՊԿ տարածաշրջանի վրա։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։Նրա խոսքով` Եվրասիայում անվտանգության սպառնալիքները զգալիորեն աճում են, ինչը լրացուցիչ ջանքեր է պահանջում ՀԱՊԿ-ից։Լավրովը նաև նշել է, որ Պաղեստինյան պետություն ստեղծելու հնարավորությունները աստիճանաբար նվազում են։«Լիակատար լճացում, որը սրում է պաղեստինյան ժողովրդի ողբերգությունը թե՛ Գազայում, թե՛ Հորդանան գետի արևմտյան ափին։ Եթե նայենք աշխարհագրական քարտեզին, ապա պաղեստինյան պետություն ստեղծելու հնարավորությունները աստիճանաբար նվազում են»,– հավելել է նա։Այսօր Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի նախագահությամբ մեկնարկել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը։ Օրակարգում են անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցերը, ինչպես նաև ՀԱՊԿ ԽՎ հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ Վեհաժողովի խորհրդի հայտարարության նախագիծը։ՀԱՊԿ–ը պատրաստ է վերականգնել ԵԱՀԿ-ի հետ փոխգործակցությունը. գլխավոր քարտուղար
եվրասիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/14/101180132_262:0:1702:1080_1920x0_80_0_0_15badc76da9ca62114d8c919026641b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), եվրասիա, սերգեյ լավրով, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), եվրասիա, սերգեյ լավրով, տեսանյութ, տեսանյութեր, видео
Մերձավոր Արևելքի ճգնաժամի հետևանքները կազդեն նաև ՀԱՊԿ տարածաշրջանի վրա. Լավրով
14:36 20.04.2026 (Թարմացված է: 14:37 20.04.2026) ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Եվրասիայում զգալիորեն աճում են սպառնալիքները։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Մերձավոր Արևելքի ճգնաժամի հետևանքները կանդրադառնան նաև ՀԱՊԿ տարածաշրջանի վրա։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Սա մեր տարածաշրջանը չի շրջանցի, քանի որ հետևանքները… Նոր եմ վերադարձել Անթալիայում կայացած միջազգային դիվանագիտական համաժողովից, և նախագահ (Ռեջեփ Թայիփ. խմբ.) Էրդողանի և մյուս մասնակիցների ելույթներից, այս միջոցառմանը իմ մասնակցության ընթացքում հնչած հարցերից երևում էր, որ շատ լուրջ մտահոգություն կա Արաբական թերակղզու երկրների համար ոչ միայն Պարսից ծոցի շուրջ ստեղծված ճգնաժամի հետևանքների վերաբերյալ, այլև Կասպից ծովի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի», – ասել է Լավրովը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։
Նրա խոսքով` Եվրասիայում անվտանգության սպառնալիքները զգալիորեն աճում են, ինչը լրացուցիչ ջանքեր է պահանջում ՀԱՊԿ-ից։
Լավրովը նաև նշել է, որ Պաղեստինյան պետություն ստեղծելու հնարավորությունները աստիճանաբար նվազում են։
«Լիակատար լճացում, որը սրում է պաղեստինյան ժողովրդի ողբերգությունը թե՛ Գազայում, թե՛ Հորդանան գետի արևմտյան ափին։ Եթե նայենք աշխարհագրական քարտեզին, ապա պաղեստինյան պետություն ստեղծելու հնարավորությունները աստիճանաբար նվազում են»,– հավելել է նա։
Այսօր Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի նախագահությամբ մեկնարկել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը։ Օրակարգում են անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցերը, ինչպես նաև ՀԱՊԿ ԽՎ հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ Վեհաժողովի խորհրդի հայտարարության նախագիծը։