https://arm.sputniknews.ru/20260420/israjeli-artgvortsnakharary-nervoghutjun-e-khndrel-qristvonjaneric-101171887.html
Իսրայելի արտգործնախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից
Իսրայելի արտգործնախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից
Sputnik Արմենիա
Նախարարը վստահություն է հայտնել, որ Քրիստոսի արձանը կոտրած մարդու նկատմամբ խիստ միջոցներ կձեռնարկվեն։ 20.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-20T13:07+0400
2026-04-20T13:07+0400
2026-04-20T13:08+0400
լիբանան
ցախալ
զինվոր
հիսուս քրիստոս
արձան
նախարար
ներողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0d/88874697_0:0:1600:901_1920x0_80_0_0_785d86e37a041c4632ce0e3ed6bd7803.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը քրիստոնյաներից ներողություն է խնդրել ՑԱԽԱԼ–ի զինվորի արարքի համար։«Լիբանանի հարավում քրիստոնեական կրոնական խորհրդանիշի ոչնչացումը վտանգավոր և ամոթալի է։ Ողջունում եմ ՑԱԽԱԼ–ի հայտարարությունն այն մասին, որ իրենք դատապարտում են այդ միջադեպը, և որ հետաքննություն է սկսվել տվյալ փաստով։ Վստահ եմ, որ այն անձանց նկատմամբ, որոնք կատարել են այս ամոթալի արարքը, անհրաժեշտ խիստ միջոցներ կձեռնարկվեն։ Այս ամոթալի արարքը լիովին հակասում է մեր արժեքներին»,– գրել է Սաարը Х սոցցանցում։Նա վստահեցրել է, որ Իրայելը հարգում է տարբեր կրոններն ու դրանց սրբազան խորհրդանիշները և ձգտում է ամրապնդել կրոնների հետևորդների շրջանում հանդուրժողականության և հարգանքի արժեքները։«Մենք ներողություն ենք խնդրում այս միջադեպի և քրիստոնեական զգացմունքներին հասցված ցանկացած վնասի համար», – նշել է իսրայելցի նախարարը։Հիշեցնենք` ավելի վաղ լիբանանյան ԶԼՄ–ները լուսանկար էին հրապարակել, որում իսրայելցի զինվորը Լիբանանի հարավային Դիբել բնակավայրում կոտրում է Քրիստոսի արձանը։ Պաշտոնական հայտարարության մեջ ՑԱԽԱԼ–ը հաստատել է, որ լուսանկարում պատկերված տղամարդը իսրայելցի զինվորական է։
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0d/88874697_0:0:1424:1067_1920x0_80_0_0_9d4daffa115db3ea4ff22d8c4c19ca18.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիբանան, ցախալ, զինվոր, հիսուս քրիստոս, արձան, նախարար, ներողություն
լիբանան, ցախալ, զինվոր, հիսուս քրիստոս, արձան, նախարար, ներողություն
Իսրայելի արտգործնախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից
13:07 20.04.2026 (Թարմացված է: 13:08 20.04.2026) Նախարարը վստահություն է հայտնել, որ Քրիստոսի արձանը կոտրած մարդու նկատմամբ խիստ միջոցներ կձեռնարկվեն։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը քրիստոնյաներից ներողություն է խնդրել ՑԱԽԱԼ–ի զինվորի արարքի համար։
«Լիբանանի հարավում քրիստոնեական կրոնական խորհրդանիշի ոչնչացումը վտանգավոր և ամոթալի է։ Ողջունում եմ ՑԱԽԱԼ–ի հայտարարությունն այն մասին, որ իրենք դատապարտում են այդ միջադեպը, և որ հետաքննություն է սկսվել տվյալ փաստով։ Վստահ եմ, որ այն անձանց նկատմամբ, որոնք կատարել են այս ամոթալի արարքը, անհրաժեշտ խիստ միջոցներ կձեռնարկվեն։ Այս ամոթալի արարքը լիովին հակասում է մեր արժեքներին»,– գրել է Սաարը Х սոցցանցում։
Նա վստահեցրել է, որ Իրայելը հարգում է տարբեր կրոններն ու դրանց սրբազան խորհրդանիշները և ձգտում է ամրապնդել կրոնների հետևորդների շրջանում հանդուրժողականության և հարգանքի արժեքները։
«Մենք ներողություն ենք խնդրում այս միջադեպի և քրիստոնեական զգացմունքներին հասցված ցանկացած վնասի համար», – նշել է իսրայելցի նախարարը։
Հիշեցնենք` ավելի վաղ լիբանանյան ԶԼՄ–ները լուսանկար էին հրապարակել, որում իսրայելցի զինվորը Լիբանանի հարավային Դիբել բնակավայրում
կոտրում է Քրիստոսի արձանը։ Պաշտոնական հայտարարության մեջ ՑԱԽԱԼ–ը հաստատել է, որ լուսանկարում պատկերված տղամարդը իսրայելցի զինվորական է։