00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ–ում ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտվել է զինակոչիկի փոխարեն. ՔԿ

© Sputnik / Aram NersesyanԶԻնակոչիկներ
ԶԻնակոչիկներ - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2026
Բաժանորդագրվել
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ–ում ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտվել է զինվորական ծառայությունից ազատվելու նպատակ հետապնդող անձի փոխարեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նախաքննական մարմինը պարզել է, որ Ժ.Ս.–ն, տեղյակ լինելով, որ Գ.Դ.–ն 2022 թ. ձմեռային զորակոչին առողջական վիճակով պայմանավորված ոչ պիտանի է ճանաչվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար, իսկ Ն.Հ.–ն որդուն՝ Ռ.Խ.–ին, զինվորական ծառայությունից վերջնականապես ազատելու նպատակ է հետապնդում, նրա հետ նախնական համաձայնության է եկել, որպեսզի Ռ.Խ.–ի փոխարեն Գ.Դ.–ն անցնի համապատասխան հետազոտություն:
2024 թ. մայիսի 30–ին Ն.Հ.–ն Ժ.Ս.–ի ցուցումով իր որդու փոխարեն Գ.Դ.–ին է ուղեկցել բժշկական կենտրոն, որտեղ ներկայացրել է Ռ.Խ.–ի ծննդյան վկայականը, և Գ.Դ.–ն նրա փոխարեն անցել է ՄՌՏ հետազոտություն:
«Բժիշկը կազմել է կեղծ փաստաթուղթ՝ չգիտակցելով, որ Ռ.Խ.–ի փոխարեն հետազոտության է ենթարկվել Գ.Դ.–ն: Ռ.Խ.–ն, տեղյակ լինելով, որ իր վերաբերյալ կազմված փաստաթուղթը կեղծ է, այնուամենայնիվ, այն ներկայացրել է ՀՀ ՊՆ զինկոմիսարիատ, որի հիման վրա ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար»,– ասված է հաղորդագրության մեջ:
ՔԿ–ից նշում են, որ Ռ.Խ.–ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), Ն.Հ.-ի, Գ.Դ.-ի նկատմամբ՝ 457-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), Ժ.Ս.-ի նկատմամբ՝ 46-457-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը կազմակերպելը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Փաշինյանը մտադիր է պարզել բանակում ինքնասպանությունների պատճառները ԱԲ–ի միջոցով
Լրահոս
0